Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդի…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը:
    Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր:
    ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը:
    Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի …

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
    Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
    Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ խորացող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում:
  • Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 13…

    Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության վայրեր: Այդ մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։

    «Վնասված պատմական օբյեկտների թիվը, որը կազմում էր 114, ավելացել է մինչև 131: Դրանք համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության օբյեկտներ են: Դա վկայում է վնասի աճող մասշտաբների և անհապաղ միջամտության ու մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտության մասին», — մեջբերում է հայտարարության տեքստից Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկի…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ 
  • ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության P…

    ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության PrSM բալիստիկ հրթիռ. այն խոցել է երկրի հարավում գտնվող Լամարդ քաղաքի մարզասրահը և դպրոցը:
    Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ռազմական փորձագետների և հարվածի վայրից ստացված պատկերների վերլուծությանը։
    Նշվում է, որ պարբերականը ստուգել է Լամարդում երկու հարվածների տեսանյութը, ինչպես նաև հարվածների հետևանքների նկարահանումները։
    The New York Times-ի լրագրողներն ու սպառազինությունների գծով փորձագետները հայտնաբերել են, որ զենքի առանձնահատկությունները, պայթյունները և ավերածությունները համապատասխանում են «Գերճշգրիտ հարվածային հրթիռ» (Precision Strike Missile) կամ PrSM անվանմամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, նշվում է հրապարակման մեջ։
  • Բելգիացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ բանաձև…

    🔴 Բելգիացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարանի քննարկմանը
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել դը Մաեգդը նոր բանաձև է ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ, որն արդեն իսկ ընդունվել է երկրի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
    Բելգիացի պատգամավորն այդ մասին հայտնել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
    Դը Մաեգդն անդրադարձել է նաև Հայաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությանը, խաղաղության գործընթացին և Բաքվի կողմից ապօրինի պահվող հայ գերիների հարցին, Բելգիայի և Եվրոպական միության քաղաքական դերակատարությանը, ինչպես նաև այն ազդակներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի առաջիկա քաղաքական և ռազմավարական ընտրությունների վրա։
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հր…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ:
    Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար և հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
    «Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով, բանտարկյալների ընդհանուր թիվը, որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը», — գրել է ԱՄՆ նախագահը։
    Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթը

    Այս մասին նա ասել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
    Թրամփը հայտնել է, որ իր «նախընտրությունը կլինի նավթը վերցնելը»։ Նա այս հնարավոր քայլը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերահսկելու նկրտումների հետ՝ հունվարին այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։

    «Անկեղծ ասած՝ ինձ համար նախընտրելի է վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են», — ասել է Թրամփը The Financial Times-ին։

    Թրամփը նաև չի բացառել ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։

  • «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավ…

    «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
    https://www.youtube.com/watch?v=NkC6YV-msXQ

    Հաշվառման գործընթաց․ քննարկվող հարցերը, իրականացված փոփոխությունները․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/