Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռու…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի թիկունքում քննարկել հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հարցը։
    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պատվիրակության հետ քննարկել Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարիչ Ռուսաստանին փոխելու հարցը։

    «Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի թիկունքում որևէ բան անել։ Այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-հավելեց Փաշինյանը։

    Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած իր այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը։
    Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն ավելի վաղ արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։
    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին հայտարարել էր, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։
    Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսատանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

    «Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», — ասել էր վարչապետը։

    Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը: Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:

  • Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետ։…

    Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետ։
    Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
    Միաժամանակ, Կոմիտեից տեղեկացնում են, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ նոր Սահմանադրությունը կարող է …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել ոչ համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
    «Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա՝ դա համաժողովրդական հանրաքվեն է: Գործող Սահմանադրությամբ է, որ որոշ հոդվածներ կարող են փոխվել նաև խորհրդարանում քվեարկության միջոցով»,- ասաց վարչապետը:
    Վարչապետը նշեց՝ նաև իրենց թիմի ներսում քննարկումներ են գնում՝ արդյոք պե՞տք է խորհրդարանին Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություն իրականացնելու լիազորություն վերապահել, թե՞ ոչ։
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը պատրաստ է, բայց այն պետք է քննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։
  • ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=QBvmN2DbMhoՀՀ վար…

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/watch?v=QBvmN2DbMho

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կող…

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

    «Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստը և խորապես մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Նա իր խորին ցավակցություն է հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին և վիրավորներին մաղթում է արագ և լիարժեք ապաքինում», — նշել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

    ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարությամբ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

  • Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ա…

    Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։
  • Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտիhttps://www.youtube.com/watch?v=k9dcfBqDE3…

    Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի
    https://www.youtube.com/watch?v=k9dcfBqDE3w

    Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի

    Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի:
    #news #armenia #armenpress #municipal
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությո…

    Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել և առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Արթուր Դավթյանը:
    Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Սուքիասյանը, Հայկ Երիցյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը:
    Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:
  • Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera-ի թղթակից Մոհամմեդ Վիշահը․ իսրայելական անօդ…

    Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera-ի թղթակից Մոհամմեդ Վիշահը․ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է նրա մեքենային: