Category: Armen Press

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության …

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
    Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
    Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին:
    Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ խարսխված անկեղծության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:
    Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»։

    Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

    «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
    Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն և բարօրություն բերի բարեկամ Իրանին:
    Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ մեր երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ մեր հարևան Իրանի ժողովրդին՝ արևշատություն»։

  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսու…

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
    ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:
    Միջոցառման ընթացքում նաև ներկայացվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ:
  • Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ՀՀ վարչապետի որոշմա…

    Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)։
  • Իրանական հրթիռային հարվածի հետևանքով մասնակիորեն տուժած իսրայելական Հայֆա քաղաքի…

    Իրանական հրթիռային հարվածի հետևանքով մասնակիորեն տուժած իսրայելական Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանը շարունակում է իր աշխատանքը
  • 86 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը…

    86 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը
  • Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի ուժերը որդեգրել են խաղաղությունը վերանայելու…

    Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի ուժերը որդեգրել են խաղաղությունը վերանայելու քաղաքականություն
    https://youtu.be/2PDUpnjoF-U

    Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի ուժերը որդեգրել են խաղաղությունը վերանայելու քաղաքականություն

    Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի ուժերը որդեգրել են խաղաղությունը վերանայելու քաղաքականություն. Փաշինյան
    #news #armenia #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress

  • Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2025 թվականին կազմել է 2 մլն 263 հազ…

    Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2025 թվականին կազմել է 2 մլն 263 հազար, որից 938 հազարը եղել են Ռուսաստանից
    Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
    2025-ի ընթացքում զբոսաշրջային այցելությունների աճը Պապոյանը պայմանավորեց մի շարք հանգամանքներով, որոնք եղել են և քաղաքական, և մասնագիտական:
    Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2025թ կազմել է ավելի քան 8 մլրդ դոլար: 2025-ին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դոլար:
  • Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Հայաստանի պետական մարմինները շարու…

    Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Հայաստանի պետական մարմինները շարունակում են գնահատել հնարավոր ռիսկերը և իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
    Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
    Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանում տեղի ունեցող պատերազմը վտանգներ ստեղծու՞մ է Հայաստանի խաղաղության համար, Գրիգորյանը պատասխանեց․
    «Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում»։
  • Շրի Լանկան մերժումով է պատասխանել կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայա…

    Շրի Լանկան մերժումով է պատասխանել կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ընդունելու վերաբերյալ մարտի սկզբին ուղարկված ԱՄՆ-ի դիմումին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

    «ԱՄՆ-ն ցանկանում էր մարտի 4-ից մինչև 8-ը Մաթալա Ռաջապակսա միջազգային օդանավակայան տեղափոխել երկու ռազմական ինքնաթիռ՝ ութ հականավային հրթիռներով, բայց մենք մերժումով ենք պատասխանել», — Դիսանայակեի խոսքը մեջբերում է The Straits Times հրատարակությունը։

    Նա մերժումը բացատրել է երկրի չեզոքությունը պահպանելու ցանկությամբ՝ չպարզաբանելով, թե արդյոք ԱՄՆ-ի դիմումը վերաբերում էր Շրի Լանկան որպես Իրանի դեմ գործողությունների բազա օգտագործելուն։
    Նախագահի խոսքով՝ Իրանն իր հերթին խնդրանք էր ներկայացրել, որ Շրի Լանկայի նավահանգիստ մուտք գործեն իր երեք նավերը, որոնք Հնդկաստանից վերադառնում էին ռազմածովային զորավարժություններից հետո, սակայն այս դիմումը ևս չի բավարարվել։

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինա…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային աջակցելու ջանքերը, և Իրանի դեմ պատերազմը չի շեղի երկրին այդ ուղուց։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

    «Իրանում պատերազմը չի խանգարի Ֆրանսիային աջակցել Ուկրաինային, որտեղ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է», — հայտարարել է նա։

    Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում բարձրացել են «ստվերային նավատորմի» մաս կազմող «Դեյնա» նավի վրա։

    «Այս նավերը, որոնք շրջանցում են միջազգային պատժամիջոցները և խախտում ծովային օրենքը, շահույթ են ստանում պատերազմից։ Նրանք ձգտում են շահույթ ստանալ և ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։