Category: Armen Press

  • Հայաստանում մարտի 31-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին՝ առանձին շրջաններում, 2-ի ցերեկ…

    Հայաստանում մարտի 31-ի և ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին՝ առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
    Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
  • Իտալիան Միացյալ Նահանգներին մերժել է Սիցիլիա կղզու Սիգոնելա քաղաքում գտնվող ՆԱՏՕ…

    Իտալիան Միացյալ Նահանգներին մերժել է Սիցիլիա կղզու Սիգոնելա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան օգտագործել ամերիկյան ռմբակոծիչները Մերձավոր Արևելք տեղափոխելու համար:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Corriere della Sera-ն։
    Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Վաշինգտոնը պլանավորում էր, որ մի քանի ռմբակոծիչ վայրէջք կատարի ռազմաբազայում՝ հետագայում դրանք Մերձավոր Արևելք ուղարկելու համար։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնու…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
    Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
  • Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մարտի 31-ին «խորը մտահոգություն» …

    Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մարտի 31-ին «խորը մտահոգություն» են հայտնել Լիբանանում անվտանգության իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
    Իտալիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Գուիդո Կրոսետտոն և Կատրին Վոտրինը հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի անձնակազմի դեմ վերջերս կատարված հարձակումներին։
    Նրանք ընդգծել են «նման միջադեպերի անընդունելիությունը և առաքելություն իրականացնող անձնակազմի առջև ծառացած աճող ռիսկերը»։
    Նախարարները շեշտել են ՅՈՒՆԻՖԻԼ-ի ռազմավարական կարևորությունը՝ նշելով, որ Լիբանանի կայունությունն «ամբողջ Միջերկրածովյան ավազանի հավասարակշռության անփոխարինելի հենասյունն է»։
  • Վերջին օրերին տեղումների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մ…

    Վերջին օրերին տեղումների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սյունիքի մարզում։ Մարտի 27-ին Կապանում մեկ օրում արձանագրվել է գրեթե մեկ ամսվա նորմայի չափ տեղում։
    «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառ…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանն Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X հարթակում:
    «Իրաքի մուսուլման ժողովուրդը քաջաբար աջակցել է Իրանին այս անարդար պատերազմում։ Այս դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե աշխարհագրական պարտադրանքով, այլ պատմությամբ, ինքնությամբ և ընդհանուր կրոնական արժեքներով», — գրել է նա։
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Կ…

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի, հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանի ասուլիսը։ https://www.youtube.com/watch?v=FwK7SknvuTE

    Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ․ ԿԳՄՍՆ անդրադարձը

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի,
    ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի,
    «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի,…

  • 2026 թվականի մարտի 31-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Գեղամ Գրիգո…

    2026 թվականի մարտի 31-ին շրջանառության մեջ է դրվում «Մեծանուն հայեր. Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
  • Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք, ըստ որի Փալմ Բիչ քաղաքի օդանավակայանն Ա…

    Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք, ըստ որի Փալմ Բիչ քաղաքի օդանավակայանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կվերանվանվի նրա անունով։
  • Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտաքին գործե…

    Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են Կիև:
    Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որի խոսքերը մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

    «Այս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան է։ Ես շնորհակալ եմ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Կայա Կալասին և եվրոպացի բոլոր գործընկերներին, որոնք այսօր ժամանել են Ուկրաինա», — նշել է Սիբիհան։

    Կալասն իր հերթին X-ում գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հետ Կիևում է, և այս այցը «Ուկրաինայի քաջության և դիմացկունության հզոր հիշեցում է»։

    «Եվրոպան կանգնած է ձեր կողքին։ Մենք կշարունակենք տրամադրել ռազմական, ֆինանսական, էներգետիկ և հումանիտար աջակցություն։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի Ռուսաստանը լիակատար պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար», — գրել է նա։

    POLITICO-ն գրում է, որ Կիևում անցկացվելու է ոչ պաշտոնական նիստ, որին կմասնակցեն ԵՄ 12 արտգործնախարարներ և տարբեր երկրների այլ ներկայացուցիչներ։