Category: Armen Press

  • Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի մարդ…

    Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սույն թվականի մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ։
    ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում են մարդու իրավունքների պաշտպանները իրենց գործառույթներն իրականացնելիս:
  • Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ պաշ…

    Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ են ընթանում։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
    Բաղայիի խոսքով՝ Իրանը պատերազմի «երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չի վարել Ամերիկայի հետ»։

    «Տեղի է ունեցել բանակցային հարցման ներկայացում, որին ուղեկցել է Ամերիկայի կողմից առաջարկների շարք, որը մեզ է հասել որոշակի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», — հավելել է նա մարտի 30-ի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
    «Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ներկայում, մինչ Ամերիկայի ռազմական ագրեսիան և ներխուժումը շարունակվում են ամբողջ ինտենսիվությամբ, մեր բոլոր ջանքերն ու հնարավորություններն ուղղված են Իրանի էության պաշտպանությանը։

  • Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առնչությամբ երեք ա…

    Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

    «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակ…

    Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է ապահովագրության համակարգի ներդրման ներկա փուլի նախնական արդյունքների, այդ շրջանակներում դիմելիության բարձր ցուցանիշների, հերթերի կառավարման միջոցառումների, բուժծառայությունների համար ապահովագրությամբ նախատեսված գների համապատասխանության և այլ հարցերի շուրջ։
  • Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենու…

    Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ավելի լոկալացված տարբերակով մի քանի անգամ դրսևորվել է նախկինում, երբ հակամարտության ներկա փուլին նախորդել են մոդելային մի քանի փուլեր։     
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունովն անդրադարձել է մերձավորարևելյան հակամարտության նկարագրին՝ նշելով մասշտաբային այդ կոնֆլիկտի հիմնական բնութագրիչներն ու կիրառվող սպառազինությունների առանձնահատկությունները։  

    «2025 թվականի իսրայելա-իրանական փոխադարձ հարվածները, Եմենի հութիների կողմից իրականացված հրթիռակոծումները նախանշեցին ներկայիս հակամարտության հիմնական ուղղվածությունը։ Պարզապես այս օրերին տեղի ունեցող հակամարտության գլխավոր առանձնահատկությունը դրա մասշտաբայնությունն է ու տարածականությունը։ Յուրահատուկ է նաև Իրանի ռազմական գործողությունների էֆեկտիվությունը, քանի որ ի սկզբանե ԱՄՆ-ն ու Իսրայելը կանխորոշում էին հնարավորինս արագ և կարճ ժամկետներում հասնել լիակատար հաջողության, ինչը տեղի չունեցավ։ Իսրայելական կողմը հիմնվել է Իրանին հասցված նախկին հարվածների փորձի վրա, ուստի կարծում էր, որ այս անգամ ևս կհասներ ցանկալի արդյունքի»,- նշեց Հարությունովը։  

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Իսրայելի խորհրդարանը ձայների 62-48 հարաբերակցությամբ ընդունել է օրենք, որը մահապ…

    Իսրայելի խորհրդարանը ձայների 62-48 հարաբերակցությամբ ընդունել է օրենք, որը մահապատիժ է սահմանում այն պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են իսրայելցիների սպանելու համար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ նշելով, որ այս միջոցառումը խստորեն դատապարտվել է միջազգային համայնքի և իրավապաշտպան խմբերի կողմից։
    Մեկ տարի շարունակ ծայրահեղ աջերը փորձում էին հասնել այս օրենքի ընդունման, որն ուղղված է իսրայելցիների դեմ ազգայնական հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելուն։
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է գնացել Քնեսեթ՝ այս օրինագծի շուրջ քվեարկելու։
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայաստա…

    🔴 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորութ…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:
    Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Թոմ Բերենդսենին մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները:
    Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:
    Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքա…

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ։
    Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։

    «Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ», — ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։

    Նա հայտարարել է, որ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին։

  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից …

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։