Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Է…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին՝ տնտեսության, անվտանգության, պաշտպանության, դիվանագիտության, մշակույթի ու կրթության ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Մակրոնի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ, որը հաջորդեց մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողություններին։
    ՀՀ վարչապետը, որպես շարունակական աջակցության օրինակ, նշել է, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման համար ֆրանսիական պայմանավորվածությունը, որը նրա գնահատմամբ, ոչ միայն նոր փուլ է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև՝ Հայաստանում ճանապարհաշինության նոր որակական ստանդարտ սահմանելու։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկ…

    Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկարներ
    https://youtu.be/awkXPrTFJ_0?si=uKYz6CE5NLsGSVeI

    Ֆրանսիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Հայաստանին․ Էմանուել Մակրոն

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ֆրանսիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Հայաստանին. Էմանուել Մակրոնhttps…

    Ֆրանսիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Հայաստանին. Էմանուել Մակրոն
    https://youtu.be/awkXPrTFJ_0?si=FGgs_ighAGNBU1TK

    Ֆրանսիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Հայաստանին․ Էմանուել Մակրոն

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը էապես փոխվել է՝ վերափոխելով երկրի ռազմավարական դերակատարությունը տարածաշրջանում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանը շարունակում է գտնվել նույն աշխարհագրական վայրում, նրա դիրքի ընկալումն ու նշանակությունը դարձել են բոլորովին այլ։

    «Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում»,-նշել է Փաշինյանը։

    Նա հիշեցրել է, որ նախկինում տարածված ընկալմամբ Հայաստանը դիտարկվում էր որպես բարդ տարածաշրջանում գտնվող երկիր՝ խնդրահարույց հարևանությամբ և անվտանգային ռիսկերով, ինչը երկար ժամանակ ձևավորել է երկրի քաղաքական և ռազմավարական մտածողությունը։

    «Այսօր տեղի է ունեցել իրապես պատմական փոփոխություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրությունն այլևս այն չէ, որ գտնվում ենք խնդրահարույց միջավայրում, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությամբ է անցնում Արևելքը Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»-ընդգծել է վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ այս նոր ընկալումը ձևավորում է Հայաստանի զարգացման նոր տեսլական և ռազմավարություն։
    Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունը կառուցվում է հենց այդ տրամաբանության վրա՝ նպատակ ունենալով իրացնել երկրի փոխկապակցվածության ներուժը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և…

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության գերակա 4 ուղղությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու փաստաթղթեր ստորագրվել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահը թեմային անդրադարձել է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ։

    «Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։ Խաղաղ, թավշյա հեղափոխությունը 2018 թվականին ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքներին։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը Հայաստանին։ Մենք այսօր ապրում ենք տարափոփոխ համատեքստում, և այս մարտահրավերներով լի միջավայրում անցկացվող Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովն ավելի քան ժամանակին է անցկացվում։
    Սա լավ հնարավորություն է ընձեռում խորացնել մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի, և մենք այդպես էլ կանենք»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

    Նա նշել է Հայաստանի համագործակցությունը խորացնելու մասին՝ 4 հիմնական ուղղություններով։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկա…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։
    «Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։
    Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ֆրանսիայի նախագահը։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմ…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆին և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
    Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։
    Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
    Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար:
  • ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողո…

    ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն
    https://youtu.be/d9CbU6KvuqY?si=WuZ7Pjw-PW3-1mXv

    ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

    ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Էմանուել Մակրոնն այցելեց Մատենադարան…

    Էմանուել Մակրոնն այցելեց Մատենադարան