Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆր…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:
    Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
    Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ դրա շրջանակներում համաձայնեցման ենթական հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների շարոնակական ընդլայնման նպատակով:
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար…

    Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ ճանապարհի փակ լինելու պատճառը քարաթափումն է։
    «Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին ապրիլի 21-ին տեղի է ունեցել քարաթափում։ Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ»,– նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
  • Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Հունաստա…

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Հունաստանի Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհուրդը։
    Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը:
    https://armenpress.am/hy/article/1248001/amp

    Արմեն Գրիգորյանը Հունաստանում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Հունաստանի Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի…

  • Ապրիլի 24-ին ընդառաջ. նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանի ուշադրության կ…

    Ապրիլի 24-ին ընդառաջ. նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
    https://youtu.be/9X51IHnf_vc?si=4_64yOuFQpLWB4xY

    Ապրիլի 24-ին ընդառաջ․ նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

    Ապրիլի 24-ին ընդառաջ․ նախապատրաստական աշխատանքները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են
    #news #armenia #municipal #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային …

    Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետգույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օտարման են ներկայացվել հետևյալ գույքերը:

    Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք

    Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում…

  • Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափ…

    Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։
    Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
    «Թրամփը, շրջափակում սկսելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցությունները սպառնալիքների ստվերի ներքո», — գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
    Խորհրդարանի խոսնակը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է, հավելել է, որ հրադադարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը «պատրաստվել է, որպեսզի նոր խաղաքարտեր ցույց տա մարտադաշտում»։
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել էր ռմբակոծել Իրանի էլեկտրակայանները և կամուրջները, եթե համաձայնություն ձեռք չբերվի։
    Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ առայժմ որոշում չի կայացվել՝ արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան։
    Միևնույն ժամանակ, ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Պակիստանի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների այցին Իսլամաբադ։
  • Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբա…

    Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։
    ««Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում՝ չնայած եղանակային վայրիվերումներին։ Նաև ներդրումային ծրագրերի մասով ենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց պրոբլեմներ չեմ տեսնում»,- ասաց ՏԿԵ նախարարը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտ…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։
    Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։

    «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։