Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարել Հայաստան-Եվրամիություն առա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն որակապես նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

    «Երբ մենք երկկողմ, փոխադարձաբար այսօրվա գագաթնաժողովն անվանում ենք առաջինը, դա նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանումը չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել մեր գագաթնաժողովների մակարդակում, իհարկե, դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն ու ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է»,-նշել է վարչապետը։

    Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ գագաթնաժողովի շրջանակներում նեղ կազմով հանդիպմանն ունեցած քննարկումները ցույց են տվել, որ օրակարգային բազմաթիվ հարցերի վերաբերյալ առկա են ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։

    «Սա նշանակում է, որ առկա է պատշաճ մթնոլորտ, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման ու իրագործման վրա։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ՝ ռազմավարություն, որը գիտակցաբար՝ որպես որոշում, որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից»,-ընդգծել է Փաշինյանը։

    Նրա գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր է եղել իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, արդեն իրականացվել են, իսկ դրանց հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական ավելի մեծ ներդրում։

    «Այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այդ հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որն, իհարկե, մեր օրակարգի խնդիր է»,-ավելացրել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածման խնդրի լուծման գործում՝ համապատասխան փորձի փոխանակմամբ կամ արդեն ներդրված գործիքների հասանելիության ապահովման միջոցով։

  • Ընդլայնված կազմով հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպա…

    Ընդլայնված կազմով հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ 🇦🇲🇪🇺

    https://cdn4.telesco.pe/file/c2ef346579.mp4?token=RSkn6liWeDUk0jADmHNyluuIKKSaOGfJdwpzoCD3aOFXbgE6-XwPqqfEJvJUXq4QKSE9l0ewitgW5EWKe6KIp6V48zYL8arE0yx-t6O_2_HhNYyNPBYItLZEQjE2-5k1Iw60wIM3fOBLru8QG24WGWOiIbDC5IBQQngHehaE6twit4bAxic2muntFZw6b3-nggB0mr_DgLlVvBS9T3cTxgJP9exgFWYXSU6P4i-y2Pgim7lnb8KikHgWRCCsVov0HBH7kTzYtMLwWievyr5ZZ9rrw2p8mCiZv_BJ9ODsN4YrDgoVOq7VGmIkWf83ni3dll40Jgxgny8xwt81dCLBYaZNFO8vcO4ZSsS5KVw6tRXbldzxNvgWCp1CKF-IAUjxbiLwdEpvQSoHVxJLSIuJ2G1t0VO2fF0b_SUEGYoELCTQ5HdULYCMloVI6djdnqAIKN56gN13k-OR-IsqCxGCQvypMs-cSVaJTpYTBF0fbGmlDxYm1vS_9hVI_SD-LtIDdmhcFhMXAmbzU2hA45ptcMk61iKXQeXpTZNUnDdN724WQ2Kcm_ksNujgVm96gFMhOpyrEZGTUWp6XThKzZwtQKMvHlMCvwtRJ2Vcw1uGWRopuetPH05vAI9D3Xg9dSPes__a1lvvBR1ZvDeekBe-PLYh1dTs2fUbwYQEiaWHbSg

  • Առանձնազրույց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողո…

    Առանձնազրույց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ 🇦🇲🇪🇺

    https://cdn4.telesco.pe/file/7a0e43fa2c.mp4?token=Y6yBROgKNl7D_eX_45retZacuuvz6wDvrTzb2TcuDPKTyIFohbuPyZJiA6x9lsNn8bGkU3I3mpvIAHzPsbJsOe4UFugT7jBKRWHgolKKSOgi0dyGVAb3_8fccV7JjlTcxyuSo71ITr49auEVB5zLauOnfs6AY2u1bp41C96lJnGA83doPfMT0IYam1w9sfEgjomffLLuprPh9luH8Z9hbYQsFvSs0Z2u_jPEIJlYlIw2WtYgiVlmT1xk6AWtShbg3Xh7YrW-MaiC0TKZMSDQHHsBR8_VEGdOsLPtuDEkdM6N7OI4HbVsZl3uSmgKvY-qxt1Gyd9GLDzwdFLWXV1xYQ

  • Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի…

    Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը
  • Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցե…

    Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

    https://cdn4.telesco.pe/file/5e24204f7f.mp4?token=QFb4mqizoa-VToSZZSFn71swPzHT3Ptlj69V7yUVjxAECUAObku6wZoyijI4hH1Kv7TOyKYUaNEP2edmvKB6aoBZUkJAydr4plxFEGv3EWUO3q7rFdAgG8EjNW_z9PFgx_DKw3sMoCnUHGThCfKMYreBuzapz56xHJaZ672FzjSEl3nHao0T01irAOf3bsj-fU-Lg—PNllEpwPd36cHAFZ9sTNFQxDkcJtri8-v2UnXVTklVRTFhB4EWP_zaS1gpuHKqrCavocm1dhws3n-KZKzWGh0WgBZWAEbfuxPvsakHKIkrMX9w_GGJJMkixA40Ix2F5P0I7dfgTIEr5S94A

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս զարգացման փուլում Մակրոնի դերակատարությունը եղել է շրջադարձային։
  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետութ…

    Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևները նրանց պետական ընթրիքի ընթացքում հանձնել է Էմանուել Մակրոնը։
  • Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Է…

    Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է «Փառքի» շքանշանով։