Category: Armen Press

  • Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ․Նժդեհ փողոցի հենապատը և վթարային վիճակում գ…

    Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ․Նժդեհ փողոցի հենապատը և վթարային վիճակում գտնված կամուրջը վերականգնվել են։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։
  • Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ա…

    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն ամփոփել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

    «Եվրոպայի առաջնությունում անցկացրել եմ 4 գոտեմարտ: Մինչ այս մրցաշարին մասնակցելն անցկացված հավաքների շնորհիվ էր, որ կարողացա հաջող հանդես գալ այս առաջնությունում: Շատ կուզենայի եզրափակչում ավելի լավ հանդես գալ: Վրացի ըմբիշը տեխնիկապես հարուստ մարզիկ է, և նրա հետ գոտեմարտելիս, պետք զգույշ լինել: Ամեն տարի Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ավելի բարդ է տրվում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:

    Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում առավել դժվար է դառնում պահպանել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, քանի որ բոլոր մարզիկները հատուկ նախապատրաստվում են հենց իր հետ գոտեմարտին:
    Ամոյանի հիմնական նպատակն այժմ աշխարհի եռակի չեմպիոն դառնալն է:

  • Հայաստանի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվելՀայաստանի …

    Հայաստանի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին 2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։
    ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
    2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրնե…

    Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար ջրային ոլորտի խնդիրները լուծելը լինելու է առաջնահերթություն։
    Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Առաջիկա 5 տարիներին ջրային հարցերը մեզ համար լինելու են առաջնահերթություն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե մենք ինչքան ենք կարևորում ջրի հարցերը, ես ասում եմ՝ ոնց որ նախորդ 5 տարում առաջնային հարցերից մեկը եղել է խաղաղությունը, հիմա հաջորդ 5 տարում առաջնահերթ հարցերից մեկը լինելու է ջուրը։ Ինձ համար ամենացավալի արձանագրումն այն է, որ մենք հանրապետությունում մենք չունենք մի բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիր չկա։ Լավ լուրն այն է, որ մենք մեր լեռնաշխարհում ջրային ռեսուրսներ ունենք, բայց մենք պետք է կարողանանք հավաքել այդ ռեսուրսները և ճիշտ կառավարենք։ Ասեմ նաև, որ մենք պետք է փոխենք նաև դաշտեր, այգիներ ջրելու ձևերը։ Այդտեղ էլ ջուրը խնայող տեխնոլոգիաներ կան։ Եվ մենք այդ բոլոր հարցերով կանգնելու ենք մեր գյուղացիների և ֆերմերների կողքին»,- ասել է վարչապետը։
    Նա մանրամասնել է, որ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում է խմելու ջրի դեֆիցիտի։
    «Բոլոր տեղերում պետք է լինի և խմելու, և ոռոգման ջուր, որովհետև եթե երկուսն էլ չկա, խնդիրը լուծված չի։ Եթե խմելու ջուր կա, բայց ոռոգման ջուր չկա, խմելու ջրով մարդիկ ոռոգում են անելու, իսկ այդ դեպքում խմելու ջուրը չի հերիքելու։ Շատ պարզ տրամաբանություն է»,- ընդգծել է վարչապետը։
  • Մարտի 1-ի գործով առաջիկայում դատարան կուղարկվի «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի…

    Մարտի 1-ի գործով առաջիկայում դատարան կուղարկվի «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետ կապված դրվագը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին։
    Պատգամավորը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռին, նշել է, որ դատարանը արձանագրել է պետության կողմից մահաբեր ուժի կիրառումը, անհամաչափ գործողությունները և արդյունավետ քննության բացակայությունը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ փուլում է վճռի կատարումը և գործի քննությունը։
    Գլխավոր դատախազը պատասխանել է, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը պարտադիր է, սակայն դրանք չեն փոխարինում ներպետական դատական ակտերին։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը մի շարք կարևոր արձանագրումներ է կատարել, որոնք հիմք են դարձել նոր մեղադրանքների առաջադրման և գործերի դատարան ուղարկման համար։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Կիպրոսն ամբողջությամբ աջակցում է Եվրոպական Միության և Հայաստանի միջև համագործակց…

    Կիպրոսն ամբողջությամբ աջակցում է Եվրոպական Միության և Հայաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է CyprusMail-ը, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդմանը նվիրված քննարկման ժամանակ ունեցած ելույթում այդ մասին ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Մարիլենա Ռաունան։
    «Համագործակցությունը հիմնված է մեր ընդհանուր արժեքների և կայուն, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանի, ինչպես նաև կայուն Հարավային Կովկասի տեսլականի վրա», — ասել է նա։
    Ռաունան ընդգծել է, որ ժողովրդավարական դիմադրողականությունը ԵՄ-ի հիմնական պարտավորությունն է՝ թե՛ անդամ պետությունների, թե՛ հարևանների նկատմամբ։
    Նա ընդգծել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են գրանցել վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական խորհրդի կոչից հետո՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հիմք դնելով նոր համագործակցության։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել՝ զենքը ձեռքին …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում լուսանկար է հրապարակել՝ զենքը ձեռքին և «ավիատոր» արևային ակնոցով։
    Նա նաև նախազգուշացում է արել Իրանին:
    Նկարը վերնագրված է այսպես՝ «Այլևս ոչ մի պրն Բարի տղա»։
    Իսկ գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանը պետք է շտապի միջուկային ծրագրից հրաժարվելու մասին համաձայնություն կնքելու հարցում։
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջա…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի գրադարանում հանդիպել է հանրակրթական մի շարք դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ։
  • Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վերանորոգված թիվ 2 միջն. …

    Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վերանորոգված թիվ 2 միջն. դպրոց
    https://youtu.be/9gMDNfjozZE?si=ohk4JRuwh1kcQv8R

    Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վերանորոգված թիվ 2 միջն. դպրոց

    Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի վերանորոգված թիվ 2 միջն. դպրոց:
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
    «Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
    Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
    Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակ, բերման ենթարկել մի խումբ անձանց։