Category: Armen Press

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ կատարած այցի և բնակիչների հետ հանդիպումների արդյունքում իր համար Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ավելի առարկայական է դարձել։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մարզային այցի ամփոփմանը։
    «Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով Իրական Հայաստանն ու «Հեղափոխություն-3»-ն առարկայացավ և այդ առարկայացումը գնալով ավելի շոշափելի է դառնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր այն բնակիչներին, ովքեր առարկայացման այս զգացումը ստեղծեցին»,-ասաց Փաշինյանը։
  • Օման կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյա…

    Օման կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է թագավորական օպերա և ազգային թանգարան։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։
    «Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները:
    Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը»,-ասված է հաղորդագրությունում։
    Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։
    Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցի…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գեղարքունիքի մարզ կատարած այցելության շրջանակներում չնախատեսված կանգառ ունեցավ Լճափ գյուղի մոտ՝ հանդիպելով տեղի բնակիչների հետ։
    Լճափի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին մասնավորապես ջրամատակարարմանը, դպրոցի շենքային պայմաններին։
    Հանդիպմանը նշվեց, որ այլ բնակավայրերի հետ միասին ջրագծի անցկացումը նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով, որ համար համայնքային բյուջեով արդեն շուրջ 400 միլիոն դրամ է նախատեսվել։ Բացի այդ, գյուղում կառուցվել է նոր բուժամբուլատորիա, որը, ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայում համալրվում է համապատասխան գույքով և առաջիկայում կսկսի գործել։
    Անդրադառնալով դպրոցի շենքային պայմանների բարելավմանը, վարչապետը հավաստիացրեց, որ այն կընդգրկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրի հաջորդ փուլում։
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։ Այ…

    Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հակամարտել իր հարևան երկրների հետ։
    Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

    «Իսլամական երկրներին և մեր սիրելի հարևաններին. դուք մեր եղբայրներն եք, և մենք մտադիր չենք ձեզ հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Մեր տարաձայնությունների միակ շահառուն սիոնիստական ռեժիմն է»,-գրել է Փեզեշքիանը։

    Իրանի նախագահը նաև շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ կոչ անելով անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները։

  • Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակա…

    Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակարանաշինական ծրագիր։
    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Այստեղ նրբությունն այն է, որ մենք իրենց տեղ ենք առաջարկելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված և այլն։ Խնդիրը նրա մեջ է, որ օրինակ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, երբ մարդը տուն է ուզում, մենք չենք կարող Երևանի կամ Մարտունու կենտրոնում ապահովել։ Դրա համար, այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց և աշակերտների տեղ կա, այդ ընտանիքների համար 16 միլիոն դրամի նման ծրագիր կանենք՝ փող կտանք և կասենք գնացեք տուն կառուցեք, հողամասն էլ կտանք»,-ներկայացրեց վարչապետը։

  • Կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող որոշմամբ՝ չորս տարվա ընթացքում կլուծ…

    Կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող որոշմամբ՝ չորս տարվա ընթացքում կլուծվի ՀՀ զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի հերթացուցակում գրանցված անձանց բնակապահովման խնդիրը։
    ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորումը բացում ենք և 4 տարում բոլոր տները տալիս ենք»,-հավաստիացրեց վարչապետը։

    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ նախատեսվում է տարեկան կտրվածքով լուծել հերթագրված շուրջ 800 բնակապահովման խնդիր։

  • ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել գործիքակազմ, որով տասնյակ տարիներ անմշակ…

    ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել գործիքակազմ, որով տասնյակ տարիներ անմշակ մնացած հողատարածքները, որոնց սեփականատերերը բացակայում են, վարձակալության հիմունքներով կտրամադրվեն գործող ֆերմերներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդենիսի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ օրենքով հողատարածքի վարձակալությունից գոյացած գումարները կփոխանցվեն համապատասխան հաշվեհամարի և սեփականատիրոջ ի հայտ գալու դեպքում կտրամադրվեն նրան։

    «Վճարում եք հողի վարձը, այդ գումարը դնում ենք մի հաշվի վրա, և երբ այդ սեփականատերը կգա և կասի ինչո՞ւ եք իմ հողն օգտագործել, կասենք՝ տեսնելով, որ չեք օգտագործում, օրենքով տվել ենք նրան, ով օգտագործում է․ սա էլ քո վարձի փողը»,-նշեց վարչապետը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։
    Ուղերձում մասնավորապես ասվում է․

    «Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
    Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:
    Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:
    Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:
    Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
    Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ»:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության …

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
    Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
    Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին:
    Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:
    Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»։

    Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

    «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
    Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն և բարօրություն բերի բարեկամ Իրանին:
    Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ մեր հարևան Իրանի ժողովրդին՝ արևշատություն»։

  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսու…

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
    ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:
    Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ: