Category: Armen Press

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
    Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
    Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
    Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։
  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանո…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ողջունելով նախարարի այցը՝ նախագահը նշել է, որ այն վկայում է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված փոխվստահության և բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման հետևողական և հեռանկարային բնույթը։
    Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցերի դերը քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում գործակցության խորացման գործում։
  • Լիբանանում այս պահին տիրող իրավիճակը՝ ի տարբերություն նախօրեի՝ համեմատաբար հանգի…

    ❗️Լիբանանում այս պահին տիրող իրավիճակը՝ ի տարբերություն նախօրեի՝ համեմատաբար հանգիստ է․ հայերի շրջանում մարդկային կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգայնագետ, Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Լիբանանում, մասնավորապես, Բեյրութում այս պահի տիրող իրավիճակը։
    «Այսօր իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է, իսկ հայ համայնքի դեպքում մարդկային կամ նյութական վնասներ չկան, սակայն մթնոլորտը ճնշող է և լարված»,-ասաց Շահան Գանտահարյանը։
    Նա նշեց, որ նախօրեին Լիբանանի ամբողջ տարածքն Իսրայելի կողմից ենթարկվել է աննախադեպ ռմբակոծության։
    «Այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, սակայն դեռևս անկանխատեսելի իրավիճակ է»,-ասաց Գանտահարյանը։
  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ…

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի շրջանակներում Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակական հարձակումները կհանգեցնեն «հզոր պատասխանի»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
    Ինչպես իրանցի մյուս պաշտոնյաները, Ղալիբաֆը նույնպես պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, ինչը հերքել են և՛ Իսրայելը, և՛ ԱՄՆ-ն։

    «Հրադադարի խախտումները ենթադրում են որոշակի գնի վճարում և հզոր պատասխաններ։ Անմիջապես դադարեցրեք կրակը», — գրել է նա։

  • Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները զմայլվում էին երևանյան տեսարանովhttps://w…

    Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները զմայլվում էին երևանյան տեսարանով
    https://www.youtube.com/watch?v=nsLgdFDWeyE

    Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները զմայլվում էին երևանյան տեսարանով

    Հայաստանի ու Ղազախստանի ԱԳ նախարարները զմայլվում էին երևանյան տեսարանով:
    #news #armenia #armenpress #mfa
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — …

  • Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մաս…

    Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ տեղեկացնելով, որ Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ից հայտնել էին, որ եղանակային վատ պայմանների հետևանքով Նինոծմինդա սահմանային անցակետը փակ լինելու պատճառով Բավրայի մաքսակետը երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։
  • Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակց…

    Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակցություններում կախված կլինի այն բանից, թե ով կներկայացնի ամերիկյան կողմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։

    «Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ով կգլխավորի մյուս կողմի պատվիրակությունը, այդ ժամանակ մենք կկազմենք մեր պատվիրակությունը՝ ելնելով դրանց։ Մեր ըմբռնմամբ, և դա ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, մյուս կողմից պատվիրակության ղեկավարը կլինի (ԱՄՆ) փոխնախագահ Վենսը, մեր կողմից պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը», — ասել է դիվանագետը։

    Նա պարզաբանել է, որ բանակցություններին ընդառաջ Թեհրանը ուշադիր կհետևի իրադարձություններին։
    ԱԳ փոխնախարարը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, որոնց հետևանքով ապրիլի 8-ին 203 մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ չի կարելի հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, ընդունել, որ այն պետք է տարածվի բոլոր կողմերի վրա, այնուհետև դրանից դուրս թողնել Լիբանանը։
    Նա նշել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի «կոպիտ խախտում» են։ Նրա խոսքով՝ Իրանը «Մերձավոր Արևելքում բոլորին խնդրում է հետևել այս համաձայնությանը» և սպասում է, որ նույնն ամերիկացիները կանեն իրենց դաշնակիցների դեպքում։
    Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ Իրանը կապահովի Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը, սակայն նեղուցի վերաբացումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իսկապես «վերջ դնի այս ագրեսիային»։

  • Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը ապրիլի 9-ին վերագործարկվել է…

    Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը ապրիլի 9-ին վերագործարկվել է իսրայելական ուժերի կողմից սպառնալիքի պատճառով հինգ օր փակ մնալուց հետո։ Իսրայելը նախազգուշացրել էր անցակետին հարվածելու ծրագրերի մասին՝ պնդելով, որ «Հեզբոլլահ»-ն այն օգտագործում է ռազմական տեխնիկայի մաքսանենգության համար։
  • Առաջիկա օրերին Հայաստանի որոշ շրջաններում կտեղա ձյուն, Երևանում՝ անձրև…

    Առաջիկա օրերին Հայաստանի որոշ շրջաններում կտեղա ձյուն, Երևանում՝ անձրև
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախար…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։