Category: Armen Press

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ …

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։
    Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    — Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

    — Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։

  • Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիրՀայաստանի ծանրա…

    Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը մասնակցեցին ԵԱ-ին:
    Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգի պայքարում Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ոչ մի հաջող մոտեցում չունեցավ:
    Հրում վարժությունում նա երեք հաջող մոտեցում կատարեց` 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում Ամրոյանը դարձավ ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 96 կգ ու 100 կգ:
    Հրում վարժությունում նա բարձրացրեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա ԵԱ-ում 17-րդն է:
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաք…

    Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում …

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում հարցադրմամբ է անդրադառնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մեր լավագույն հայրենակիցները Բաքվի բանտում են։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը տեսանյութում նշում է.
    «Լրահոսից տեղեկանում եմ, որ կալուգացի օլիգարխն ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում։
    Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես լավ չեմ հասկանում՝ ինչու է օրինակ ատեստավորում անցած և այսօր դասասենյակ մտած ուսուցիչը դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ նույն կերպ ատեստավորումն անցած և սահմանը պահող մեր զինվորն ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն ընտանիքները, որոնց զավակները անշահախնդիր կերպով իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն բժիշկը, որն այսօր առողջության ապահովագրության համակարգի շահառու է վիրահատել և նրա կյանքը փրկել է, ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, և այսպես շարունակ էլի ու էլի մեր բազմաթիվ լավագույն հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների շարքից»։

  • Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2025 թվականի նույն ժ…

    Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճ է արձանագրել։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    «Արտահանումը դեպի ԵՄ աճել է 90 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 13 տոկոսով, իսկ դեպի Չինաստան՝ 2,3 անգամ»,- գրել է նախարարը:
  • 2026 թվականի հունիսի 7-ի  Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնակա…

    2026 թվականի հունիսի 7-ի  Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման  վերջնաժամկետը  մայիսի 3-ն է։
  • Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա…

    Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր: https://www.youtube.com/watch?v=c8Y-Mbz5n3U

    2026 թ. սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կանցկացվի «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային մրցաշարը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռ…

    Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։
    Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։