Category: Armen Press

  • Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափ…

    Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի իրանական նավահանգիստների շրջափակման միջոցով նպատակ ունի հասնել Իրանի կապիտուլյացիայի, սակայն երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել սպառնալիքների պայմաններում։
    Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
    «Թրամփը, շրջափակում սկսելով և հրադադարը խախտելով, փորձում է այս բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցությունները սպառնալիքների ստվերի ներքո», — գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
    Խորհրդարանի խոսնակը, որը նաև ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարն է, հավելել է, որ հրադադարի վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը «պատրաստվել է, որպեսզի նոր խաղաքարտեր ցույց տա մարտադաշտում»։
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պատվիրակությունը կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար։ Թրամփը միևնույն ժամանակ սպառնացել էր ռմբակոծել Իրանի էլեկտրակայանները և կամուրջները, եթե համաձայնություն ձեռք չբերվի։
    Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ առայժմ որոշում չի կայացվել՝ արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան։
    Միևնույն ժամանակ, ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Պակիստանի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների այցին Իսլամաբադ։
  • Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբա…

    Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։
    ««Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում՝ չնայած եղանակային վայրիվերումներին։ Նաև ներդրումային ծրագրերի մասով ենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց պրոբլեմներ չեմ տեսնում»,- ասաց ՏԿԵ նախարարը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտ…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։
    Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։

    «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։

  • Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։ «Արմենպրե…

    Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնելով, որ Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ
    «Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 23-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ:
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
    Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
    Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ:
  • Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել: Այս մասին հաղորդում է Reuter…

    Հորմուզի նեղուցով ապրիլի 20-ին երեք լցանավ է անցել:
    Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տվյալների վերլուծությամբ զբաղվող SynMax ընկերությանը և Kpler հարթակից ստացված հսկման տվյալներին։
    «Վերջին 12 ժամվա ընթացքում իրականացվել է ընդամենը երեք անցում (Հորմուզի նեղուցով)», — նշվում է հրապարակման մեջ։
  • Trump Organization հոլդինգը պլանավորում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70-հար…

    Trump Organization հոլդինգը պլանավորում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70-հարկանի Trump Tower Tbilisi երկնաքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:
    Շենքը կկառուցեն Թբիլիսիի Կենտրոնական այգու հարևանությամբ: Շենքում կլինեն բնակելի հարկաբաժիններ, խանութներ ու ռեստորաններ։ Թրամփի աշտարակը կլինի 70-հարկանի և կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Նախագիծը մշակում է աշխարհում խոշորագույն Gensler ճարտարապետական ընկերությունը։
    Սա Trump բրենդի առաջին նախագիծն է տարածաշրջանում, ինչն, ըստ The Wall Street Journal-ի, ընդգծում է Թբիլիսիի նշանակությունը՝ որպես Արևելյան Եվրոպայի և Ասիայի գործարար կենտրոն։
    Նախագծին կմասնակցեն նաև վրացական Biograpi Living, Archi Group, Blox Group և Finvest Georgia ընկերությունները։
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդուն…

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին:
    ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները:
    Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան:
    Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:
    Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
  • «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթո…

    «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթները: