Category: Armen Press

  • Հայաստանի կառավարությունը 11 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորի Արագածոտնի, Արա…

    Հայաստանի կառավարությունը 11 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի 11 համայնքում
    Գործադիրի մարտի 26-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով:

    «Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապարտեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների»,- ասաց Փաշինյանը:

    Վարչապետը հավելեց, որ միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի բարեկարգման համար:

    «Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին խնդիր է, և պետք է այս հարցը լուծել»,- նշեց վարչապետը:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-15-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ծին…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-15-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տունը։
  • Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվան…

    Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր մի…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
    Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով դիվանագիտական շփումներ տեղի են ունեցել, բայց Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է։

    «Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը և ի պատասխան՝ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներն անելը բանակցություններ չեն: Տարածաշրջանի շատ արտգործնախարարներ են կապվել Թեհրանի հետ, բայց Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն», — ասել է դիվանագետը։

    Նա նաև նշել է, որ միջազգային երաշխիքները հուսալի չեն, իսկ առանց երաշխիքների հրադադարը «արատավոր շրջան է, որը միայն պատերազմի կրկնության է հանգեցնում»։

    «Թշնամին պետք է դաս քաղի, որպեսզի այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի», — ասել է դիվանագետը։

    Աբբաս Արաղչին նաև հայտնել է, որ հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակներից մի քանիսին, այդ թվում՝ պառակտել երկիրը, ապահովել արագ հաղթանակ և խաթարել ներքին համախմբվածությունը։

    «Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Մի՞թե նրանք չէին խոսում «անվերապահ կապիտուլյացիայի» մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին՝ բանակցություններ վարելու համար», — ասել է նա։

    Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը, Արաղչին նշել է, որ իրենք թույլ են տվել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի նավերի անցումը և պատճառ չունեն թույլ տալու, որ նեղուցով անցնի թշնամին։
    Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իրանի հետ արդյունավետ բանակցություններ են ընթանում։

  • Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավ…

    Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 1750 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
  • Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային…

    Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանն, որի հետ խոսել ենք Երևանում կայացած մրցաշարի միջազգային արձագանքներից, հայ մարզիկների մրցունակությունից, Մկրտչյանի 4-րդ չեմպիոնությունից, շարժվող թիրախ մրցաձևում հայ մարզիկների ներուժից:
    «Երևանում կայացած մրցաշարը պատմական իրողություն է արդեն, որը մինչ այս մեզ համար երազանքի պես էր: Շատ գեղեցիկ, շատ տպավորիչ Եվրոպայի առաջնություն ենք ունեցել և այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր մրցակից ընկերներն արտասահմանից»,-ասաց նա:
    Մանրամասները` Podcast-ում

    Podcast-Sport. Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի պատմական առաջնությունը

    Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:«Արմենպրես»-ի…

  • Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործ…

    Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում բռնկված հրդեհից նախնական տվյալներով տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը` նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։
  • Քաղավիացիայի միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել…

    ❗️Քաղավիացիայի միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել օդային տարածքի օգտագործման նկատմամբ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտե
  • Հրդեհ է բռնկվել «Կանազ» մշակույթի տանը Այս մասին դեպքի վայրից տեղեկացրեց «Արմենպ…

    Հրդեհ է բռնկվել «Կանազ» մշակույթի տանը
    Այս մասին դեպքի վայրից տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հավելելով, որ հրդեհն ընդգրկում է գրեթե ամբողջ շենքը։
    Տեղում աշխատում են ՆԳՆ Փրկարար ծառայության 8 հրշեջ մեքենա, ինչպես նաև ոստիկաններ։
    Ինչպես նշեց թղթակիցը՝ քիչ առաջ մշակույթի տան հարակից շենքից բնակիչների տարհանում է սկսվել։
    ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
    Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
    Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
    https://www.youtube.com/watch?v=v3TJY04u5cQ&t=13s

    Հրդեհ Երևանի Կանազի մշակույթի տանը

    #news #armenia
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/