Category: Armen Press

  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։ «Արմենպրե…

    Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ
    «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ:
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
    Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
    Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ:
  • Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել: Այս մասին հաղորդում է Reuter…

    Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել:
    Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տվյալների վերլուծությամբ զբաղվող SynMax ընկերությանը և Kpler հարթակից ստացված հսկման տվյալներին։
    «Վերջին 12 ժամվա ընթացքում իրականացվել է ընդամենը երեք անցում (Հորմուզի նեղուցով)», — նշվում է հրապարակման մեջ։
  • Trump Organization հոլդինգը պլանավորում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70-հար…

    Trump Organization հոլդինգը պլանավորում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70-հարկանի Trump Tower Tbilisi երկնաքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:
    Շենքը կկառուցեն Թբիլիսիի Կենտրոնական այգու հարևանությամբ: Շենքում կլինեն բնակելի հարկաբաժիններ, խանութներ ու ռեստորաններ։ Թրամփի աշտարակը կլինի 70-հարկանի և կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Նախագիծը մշակում է աշխարհում խոշորագույն Gensler ճարտարապետական ընկերությունը։
    Սա Trump բրենդի առաջին նախագիծն է տարածաշրջանում, ինչն, ըստ The Wall Street Journal-ի, ընդգծում է Թբիլիսիի նշանակությունը՝ որպես Արևելյան Եվրոպայի և Ասիայի գործարար կենտրոն։
    Նախագծին կմասնակցեն նաև վրացական Biograpi Living, Archi Group, Blox Group և Finvest Georgia ընկերությունները։
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդուն…

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին:
    ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները:
    Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան:
    Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:
    Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
  • «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթո…

    «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթները:
  • ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…

    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
    https://www.youtube.com/live/6V2jIQnU_w8?si=fVqKoRF7ZOL6wszw

    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր…

    Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։
  • Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-…

    ❗️Հայաստանում սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
    Նշվում է, որ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
  • Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ…

    Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը:
    Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում:
    Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը», — նշել է նա՝ հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։
    «Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում», — ասել է նախարարը: