Category: Armen Press

  • Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախա…

    ❗️Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։ Հրապարակվել են նաև Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։
    Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք՝ շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են՝ ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։
    ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

    «Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար:
    Իսկ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Սիրիայի կ…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին՝ անկախության 80-ամյակի առթիվ:
    Այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

    «Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Սիրիայի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
    Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իր կապերը Սիրիայի հետ։ Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող դրական զարգացումներին՝ հույս ունենալով, որ դրանք խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի ճանապարհ կհարթեն երկրի ժողովրդի համար»,-ասված է գրառման մեջ։

  • Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում գիտելիքների և կարո…

    Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում գիտելիքների և կարողությունների զարգացման նպատակով զինծառայողների համար անցկացվում են անգլերենի և ռուսերենի շարունակական դասընթացներ։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պետական պահպանության ծառայությունից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՊՊԾ աշխատակիցները ռուսերեն են սովորում։
    «Դասընթացների արդյունքներն ամրագրվում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվող որակավորման քննություններով»,- հայտնել են ՊՊԾ-ից։
  • Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալ…

    Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 կին, ևս 21 մարդ վիրավորվել է։
  • ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստ…

    ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    «Դրանք, հավանաբար, կարող են անցկացվել հանգստյան օրերին», — ասել է նա։
    Նա նշել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը «շատ մոտ են» համաձայնության հասնելու։
    Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ հրադադարի երկարաձգում կարող է անհրաժեշտ չլինել։ Սակայն ավելի ուշ նա հավելել է, որ, հնարավոր է, ինքը դիտարկի հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե որոշի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։
  • Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ…

    Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
  • ՀՀ ԱԺ նիստhttps://www.youtube.com/watch?v=y6D_Qg7KXHAՀՀ ԱԺ նիստ ․ ՈւՂԻՂARMENPR…

    ՀՀ ԱԺ նիստ ․ ՈւՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների…

    Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։
    Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), մարզական, մշակութային, վճարային տերմինալի տեղադրման, գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։
    1. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 3՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
    2. Տրվում է վարձակալության Երևան, Էրեբունի, Գաջեգործների փողոց 76, 1-ին հարկից 0․3 քմ տարածք № 4՝ վճարահաշվարկային տերմինալ տեղադրելու նպատակով։
    3. Տրվում է վարձակալության ք․ Երևան, Բայրոնի 5 շենքի 1-ին հարկից 165,25 քմ տարածք՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
    4. Տրվում է վարձակալության ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 396․8 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    5. Տրվում է վարձակալության Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 շենքի 1-ին հարկից 159 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    6. Տրվում է վարձակալության Կոտայքի մարզի Ալափարսի միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 39 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    7. Տրվում է վարձակալության Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան № 177 հիմնական դպրոցի 1-ին հարկից 25․15 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    8. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Նորաշենի Ավ․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին հարկից 182․1 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    9. Տրվում է վարձակալության Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 շենքի 1-ին հարկից 31,7 քմ տարածք՝ նոտարական գրասենյակի նպատակով։
    10. Տրվում է վարձակալության Երևանի №140 հիմնական դպրոցի 1-ին հարկից 288․4 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    11. Տրվում են վարձակալության Երևան, Ավան, Հ․ Աճառյան փողոց 1-ին փակուղի 17/1 շինության 1756․99 քմ մակերեսով անշարժ գույք և 13․8 քմ մակերեսով պարիսպ՝ ՀՀ օրենքով չարգելված գործունեության նպատակով։
    12. Տրվում է վարձակալության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի № 4 հիմնական դպրոցի շենքի 1-ին հարկից 43․7 քմ տարածք՝ սննդի կազմակերպման նպատակով։
    13. Տրվում է վարձակալության Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի նկուղային հարկից 301․2 քմ տարածք՝ մարզական նպատակով։
    14. Տրվում է վարձակալության Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան № 8 հիմնական դպրոցի նկուղային հարկից 37․2 քմ տարածք՝ մշակութային նպատակով։
    Հարցերի դեպքում զանգահարել +374 11 52 39 86 հեռախոսահամարին։

    Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

    Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն…

  • Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ վերջին 3.5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տ…

    Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ վերջին 3.5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կանաչ տարածքները ավելացել են 60 հեկտարով՝ նոր պուրակների ստեղծման և նախկին կանաչապատ տարածքների վերականգնման հաշվին։
    Ծրագրերի շրջանակում առաջնահերթ է համարվում ոռոգման համակարգերի ապահովումը, ինչի շնորհիվ ծառերի կպչողականությունը գերազանցում է 90 տոկոսը, իսկ ներկայում շարունակվում են նաև Դալմայի պուրակի 200–250 հեկտար ընդգրկող նախագծի մրցութային և նախագծման աշխատանքները։
  • Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին ահազ…

    Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
    Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
    ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։