Category: Armen Press

  • Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համարhttps://youtu.be/hnL7Ioe…

    Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար
    https://youtu.be/hnL7Ioeiavw?si=FbOVcXS8z6-MIOYO

    Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար

    Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար։
    #news #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ-ում առանց նոտարի, հեռահար տարբերակով անշարժ գույք ձեռք բերելու հնարավրություն…

    ՀՀ-ում առանց նոտարի, հեռահար տարբերակով անշարժ գույք ձեռք բերելու հնարավրություն կլինի
    https://youtu.be/-xCzLofh4JY?si=vXsN1VjPx8b9Z11o

    ՀՀ-ում առանց նոտարի, հեռահար տարբերակով անշարժ գույք ձեռք բերելու հնարավրություն կլինի

    ՀՀ-ում առանց նոտարի, հեռահար տարբերակով անշարժ գույք ձեռք բերելու հնարավրություն կլինի։
    #news #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է Հայկական ատոմային էլեկ…

    Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
    Ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9–ը կատարման փուլում է, իսկ ինը պայմանագրով աշխատանքներն ավարտվել են։
    ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառման համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ով աշխատանքներն ավարտված են։
  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/HpcmbjwFojo?si=FkPwaDYwjzwldiS…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/HpcmbjwFojo?si=FkPwaDYwjzwldiS-

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    #new #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմա…

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
    Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ: 
    Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:
    Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:
    Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով: Քաղաքապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգ անցկացնելու նպատակով և կանաչապատել բակային հատվածը։
    https://youtu.be/ge5yksHR-FI?si=dkfKkcnVso84I5cw

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին:
    #news #armenia #armenpress #yerevan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգ…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.
    «Մեծարգո պարոն նախագահ,
    Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։
    Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։
    Գնահատելի է այն կառուցողական դերը, որն այսօր ունի Եգիպտոսը՝ Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում տևական խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հետագա բարգավաճման հնարավորությունների ստեղծման գործում։
    Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին:
    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է «Ուժեղ…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը։
    ֆեյսբուքի իր էջում, Հովակիմյանը գրել է, որ ԿԸՀ-ն չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, այլ որոշել է վերադարձնել այն։

    «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։

    Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»,-նշված է գրառման մեջ։

    Նշենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայա…

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (փողերի լվացումը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
  • Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ, …

    Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և մի շարք գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է ոսկե մեդալ՝ մրցաշարի ընթացքում գրանցելով 6 անընդմեջ հաղթանակ։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է հավաքականի անդամներին՝ ողջունելու և շնորհավորելու նրանց:
  • Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն hուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, …

    Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն hուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։
    Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։