Category: Armen Press

  • Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա…

    Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր: https://www.youtube.com/watch?v=c8Y-Mbz5n3U

    2026 թ. սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կանցկացվի «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային մրցաշարը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռ…

    Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։
    Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։
  • ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀ…

    ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ապրիլի 23-ին հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։
    Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա և հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։
  • Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային …

    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 4-րդն է:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի մամուլի ծառայությունը` պատմության մեջ առաջին անգամն է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:
    Այս տարի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր դարձվ Մալխաս Ամոյանը, փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սուրեն Աղաջանյանը, իսկ բրոնզ նվաճեցին Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը, Գասպար Տերտերյանը:
  • ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, ո…

    ԱՄՆ սենատը ձայների 46-51 հարաբերակցությամբ հինգերորդ անգամ մերժել է օրինագիծը, որով պետք է սահմանափակվեին Իրանի դեմ պատերազմ վարելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
    Ձայները բաժանվել են հիմնականում ըստ կուսակցության. դեմոկրատները կողմ են քվեարկել, հանրապետականները՝ դեմ: Հանրապետականներին է միացել մեկ դեմոկրատ սենատոր՝ Ջոն Ֆեթերմանը, իսկ հանրապետական Ռենդ Փոլը, միանալով դեմոկրատներին, կողմ է քվեարկել օրինագծին:
    Բանաձևը պահանջում էր, որ նախագահը «դուրս բերի Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանում կամ Իրանի դեմ ռազմական գործողություններից, եթե դա հստակ բացահայտորեն չէ պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման հատուկ լիազորությամբ»։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է համարում թեզը, թե Հայաստանի երրորդ նախ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ է համարում թեզը, թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
    Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Նախորդ ընտրություններին Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, իսկ այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով։ Նախ, նա այդ ուժին հրապարակային հայտնել է իր աջակցությունը, երկրորդը՝ ձեզ հայտնի ամբողջ կազմը մասնակցում էին նրանց հանրահավաքներին, և այսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն ու վերականգնեն 2006 թվականի կոալիցիան՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ։ Սրա տակ ուրիշ պատմություն չկա։ 2018 թվականից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ, օրինակ, Լևոն-Տեր Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Ընդ որում, ամենաանհաջողակ և անհաջող դաշնակցականը։ Մնացածը թատրոն էր, խաղ էր»,- մանրամասնել է Փաշինյանը։

    Նա կարծիք է հայտնել, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բացառիկ շանս են՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին քաղաքական դաշտից դուրս թողնելու համար։

    «Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեզ համար բացառիկ շանս են, որ մենք այդ քրեաօլիգարխիկ նախկիններին ուղղակի քաղաքական դաշտից դուրս շպրտենք։ Ես այդ շանսը տեսնում եմ, այդ շանսը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Սլովակիան ապրիլի 23-ի առավոտյան սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով: Ինչ…

    Սլովակիան ապրիլի 23-ի առավոտյան սկսել է նավթ ստանալ «Դրուժբա» խողովակաշարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբի…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    Հանդիպման մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

    «Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը»,– գրել է նախարարը։

    Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծվել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։