Category: Armen Press

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ …

    🇦🇲🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։
    ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
    Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի և Ֆրանսիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։
  • Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակ…

    Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:
    Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ
    Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ:
  • Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի իրողութ…

    Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի իրողությունները տեղում, հրաժարվի իր առավելապաշտական ​​պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից:
    Այդ մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
  • Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքի…

    Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։
    Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին:
  • Արտահանման լոգիստիկ խոչընդոտները, միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությու…

    Արտահանման լոգիստիկ խոչընդոտները, միջազգային շուկաներ մուտք գործելու դժվարությունները և մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը դարձել են հայկական բիզնեսի առաջնային մարտահրավերները։
    Այս խնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով ձևավորվել է միասնական արտահանման հաբի և ազգային պահեստների ծրագիր, որը տնտեսվարողներին հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դուրս գալ եվրոպական և ամերիկյան շուկաներ՝ պետական և մասնավոր համաֆինանսավորմամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց հայաստանյան տնտեսվարողների արտահանման կարողությունների զարգացմանն ուղղված լայնածավալ նախաձեռնություն, որը միտված է հաղթահարելու այն խոչընդոտները, որոնց բախվում են արտադրողները՝ սկսած լոգիստիկ խնդիրներից մինչև միջազգային վաճառքի կազմակերպում։
    Ինչպես նշվեց, աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում հայկական բիզնեսը հաճախ կանգնում է լուրջ դժվարությունների առաջ․ բեռնափոխադրումների ուշացումներ, Լարսի անցակետի խնդիրներ, ԵԱՏՄ շրջանակներում առաջացող սահմանափակումներ, ինչպես նաև տարածաշրջանային լարվածությունների ազդեցություն։ Այս ամենը ոչ միայն բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, այլ նաև խաթարում է մատակարարման կայունությունը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-ր…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    «Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպում ունեցա նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ»,-գրել է Սիմոնյանը։
    Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի հետ։
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրան…

    Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Բանյո քաղաքում՝ «Կիրովական պուրակում» տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև:
  • Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին…

    Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
    Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
    Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
  • Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում…

    Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
    Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար: