Category: Armen Press

  • Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-…

    Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը, թե Հայաստանում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրվող կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։  
    Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզոր»-ը,  հուլիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ «Ռոսսելխոզնադզոր»-ն այդ որոշումը հիմնավորել էր նրանով, թե իբր Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքներով պարզվել է, որ արտադրված կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։
    ՍԱՏՄ-ն, արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը, հայտնել է, որ Տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա, մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։
    «Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։
    Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:
    Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
    Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացր…

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։
  • ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությու…

    ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
    Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սև ցուցակի մեջ է ներառել Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպական միության խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական տեղեկագրում»։
    Հիմնավորման մեջ ասվում է, որ նավթավերամշակման գործարանը, ենթադրաբար, զբաղվում է ռուսական նավթի առևտրով և վերամշակմամբ, ինչով օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։ Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 25-ից:
  • Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը նոր օդային կամուրջ է ստեղծե…

    Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը նոր օդային կամուրջ է ստեղծել Հայաստանի և Չինաստանի Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի միջև՝ միավորելով երկու տարածաշրջան, որոնց պատմությունն անքակտելիորեն կապված է հնագույն Մետաքսի ճանապարհի հետ։
    Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը կապել է Արևելքն ու Արևմուտքը՝ ապահովելով ապրանքների, մշակույթների և մարդկանց ազատ տեղաշարժը մայրցամաքներով։ Այսօր Երևան-Ուրումչի օդային երթուղին այդ պատմական կապը վերակենդանացնում է ժամանակակից ձևաչափով՝ կրկին միավորելով երկու ուղղությունները, որոնք ժամանակին կարևոր դեր են ունեցել այս պատմական առևտրային ճանապարհի վրա։
    Հայաստանի համար Ուրումչիի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում զբոսաշրջության զարգացման, գործարար կապերի ընդլայնման և առհասարակ հայ-չինական շփումների ակտիվացման համար։
    Ուղիղ չվերթի առկայությունը ոչ միայն հեշտացնում է ճանապարհորդությունները, այլև զգալի ներուժ է ստեղծում առևտրի, լոգիստիկայի, ներդրումների և մշակութային համագործակցության խորացման ուղղությամբ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Գեղարքունիքի մարզի հարավարևմտյան կողմում, Գեղամա լեռնաշղթայի բարձունքներից մեկու…

    Գեղարքունիքի մարզի հարավարևմտյան կողմում, Գեղամա լեռնաշղթայի բարձունքներից մեկում վեր է խոյանում Իլիկավանքը կամ Պառավավանքը, որը հեռվի ցածրություններից առանձնակի շուք է տալիս իրեն շրջապատող լեռնաստանին։
    Այն հազարամյակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի կարևոր ու ճանաչված սրբատեղիներից և ուխտավայրերից մեկը։ Պատմաճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքում, ծովի մակերևույթից մոտ 2200 մետր բարձրության վրա։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղhttps://www.youtube.com/live/zIxg7pgG…

    Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ
    https://www.youtube.com/live/zIxg7pgGt6w?si=Sbup9IsBqW2Byd71

    Հակոբ Ղաղանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

    Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ասուլիսը:
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress…

  • Ասիական զարգացման բանկի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն…

    Ասիական զարգացման բանկի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն, ներառական և կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ Կառավարության ձևավորվող զարգացման օրակարգին և Ասիական զարգացման բանկի՝ 2026-2030 թվականների երկրի գործընկերության ռազմավարությանը համապատասխան։
    ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում ներկայացրել է Հայաստանի մասին իր տպավորությունները, անդրադարձել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներդրումներին և առաջնահերթություններին։
    -Տիկին Սաբիրովա, շնորհավորում ենք ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնում ձեր գործունեության առաջին 100 օրվա կապակցությամբ։ Կպատմե՞ք մի փոքր ձեր մասին և կկիսվե՞ք Հայաստանի մասին Ձեր առաջին տպավորություններով։
    Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնավարել որպես ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն։ ԱԶԲ-ին միացել եմ 2000 թվականին և տարիների ընթացքում աշխատել եմ Արևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Վերջին շրջանում ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչությունում զբաղեցրել եմ Տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ իմ աշխատանքը կենտրոնացած էր տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կապակցվածության և ինտեգրման, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ռազմավարական աշխատանքի վրա։
    Հայաստանն ինձ համար նոր երկիր չէ։ ԱԶԲ-ում մասնագիտական գործունեությանս վաղ շրջանում պատիվ եմ ունեցել սերտորեն աշխատելու Հայաստանի հետ, այդ թվում՝ ղեկավարելով ԱԶԲ-Հայաստան 2014-2018 թվականների երկրի առաջին գործընկերության ռազմավարության մշակումը։ Այդ փորձն ինձ օգնեց խորապես հասկանալ Հայաստանի զարգացման ձգտումներն ու ներուժը։ Ուստի հատկապես կարևոր է այժմ վերադառնալ նոր պաշտոնով և տեսնել, թե որքան մեծ առաջընթաց է գրանցել երկիրը։
    Առաջին 100 օրվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել վերստին ծանոթանալու Հայաստանին ոչ միայն հանդիպումների միջոցով, այլև շրջելով երկրով, այցելելով ծրագրերի իրականացման վայրեր և զրուցելով մարդկանց հետ, որոնց կյանքի վրա անմիջական ազդեցություն ունի զարգացմանն ուղղված աշխատանքը։ Ինձ տպավորել են ոչ միայն Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը, որոնք խորապես ոգեշնչող են, այլև երկրի եռանդը, դիմակայունությունը և ավելի ուժեղ, մրցունակ ու ավելի սերտորեն կապակցված տնտեսություն կառուցելու ձգտումը։
    Գործընկերներիս հետ այցելել եմ ԱԶԲ աջակցությունը ստացած դպրոցներ, որոնք երեխաների համար ապահովում են ուսումնական ավելի անվտանգ միջավայր, անցել եմ կապակցվածությունը բարելավող տրանսպորտային երթուղիներով և հանդիպել ընտանիքների, որոնց բնակարանային պայմանները բարելավվում են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շնորհիվ։ Հանդիպել եմ նաև տեղացի մի ձեռնարկատիրոջ, որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումից հետո բիզնես է հիմնել և այժմ օգտվում է դրա շնորհիվ բարելավված տրանսպորտային հասանելիությունից ու ստեղծված տնտեսական նոր հնարավորություններից։ Նաև անձամբ եմ տեսել, թե ԱԶԲ-ն ինչպես է աշխատում տեղական ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը և օգնելու ձեռնարկություններին աճել ու աշխատատեղեր ստեղծել։ Նման պահերը երկար են մնում հիշողության մեջ։ Դրանք հիշեցնում են, որ զարգացումը չի սահմանափակվում ծրագրերով, ճանապարհներով կամ ֆինանսավորմամբ։ Դրա առանցքում մարդիկ են, նրանց ընտրությունները և այն հնարավորությունները, որոնց շնորհիվ նրանք կարող են ավելի լավ ապագա կառուցել իրենց ու իրենց ընտանիքների համար։
    Մեծ բախտավորություն է նաև միանալ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության ուժեղ և նվիրված թիմին, որը խորապես հանձնառու է աջակցելու երկրի զարգացմանը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախա…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։
    Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

    «Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով, վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի», — նշել է Արաղչին։

  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյա…

    Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում  կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0% կատարողական:
    Հայաստանի Հանրապետության 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունից։ 
    Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:
    2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103.6 մլրդ դրամով:
    2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
    Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։
  • 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըhttps://yo…

    60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները
    https://youtu.be/HSbqwZpU4dU?si=qfSmYBcn3d3SYYsT

    60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

    60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները:
    #news #armenia #armenpress #police
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք …