Category: Armen Press

  • Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում …

    Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։
    Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։
    «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի մասնակցությունը (խմբ․՝ հեռավար)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
    Կանադայի վարչապետը շեշտել է Կանադայի և Եվրոպայի միջև կապերը՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ կապը։
    «Ես կարծում եմ, որ տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»,-ասել է նա։
    Նրա խոսքով՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայում ապրող հայ համայնքի միջոցով։
    Քարնին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային առաքելությունների շրջանակում։
    «Մենք ունենք դեր որպես Հայաստանում Եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակից»,-ասել է նա։
    Նրա խոսքով՝ աշխարհը ներկայում բախվում է լուրջ փոփոխությունների։ Կանադայի վարչապետը նշել է, որ աշխարհը ճեղքվածք է ապրում մի քանի հարթություններում՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության մեջ։
    «Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք»,-նշել է նա։
    Քարնին հավելել է, որ նման հանդիպումները ցույց են տալիս առաջ շարժվելու ավելի լավ ուղին։
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե…

    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելիս:

    «Հրաշալի է լինել այստեղ՝ Երևանում, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը: Եվրոպան աշխարհագրության մասին չէ, այն արժեքների և սկզբունքների մասին է, այդ պատճառով մենք շատ ուրախ ենք այստեղ ողջունել Կանադային տարբեր հարցերի քննարկման համար: Բացի այդ, այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում: Մենք խոսում ենք կապակցվածության մասին, բայց նաև դիմակայունության մասին՝ ի դեմս մեր առջև ծառացած մարտահրավերների», — ասել է Կալասը:

    ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև անդրադարձել է Միջին Միջանցքի կարևորությանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրադարձությունները՝ բոլորը ձգտում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման:

    «Այդ պատճառով կապակցվածությունը և այս ուղիները շատ կարևոր են», — նշել է Կալասը:

    Վրաստանի հետ կապված ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այդ երկրի կառավարությունը փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին հայտարարություններին։
    Կալասը նաև անդրադարձել է Գերմանիայից ԱՄՆ 5000 զինծառայողի դուրսբերման մասին Պենտագոնի որոշմանը: Կալասի խոսքով՝ Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցությունները նորություն չեն, սակայն Գերմանիայից ամերիկացի զինծառայողների մի մասին հեռացնելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշման ժամկետն անակնկալ էր: Նա շեշտել է, որ սա միայն մեծացնում է ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչի ուժեղացման կարևորությունը:

  • Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի…

    Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի վարչապետ
    https://youtu.be/9sIE3lLnJm4?si=TVXYb2frWDGoIrLX

    Այստեղ ենք անդրադառնալու համագործակցության անվտանգային հրամայականներին. Կանադայի վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և միջազգային խաղաղության հեռանկարներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ ապագա խաղաղության ճարտարապետությունն է հիմք հանդիսացել Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի համար, որի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ընդունվել է խաղաղության հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
    Փաշինյանի խոսքով՝ այժմ կողմերը շարժվում են TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։
    «Եվ այժմ մենք շարժվում ենք դեպի «Trump Route for International Peace and Prosperity» կարևոր նախագծի իրականացումը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանային ուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ արևելքից արևմուտք և հարավից հյուսիս՝ էական ներդրում ունենալով միջազգային մատակարարման շղթաների կայունության մեջ։ Սիրելի բարեկամներ, այժմ մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի հետ փոխհրաձգությունների հետևանքով զոհեր չենք ունեցել, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախությունից ի վեր։ Այժմ մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ մեր երկու երկրներում խաղաղությունն ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու համար»,- նշել է նա։
    Նա հավելել է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման՝ թեև առցանց ձևաչափով։
    «Հուսով եմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ի դեպ, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների անցկացման համար»,-ասել է Փաշինյանը։
    Փաշինյանն ընդգծել է նաև, որ գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստում՝ հաշվի առնելով աշխարհում առկա մարտահրավերները՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։
    «Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է նաև միջազգային համատեքստում, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ աճող մարտահրավերների՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես համարձակվում եմ հուսալ, որ մեր քննարկումների և որոշումների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է դառնալ պատմական նաև միջազգային խաղաղության և կայունության տեսանկյունից։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն և հաստատակամություն այդ նպատակին հասնելու համար՝ պարտադիր չէ, որ Երևանում, բայց հուսով եմ՝ մոտ ապագայում»,- ընդգծել է Փաշինյանը։
    Վերջում վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առաջնորդներին մաղթել է արդյունավետ, բովանդակալից և հեռանկարային քննարկումներ։
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայն…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ժամանելիս Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
    Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության:
    «Մենք չենք մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության ինչ-որ շրջանակում, որն, ըստ իս, հստակ չէ։ Այսպես, մենք այդ նպատակով ստեղծել ենք առաքելություն, որի վրա աշխատում ենք, ռազմական պլանավորումը տեղի է ունեցել Լոնդոնում։ Բայց մենք ամենից շատ ցանկանում ենք Իրանի և Միացյալ Նահանգների կողմից (նեղուցի) համատեղ վերաբացում։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա մեզ մշտապես վերաբացել Հորմուզի նեղուցը, ապահովել ազատ նավագնացություն և դա անել առանց սահմանափակումների և վճարների», — նշել է Ֆրանսիայի նախագահը։
    Մակրոնը նաև հայտարարել է, որ եվրոպացիներն իրենց ճակատագիրն իրենց սեփական ձեռքն են վերցնում՝ մեծացնելով պաշտպանական և անվտանգության ծախսերը, և կառուցում են իրենց սեփական համաձայնեցված լուծումները:
  • Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Երևանում կայանալիք Եվրոպական քաղաք…

    Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ԵՄ ինտեգրումը Մոլդովայի համար ամենակարևոր նախագիծն է մնում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ասել է, որ Մոլդովան այդ ուղղությամբ շարունակում է Եվրոպական միության գործընկերների հետ քննարկումները։
    «Եվրոպան հավատում է ժողովրդավարությանը։ Եվրոպան մեզ բոլորիս սովորեցնում է՝ ինչպես գնահատել ժողովրդավարությունը, ինչպես աջակցել ժողովրդավարական արժեքներին, ինչպես կառուցել ժողովրդավարություն։ Եվ ես վստահ եմ, որ Եվրոպան կշարունակի հզորանալ և կշարունակի լինել աշխարհի ամենաժողովրդավարական մասը»,-ասել է նա։
  • Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն …

    Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
    Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին, և մայիսի 3-ին նրա հետ ունեցած հանդիպումը գերազանց է որակել:
    Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրել, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին:
    «Մենք կքննարկենք ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը: Սրանք այլևս հեռավոր վտանգներ չեն: Եվրոպական խորհրդարանը հատկապես հանձնառու է շահառագրգիռ կողմերի հետ աշխատելուն, որպեսզի դրանք վերանան, որովհետև իրական սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար: Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, և դրանք խաթարում ու թիրախավորում են մեր հասարակության ամենախոցելի հատվածները», — հավելել է Մեցոլան:
    Նա նշել է, որ այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ՝ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի:
  • Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նա…

    Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։
    «Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-նշել է Մակրոնը։
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է մայիսի 4-ին Երևանում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի կայքում հրապարակվել է մասնակիցների ցանկը, որոնց թվում է նաև Ադրբեջանի նախագահը։
    Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը։
  • «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և…

    «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները