Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բանակում ինքնասպանո…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բանակում ինքնասպանությունների կամ ընդհանրապես ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի և երեխաների հոգեբանական դիմակայունության հետ։
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի և դրանց կանխման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ հարցին։
    Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ խնդիրն առաջին հերթին կապված է կրթական համակարգի հետ։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակվում …

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ իրականացնելու ուղղությամբ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում։

    «Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների շփումները լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ասաց վարչապետն՝ անդրադառնալով վերջին շրջանում վերոնշյալ երկրների պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող շփումների ու հանդիպումների ակտիվացմանը վերաբերող հարցին։

    Խոսելով արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ճակատագրի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հեռանկարներին վերաբերող հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ առումով նորություններ չկան։

    «Նոր բան չկա, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,-ասաց վարչապետը։

    Այս համատեքստում նա նաև հիշեցրեց, որ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան։

    «Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»,-նշեց Փաշինյանը։

    Վարչապետը շեշտեց, որ իր համար հարցն այն չէ, թե տեղի կունենան արդյո՞ք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե դա ե՞րբ տեղի կունենա։
    Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում, որ դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան։

  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին տ…

    «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը ցուցակում առաջին համարն է։
    Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։
  • Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է, և Երևանը ցանկանու…

    Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է, և Երևանը ցանկանում է Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, ինչի համատեքստում շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ընթացող գործընթացների հետևանքով ստեղծված կամ հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին ու հնարավոր այլ ալընտրանքային ուղիների որոնմանը։
    Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն արտահայտել է Իրանի շուրջ զարգացումների վերաբերյալ նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առումով։

    «Գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, կարծես թե, առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

    Վարչապետը տվյալ հարցի համատեքստում նաև շեշտեց, որ նախորդող շրջանում արդեն առկա էր նոր կապուղի՝ Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ երկաթուղային կապը՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։

    «Ենթադրում եմ, որ գործարարները բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեն, որ Իրանի տարածքով ապրանքներ բերելու խնդիր կա, այդ ուղղությամբ կբերեն»,-ասաց վարչապետը։

    Փաշինյանը շեշտեց, որ այս հարցերով Հայաստանի կառավարությունը զբաղվում է դեռևս նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում լարվածություն է նկատվել։

    «Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետը նշեց, որ մատակարարումների առումով այլընտրանքները կան, բայց համոզմունք արտահայտեց, որ առաջիկայում իրադրության կարգավորման համատեքստում տեղի կունենա TRIPP նախագծի իրագործումը, որի արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան և Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ։

  • Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև Հայաստանի…

    Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացին, բարդություններին վերաբերող հարցեր։
    «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետի խոսքով՝ վիզաների տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը Եվրամիության գործընկերների հետ մշտապես քննարկվում են։
    «Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,-նշեց վարչապետը։
    Անդրադառնալով հարցին, որ չնայած Կառավարությունը խրախուսում է ցածր արժեքով ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին՝քաղաքացիները դժվարություններ են ունենում վիզաների համար հերթագրվելու գործընթացում՝ վարչապետն արձագանքեց, որ այդ դժվարությունների ու հերթերի պատճառն առաջին հերթին դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի աննախադեպ աճն է՝ 2017 թվականի համեմատ՝ 580 տոկոս։
    «Մենք արդեն մի քանի տարի է, ինչ այս թեմայով զբաղվում ենք․ գործընկերներն ասում են, որ ոչ մեկ չէր կանխատեսել, որ հոսքերի նման մեծացում է տեղի ունենալու»,-ասաց վարչապետը։
    Փաշինյանի խոսքով՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ Հայաստանն ու Եվրամիությունն այժմ բանակցում են վիզաների ազատականացման շուրջ։ Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ միայն երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։
    «Ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ կարձանագրենք»,-վստահեցրեց վարչապետ Փաշինյանը։
    Վիզաների հարցը կբարձրացվի ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին. Փաշինյան https://armenpress.am/hy/video/1247763
  • ՀՀ վարչապետի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/JftjdsuOmfI?si=rsaW0L3zkUKi…

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/JftjdsuOmfI?si=rsaW0L3zkUKijPmX

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #pashinyan #armenpress #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ապրել ենք մի իրականությունում, երբ «Մերսեդես» վարողը նպաստ է ստացել. վարչապետhtt…

    Ապրել ենք մի իրականությունում, երբ «Մերսեդես» վարողը նպաստ է ստացել. վարչապետ
    https://www.youtube.com/watch?v=un39RInnLQk

    Ապրել ենք մի իրականությունում, երբ «Մերսեդես» վարողը նպաստ է ստացել. վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Մոս…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
    Նշվում է, որ նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
    Ի թիվս այլ թեմաների՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:
    Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր: