Category: Armen Press

  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացված 15-րդ գումարման Գերագ…

    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացված 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ:
  • Իսրայելում վերջին մեկ օրվա ընթացքում Իրանի հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել …

    Իսրայելում վերջին մեկ օրվա ընթացքում Իրանի հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել բեկորային վնասվածքի հետևանքով, ևս 164 մարդ վիրավորվել է։
    Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացրած թարմացված տվյալները։
    Վիրավորներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
    Ըստ «Մագեն Դավիդ Ադոմ» ծառայության՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր Իրանի պատասխան հարվածներից Իսրայելում, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 1576 մարդ։ Հրթիռային հարվածներից զոհերի թիվը հասել է 16-ի։
  • Բրյուսելում Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, իսկ ժողովրդավար…

    Բրյուսելում Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, իսկ ժողովրդավարության խթանումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է․ կարևոր է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընդունած որոշումները պահպանվեն։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան՝ գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու Երևանի եվրոպական հեռանկարները։
    Անդրադառնալով վերջին տարիներին Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի կառավարության վարած ակտիվ քաղաքականությանը՝ բելգիացի փորձագետը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում բավականին դրական են ընդունել Երևանի այդ վարքագիծը։
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր ընտրական փուլից առաջ ընկերական խաղեր կանցկաց…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր ընտրական փուլից առաջ ընկերական խաղեր կանցկացնի:
    Եղիշե Մելիքյանն առաջիկա ընկերական խաղերի համար թիմ է հրավիրել 6 նորեկի: Նրանցից մեկը Երևանի «Փյունիկ»-ի 20-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանն է:
    «Արմենպրես»-ի թղթակիցը ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլում առաջին քայլերի, «Փյունիկ»-ի ներուժի, հավաքականից հրավեր ստանալու, Եղիշե Մելիքյանի ու Արտակ Օսեյանի հետ աշխատանքի մասին:
  • Ներողություն եմ խնդրում ղարաբաղցի կնոջից, նրա փոքրիկից եւ հրավիրում նոր հանդիպմա…

    Ներողություն եմ խնդրում ղարաբաղցի կնոջից, նրա փոքրիկից եւ հրավիրում նոր հանդիպման

  • Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ռազմավարությու…

    Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ռազմավարությունը խոշոր ներկրողներին և արտադրողներին հայտնաբերելն ու ոչնչացնելն է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում շրջայցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
    «Թրմանյութերի հետ կապված մեծ խնդիր կա։ Գիտեք «Տելագրամ» ալիքներով տարածման սխեմաների մասին։ Բայց հիմա մենք այլ ռազմավարություն ունենք։ Մենք
  • Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգն…

    Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցնի իր էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես ավելի վաղ սպառնացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Իրանի նավթային և էնեիգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան թիրախ»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարությունը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար՝ շեշտելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ սկսելով ամենամեծից։

  • Հայաստանի կառավարությունը, աշխատելով բանկային համակարգի հետ, առաջիկայում կփորձի …

    Հայաստանի կառավարությունը, աշխատելով բանկային համակարգի հետ, առաջիկայում կփորձի հասնել վարկերի տոկոսների նվազմանը։
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի մտահոգությանը վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույթների վերաբերյալ։

    «Առաջիկայում, բանկային համակարգի հետ աշխատելով, մենք կփորձենք այնպես անել, որ վարկերի տոկոսները նվազեն»,- ասել է Փաշինյանը։

    Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ կառավարության խնդրանքով և Կենտրոնկաան բանկի ջանքերով նվազել են POS տերմինալների միջնորդավճարները՝ անկանխիկ առևտրի դեպքում։

  • «Թեմու»-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կա…

    «Թեմու»-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կազմակերպելու հնարավորություն կընձեռվի նաև հայաստանցիներին։
    Այս մասին ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, արձագանքելով առևտուր իրականացնող քաղաքացու համապատասխան մտահոգությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման խնդրանքին, հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    Առևտուր իրականացնող քաղաքացու և վարչապետի միջև քննարկում ծավալվեց տեղում կազմակերպվող առևտրի վրա օնլայն հարթակների ազդեցության մասին, որին Նիկոլ Փաշինյանը ներգրավեց նաև էկոնոմիկայի նախարարին։ Գևորգ Պապոյանը պարզաբանելով իրավիճակը՝ նշեց․

    «Մի հարթակ կա՝ «Թեմու», որը հնարավորություն տալիս է Հայաստանից գնումներ իրականացնել, բայց մեր արտադրողներին հնարավորություն չի տալիս, որ դնեն կայքում ու վաճառեն։ Հիմա իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք։ Նախնական պլանավորված է, որ սեպտեմբերից մենք այնտեղ պետք է կարողանանք վաճառք անել, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև, ըստ էության, այդ պրոցեսներին շատ դժվար է դիմադրելը, պետք է փորձենք դրանից օգուտ քաղել»,- նշեց նախարարը։

  • Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանի վթարային շենքերի հարցը լուծել եկամ…

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանի վթարային շենքերի հարցը լուծել եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակելու ճանապարհով։
    Ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում Երևանում կատարած շրջայցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին Երևանում վթարային շենքերի խնդիրների վերաբերյալ։

    «Դուք գիտեք, որ եկամտահարկի վերադարձով գույքի ձեռքբերման ծրագիրը Երևանում ավարտվել է։ Հիմա մենք ծրագիր ենք մշակում, որ եկամտահարկի հետվերադարձի ծրագիրն աշխատի միայն այն դեպքում, երբ ներդրողը գալիս է, վթարային շենքերի բնակիչների հետ պայմանավորվում է, նրանց շենքի տակի տարածքը ձեռք է բերում, այդտեղ կառուցում է նոր շենք, բնակիչներին տալիս է նոր տուն և ավել հարկերի և այլնի արդյունքում իր ներդրումները հետ է բերում։ Այդ պարագայում եկամտային հարկի վերադարձը Երևանի համար կբացենք։ Այս մեխանիզմով վթարային շենքերի առնվազն մեծ մասի խնդիրը լուծվելու է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ այդ ծրագրի ներդրումը մի փոքր ձգձգում են, քանի որ անշարժ գույքի շուկան այս պահին հագեցած է։
    Վարչապետը մանրամասնեց, որ Կառավարությունը սպասում է, որպեսզի անշարժ գույքի շուկայում թափ առած առևտուրը գնա, որոշ ժամանակ հետո շուկայում դեֆիցիտ առաջանա, պահանջարկ լինի, այդ ժամանակ նոր ծրագիրը ներդնի։