Category: Armen Press

  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժ…

    Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ:
    Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացնրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:Պարոն Կոնստանտինոս Տասուլասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
  • Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը ժամանել է Երևան։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմա…

    Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը ժամանել է Երևան։ 
    «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բո…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 
    Բուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ընթացող կարևոր միջազգային գագաթաժողովին մասնակցության համար։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։
    Վարչապետը ողջունել է Մարկ Քարնիի և պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է երկրի ղեկավարը։
    Մարկ Քարնին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ այս կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը՝ Իրանի հակամարտության հետ կապված կանադացիներին ցուցաբերված աջակցության համար։ Միաժամանակ, նա անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը և հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության և հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում:
    Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին և մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
  • Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ժամանել է Երևան։…

    Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ժամանել է Երևան։

    https://cdn4.telesco.pe/file/968235648a.mp4?token=S8SHgg2MZj0A3dfipbeXig0o67vjIUaiXEBkzSLLn3Kbnwh9hBSLd9EUzUz-oEj7NuzkGViZJ2aYFnWTZx0TdGGEsJJ1CTMaKjL1ATUFqFCqegErjweNxPG-xeT7zGBSYcmRJ7GiKDc6naSFfetqTc48QnkDa6_VuAXBVXJSSfJ_X_YZQudDFWLTKrwpiyZRqE31DjGte-dEfHK9zX8JJi53exyT2XS3pSdBFihpAvGwdIUlvGd6yYw7-Zc6Wnv8hoJ1DqCTXp2IgM0kaOsUTeHjWKr43A0-081pMSL4mIeozUpWt50joB0FZTlIYGD1yiinc8J-1cyFSUPkaFWtMw

  • Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ժամանել է Երևան։…

    Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ժամանել է Երևան։
  • Սերբիայի վարչապետ Ջուրո Մակուտը ժամանել է Երևան։…

    Սերբիայի վարչապետ Ջուրո Մակուտը ժամանել է Երևան։
  • Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուկսը ժամանել է Երևան։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմա…

    Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուկսը ժամանել է Երևան։
    «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
    Դոնալդ Տուսկը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
  • Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, որը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համա…

    Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, որը Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, մայիսի 3-ին բուլղարական պատվիրակության ներկայացուցիչների հետ հյուրընկալվեց բուլղարացի անվանի բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցում: