Category: Armen Press

  • Առողջապահական տուրիզմը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով զարգանալ և դառնալ…

    Առողջապահական տուրիզմը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով զարգանալ և դառնալ տնտեսության կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանում նոր ստեղծվող MEDam հարթակը նպատակ ունի միավորել բժշկությունն ու զբոսաշրջությունը՝ խթանելով օտարերկրյա այցելուների հոսքը և ներկայացնելով երկրի հնարավորությունները միջազգային շուկայում։
  • Խորհրդային ավանդները վերադարձնելու հարցի լուծումը ձգձգվում է շուրջ քսան տարի, որ…

    Խորհրդային ավանդները վերադարձնելու հարցի լուծումը ձգձգվում է շուրջ քսան տարի, որովհետև արխիվներում այդ մասին կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։
    Այդ մասին Եղվարդ կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Խորհրդային ավանդները մարդկանց վերադարձնելու հարցի շուրջ շատ ենք մտածում։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ մի քանի անգամ այդ թեմայով խոսել ենք։ Ուզում ենք խորհրդային խնայբանկի ավանդները միանգամից տալ քաղաքացիներին և հարցը փակել, բայց մեր խնդիրը հետևյալն է։ Որպեսզի հարցը լուծենք, դրա համար անհրաժեշտ է պետական բյուջեում նախատեսել այդքան գումար, սակայն արխիվներում այդ գումարների չափի վերաբերյալ կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։ Արսեն Թորոսյանին հանձնարարել եմ, որ միասին գնահատենք և հասկանանք խորհրդային ավանդների ամբողջական քանակը»,- ասաց Փաշինյանը։
    Վարչապետը հավելեց, որ ամբողջական գումարի մասին տեղեկություն ունենալուց հետո կառավարությունը կկարողանա դրանք վերադարձնելու հստակ ժամանակացույց ներկայացնել։
  • ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հա…

    ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

    ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

    ՀՀ կառավարությունն ընդունելու է որոշում, ըստ որի՝ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ…

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաք կատարած շրջայցի ժամանակ Սրբոց Հիշատակաց ե…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաք կատարած շրջայցի ժամանակ Սրբոց Հիշատակաց եկեղեցում ներկա է եղել Սուրբ պատարագին։
  • Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնե…

    Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնեց, որ քաղաքի թիվ 3-րդ դպրոցը, որն ունեցել է սեյսմակայունության հետ կապված խնդիրներ, կքանդվի և հիմնովին կկառուցվի նոր տեղում։
    Քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետին հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը ժամանել էր Սևան և խոստացել, որ թիվ 3-րդ դպրոցը կվերանորոգվի։

    «Եթե տրվում է շինությունը նորոգելու հրահանգ, կատարվում են չափագրական աշխատանքներ։ Եթե լինում են խնդիրներ, ապա որոշվում է դպրոցը կառուցել նոր տեղում։ Նոր շենք կառուցելու համար իրականացվում են նաև գեոդեզիական աշխատանքներ։ Անմիջապես ձեր դպրոցի նորոգման խնդիրներով սկսել են զբաղվել և պարզվել է, որ շենքը սեյսմիկ կայունության հետ կապված խնդիրներ ունի, հետևաբար պետք է քանդել և զրոյից նորը կառուցել։ Սևան քաղաքի 3-րդ դպրոցն ընդգրկված է վերականգնվող 300 դպրոցների ծրագրում և նոր տեղում անպայման կկառուցվի»,- ասաց Փաշինյանը։

  • ԱՄՆ-ն չի կարողացել Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնությա…

    ԱՄՆ-ն չի կարողացել Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության գալ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 12-ի գիշերը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
    «Կարծում եմ՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», — ասել է Վենսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայացրել է վերջնական առաջարկ, սակայն իրանցի բանակցողները հրաժարվել են ընդունել Վաշինգտոնի պայմանները։
    Միացյալ Նահանգների ու Իրանի պատվիրակությունները լքել են Իսլամաբադը։
    Իրանի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն համաձայնության չեն հասել «երկու կամ երեք կարևոր հարցերի» շուրջ։ Ըստ Tasnim գործակալության, ԱՄՆ-ն պահանջել է, որ հարստացված ուրանը հանվի Իրանից։ Financial Times-ը հայտնել է, որ կողմերը փակուղի են մտել Հորմուզի նեղուցի բացման հարցում։
    Բանակցությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ին և ապրիլի 12-ի գիշերը։ Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ բանակցությունները տևել են գրեթե 25 ժամ։
    Բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Ռազմածովային ուժերն ինքնաթիռներ են պատրաստում պատասխանատվության գոտու վրայով թռիչքների համար։
    Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի և Հորմուզի նեղուցի բացման շուրջ։ Axios-ը հաղորդում է, որ բանակցություններում փակուղու պատճառով հրադադարն այժմ վտանգված է։
    Ապրիլի 11-ին, Իսլամաբադում բանակցությունների ֆոնին, ԱՄՆ զինված ուժերը սկսել են գործողություն Հորմուզի նեղուցը մաքրելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ապրիլի 12-ին հայտարարել է, որ կկանխի ռազմանավերի` նեղուցով անցնելու ցանկացած փորձ։ ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ որոշակի պայմաններում նեղուցով անցնել թույլատրվում է միայն քաղաքացիական նավերին։ Այս հայտարարությունից դատելով՝ նավագնացությունն այժմ փակ է։
  • Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաներմամբ ազատվածների 60 տոկոսն առաջիկա վեց…

    Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաներմամբ ազատվածների 60 տոկոսն առաջիկա վեց ամսվա ընթացքում վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սպիտակ քաղաքում շրջայցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաներում չհայտարարելու մասին քաղաքացու հարցին։
    «Այսինքն՝ համաներումով ազատված մարդկանց 60 տոկոսը հանցագործություն է կատարում ու հետ է գալիս։ Ստացվում է, որ մենք համաներում անելով, ուրիշ մարդկանց համար պրոբլեմ ենք ստեղծում»,-ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ այժմ ակտիվացվում է պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը, որով նախատեսվում է ազատ արձակել այն անձանց, ովքեր ազատվելուց հետո այլևս հանցագործություն չեն կատարում և չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկ։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Մերձավոր Ա…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու ընթացակարգը։
  • Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործ…

    Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։
    Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-17-ը։
  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է իր և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանը, ինչի մասին օրերս հաղորդագրություն էր տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։