Category: Armen Press

  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային …

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 4-րդն է:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի մամուլի ծառայությունը` պատմության մեջ առաջին անգամն է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:
    Այս տարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր դարձվ Մալխաս Ամոյանը, փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սուրեն Աղաջանյանը, իսկ բրոնզ նվաճեցին Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, Գասպար Տերտերյանը:
  • ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, ո…

    ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
    Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ: Հանրապետականներին է միացել մեկ դեմոկրատ սենատոր՝ Ջոն Ֆեթերմանը, իսկ հանրապետական Ռենդ Փոլը, միանալով դեմոկրատներին, կողմ է քվեարկել օրինագծին:
    Բանաձևը պահանջում էր, որ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանում կամ Իրանի դեմ ռազմական գործողություններից, եթե դա հստակ բացահայտորեն չէ պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է համարում թեզը, թե Հայաստանի երրորդ նախ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է համարում թեզը, թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
    Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Նախորդ ընտրություններին Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, իսկ այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով։ Նախ, նա այդ ուժին հրապարակային հայտնել է իր աջակցությունը, երկրորդը՝ ձեզ հայտնի ամբողջ կազմը մասնակցում էին նրանց հանրահավաքներին, և այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն ու վերականգնեն 2006 թվականի կոալիցիան՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ։ Սրա տակ ուրիշ պատմություն չկա։ 2018 թվականից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ, օրինակ, Լևոն-Տեր Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Ընդ որում, ամենաանհաջողակ և անհաջող դաշնակցականը։ Մնացածը թատրոն էր, խաղ էր»,- մանրամասնել է Փաշինյանը։

    Նա կարծիք է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բացառիկ շանս են՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին քաղաքական դաշտից դուրս թողնելու համար։

    «Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեզ համար բացառիկ շանս են, որ մենք այդ քրեաօլիգարխիկ նախկիններին ուղղակի քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Ես այդ շանսը տեսնում եմ, այդ շանսը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Սլովակիան ապրիլի 23-ի առավոտյան սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով: Ինչ…

    Սլովակիան ապրիլի 23-ի առավոտյան սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբի…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    Հանդիպման մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

    «Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը»,– գրել է նախարարը։

    Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծվել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է լուրերին, որ Ադրբեջանը քանդել է…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է լուրերին, որ Ադրբեջանը քանդել է Լեռնային Ղարաբաղում հայկական ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծել է, որ այս պահին Կառավարությունը փորձում է ամբողջացնել այդ տեղեկատվությունը, սակայն հավելել է, որ նման թեմաների նկատմամբ, առավել ևս այս փուլում, պետք է լինել շրջահայաց։

    «Այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են, և ինչպես Նոր կտակարանն է ասում իր ընթերցողներին՝ «դատվելու եք նույն դատով, ինչ դատով դատելու եք, և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով չափելու եք»։ Այնպես որ, մենք կնայենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշել է վարչապետը։

    Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ մշակութային ժառանգության ոչնչացումն ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտված քայլ՝ Փաշինյանն ասել է.

    «Ես ասել եմ, թե որն է խաղաղության իմ չափանիշը։ Արդեն երկու տարի է՝ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, որևէ հարցի պետք է վերաբերվենք այս տեսակետից»։

    Վերջին օրերին, հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա, լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քանդել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից հ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից հնչող հայտարարություններին Հայաստանում հարկային բեռի ծանր լինելու մասին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

    «Ես լիարժեք ըմբռնմամբ եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ իշխանության էր, սովոր էր, որ իրենք հարկեր չպետք է վճարեն, և բնականաբար, երբ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, դա նրանց համար ծանր է։ Իրենք, ըստ էության, բիզնեսմեն չեն, իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու և այդ ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու ու ջերմոցային պայմաններում փող աշխատելու և, ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներ են։ Այնպես որ, հասկանալի է, որ հիմա, երբ այդ հնարավորություն չկա, դա նրանց ծանր է թվալու»,- ասել է Փաշինյանը։

    Հարցին, թե առաջիկայում հարկային դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը պատասխանել է, որ հիմա մտածում են միկրոբիզնեսի համար սահմանված 24 միլիոն դրամ շրջանառության շեմը բարձրացնելու մասին։

    «Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ, և մեր քաղաքականությունն է խթանել, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս ու պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։
    Եվ մենք առաջիկայում, իհարկե, տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա շեմը 24 միլիոն դրամ է, և ակնհայտ է, որ 24 միլիոնի շեմը՝ այդ թվում գնաճային երևույթների պատճառով, այլևս արդիական չէ, և մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու մասին, որպեսզի նրանք, որոնք փոքր են իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքր անվան ներքո խուսափել հարկերից»,- մանրամասնել է վարչապետը։

    Նա հիշեցրել է, որ 2018 թվականի հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում և դառնում են փոքր բիզնեսներ՝ այդպիսով խուսափելով հարկերից, ինչի հնարավորությունն այսօր շատ սահմանափակ է։

    «Ես ուզում եմ դիմել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող և վճարող քաղաքացիներին, որ նրանք տեսնեն, որ իրենց վճարած հարկերը դարձնում ենք հոյակերտ և ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով և ենթակառուցվածքներով։ Եվ էլի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության և ինքնիշխանության կարևոր ատրիբուտներից են։ Ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիներին կոչ անել, որպեսզի որևէ գնում անելիս՝ չմոռանան պահանջել ՀԴՄ-ն, որովհետև նաև դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում»,- նշել է Փաշինյանը։

    Փաշինյանը շեշտել է՝ նրանք, որոնց հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, ուզում են կասեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարությունը, ճանապարհների շինարարությունը և այլն։

    «Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինչքան ծախս է ինքն անում իր բարեկեցության համար, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան ծախս է նրա բարեկեցության համար անում պետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

  • Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Փարիզում…

    Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
  • 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիրԿառավար…

    16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
    Կառավարությունը հաստատեց անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ներդնել կենսաչափագրական նոր համակարգ և սահմանել նույնականացման քարտի պարտադիր կիրառություն։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց անձը հաստատող փաստաթղթերի մասին օրենսդրական նախաձեռնությունը և հարակից նախագծերը՝ ուղղված կենսաչափագրական համակարգի ներդրմանը։
    «Փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափագրական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է՝ մեկ միասնական օրենքում ներառելով բոլոր կարգավորումները»,- նշեց նա։
    Նախարարի խոսքով՝ առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։
    «Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափագրական անձնագիր»,- ասաց Սարգսյանը։
    Նա պարզաբանեց նաև տարբեր տարիքային խմբերի համար նախատեսվող կարգավորումները։