Category: Armen Press

  • Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղ…

    Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
    Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
  • Արեգակի վրա M մակարդակի երեք խոշոր բռնկում է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմա…

    Արեգակի վրա M մակարդակի երեք խոշոր բռնկում է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեգակնային հետազոտության ինստիտուտից։
    Ինստիտուտի տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք խոշոր բռնկումները տեղի են ունեցել Մոսկվայի ժամանակով 15։23-17։07-ին։ Դրանք եղել են M1.03, M1.58 և M1.11 մակարդակի։
    Ապրիլի 28-ի կեսգիշերին արեգակի վրա ևս 12 սովորական բռնկում է արձանագրվել՝ C մակարդակի։
  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգ…

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։
    Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։
    Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։
    Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։
  • Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Բուրիաթիայի Հանրապետությունում տեղի ունեցած ձնա…

    Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Բուրիաթիայի Հանրապետությունում տեղի ունեցած ձնահոսքի վայրից փրկարարները ևս մեկ դի են դուրս բերել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
    «Փրկարարները ևս մեկ մարմին են հայտնաբերել Բուրիաթիայի «Իրոկինդա» հանքավայրում տեղի ունեցած ձնահոսքի վայրից»,- հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
    Ավելի վաղ փրկարարները ևս 3 դի էին դուրս բերել։ Փլատակներում, հնարավոր է, ևս 2 մարդ լինի։
  • Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստ…

    Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվո…

    Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլերը Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցման և գործարկման ուղղությամբ։
    ԱՄՆ դեսպանությունն այդ մասին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Կարս քաղաքում կայացած Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու գործարկման հարցը։
    «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։
    Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասված է հայտարարության մեջ։
  • Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները՝ դ…

    Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերությունները՝ դրանք համարելով Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման առանցքային բաղադրիչ:
    Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
    Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որին մասնակցել են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:
  • Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին, ժամը 19։30-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի …

    Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին, ժամը 19։30-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

    Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

    Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին, ժամը 19։30-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի…

  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությու…

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ, սկիզբ է դնում նոր նախաձեռնության՝ ուղղված մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։
    Մեկնարկող ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել երիտասարդների իմաստալից և ազդեցիկ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում՝ ներառյալ մասնակցային բյուջետավորումը և քաղաքացիական մասնակցության այլ մեխանիզմները։
    Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հեննիգը և պաշտոնատար այլ անձինք։
    Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ծրագրի իրականացման ուղղությամբ շատ աշխատանք է տարվել, իսկ ՀՀ կառավարությունը շատ է կարևորել այս ծրագիրը։
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հրապարակավ պատասխանել է ԶԼՄ…

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հրապարակավ պատասխանել է ԶԼՄ-ների և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցումներին։
    «Արմենպրես»-ը նախարարության տարածած հարցերն ու պատասխանները ներկայացնում է ստորև․
    Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ կա՞։
    Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։
    Ի՞նչ է անում Կառավարությունը։
    Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։
    Գների բարձրացման ռիսկ կա՞։
    Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։
    Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։
    Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։