Category: Armen Press

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինա…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային աջակցելու ջանքերը, և Իրանի դեմ պատերազմը չի շեղի երկրին այդ ուղուց։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

    «Իրանում պատերազմը չի խանգարի Ֆրանսիային աջակցել Ուկրաինային, որտեղ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է», — հայտարարել է նա։

    Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում բարձրացել են «ստվերային նավատորմի» մաս կազմող «Դեյնա» նավի վրա։

    «Այս նավերը, որոնք շրջանցում են միջազգային պատժամիջոցները և խախտում ծովային օրենքը, շահույթ են ստանում պատերազմից։ Նրանք ձգտում են շահույթ ստանալ և ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։

  • Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկ…

    Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
    Նշվում է, որ նիստը համանախագահել են ԵԽ պատգամավոր, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
    Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։
    Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԱԳԵԾ բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև ԵՄ կառույցների այլ պաշտոնյաներ։
    Միջոցառմանը հեռավար ձևաչափով մասնակցել է նաև ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, որը ներկայացրել է ԵՔՀ և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նաև անդրադարձել է ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Եվրամիության գործընկերների հետ։
    Նշվում է, որ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։
  • Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարութ…

    Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ կապված Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով ռուսական RT հեռուստաընկերության լրագրողների վիրավորման հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
    Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
  • Իրանական նավթի դեմ պատժամիջոցների վերացման շնորհիվ նավթն Ասիա կմատակարարվի երեքի…

    Իրանական նավթի դեմ պատժամիջոցների վերացման շնորհիվ նավթն Ասիա կմատակարարվի երեքից չորս օրվա ընթացքում։
    Այս մասին Fox Business Network-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

    «Մի քանի օրվա ընթացքում՝ երեք կամ չորս օրում, նավթը կսկսի հասնել նավահանգիստներ», — ասել է Ռայթը։

    ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մարտի 19-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է շուտով վերացրել ծովում լցանավերում բեռնված իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ նավթի գնի կտրուկ աճը զսպելու նպատակով։

  • Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը անդրադարձել է գերինե…

    Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը անդրադարձել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում անհայտ կորածների հարազատների հետ։

    «Անհայտ կորածների ծնողների հետ ես էլ հանդիպել եմ, բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնագրում նախատեսված է, որ տարեկան առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի, և դրանք էլ պատշաճ անցկացնում ենք»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս խորհրդարանում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց թիվը 195 է։

  • Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կա…

    Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը
    Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։
    Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում գնահատվե՞լ են Հայաստանի անվտանգության ռիսկերը, նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը իրականացվում է պետական տարբեր կառույցների համատեղ աշխատանքի շրջանակում։

    «Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

    Նախարարը նաև անդրադարձավ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, որ Իրանում պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով։

    «Այդ գործողությունները ուղղված են եղել հանրությանը համապատասխան ուղերձ փոխանցելուն։ Քարոզարշավը նպատակ ուներ ցույց տալ հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»,- նշեց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ուղերձ էր փոխանցում իշխանությունը, երբ Իրանում պատերազմի մեկնարկի օրը ներկուսակցական քարոզարշավ էր իրականացնում։

  • Հայաստանը 2025 թվականին ևս շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդ…

    Հայաստանը 2025 թվականին ևս շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները
    Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

    «Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները»,-ասաց Պապիկյանը:

    Նա նշեց, որ 2025թ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպել են ձեռք բերված և ՀՀ-ում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ցուցադրություն:

  • Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հ…

    Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտների:
    Այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։
    Բանակը նշում է, որ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան մարտի 19-ին Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում դրուզ քաղաքացիական անձանց վրա հարձակումների։
    Հարվածների թիրախներ են դարձել երկրի հարավում սիրիական բանակի ռազմական օբյեկտներում գտնվող հրամանատարական կենտրոնները և զենքերը։

    «ԻՊԲ-ն չի հանդուրժի Սիրիայի դրուզ բնակչությանը հասցված վնասը և կշարունակի գործել նրանց պաշտպանելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։

    Սուեյդայի շրջանում գործող դրուզ աշխարհազորայինները հայտնել են, որ մարտի 19-ին զոհվել է 9 մարդ՝ չպարզաբանելով, թե ինչ հանգամանքներում։

  • ԱՄՆ-ին և Իսրայելին ցանկացած օգնություն Իրանի դեմ հարվածների հարցում միայն կհանգե…

    ԱՄՆ-ին և Իսրայելին ցանկացած օգնություն Իրանի դեմ հարվածների հարցում միայն կհանգեցնի Մերձավոր Արևելքի ճգնաժամի սրման:
    Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

    «Ցանկացած օգնություն ագրեսորներին կհանգեցնի ճգնաժամի խորացման», — մեջբերել է նրա խոսքն Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում:

    Արաղչին նաև անընդունելի է համարել Միացյալ Նահանգների կողմից Մերձավոր Արևելքի երկրների տարածքի օգտագործումն Իսլամական Հանրապետության վրա հարձակումների համար:

    «Իրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա: Սակայն (հակառակորդի կողմից) այդ երկրներում ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ անընդունելի է», — հայտարարել է արտգործնախարարը:

  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կորպուսի խո…

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամադ Նայինին զոհվել է մարտի 20-ի լուսաբացին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի ժամանակ։
    Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։68-ամյա խոսնակը Քաշան քաղաքից էր։ Նա խոսնակի պաշտոնում նշանակվել է 2024 թվականին։
    Նայինիի զոհվելու վերաբերյալ հաղորդագրություններից կարճ ժամանակ առաջ հրապարակվել է նրա հայտարարությունն այն մասին, որ Իրանը նույնիսկ պատերազմի ժամանակ հրթիռներ արտադրելու կարողություն ունի՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։