Category: Armen Press

  • Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի Հանրապետութ…

    🔴 Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին կցուցադրվի Հայաստանի Հանրապետության կողմից վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկան
    Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանի կողմից վերջին շրջանում ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրման մասին վերջնական որոշում՝ Հայաստանի վարչապետը դրական պատասխան տվեց.

    «Վերջնական որոշում կա․ Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Ուզում եմ ասել, որ մենք այս թեմայով աշխատում և աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսն, ընդհանրապես, շատ նուրբ երևույթ է և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, դրանից հրաժարվելու տպավորություն ստեղծի, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես հրաժարում խաղաղության օրակարգից»,-ասաց վարչապետը։

    Նա հիշեցրեց, որ ժամանակին քաղաքացիներին առաջարկել է հերթագրվել գնված զինտեխնիկան տեսնելու համար, սակայն այնքան մեծ քանակությամբ քաղաքացիներ են հերթագրվել, որ դա իրականացնելն արդեն իրատեսական չէ։

  • Հայաստանի Հանրապետությունն աշխատում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության վ…

    Հայաստանի Հանրապետությունն աշխատում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության վրա, քանի որ այս պահին գոյություն ունեցողը պատշաճ չէ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ նոր ռազմավարության վերաբերյալ հարցին։
    «Պարզ է, որ առկա Ազգային անվտանգության ռազմավարությունն առնվազն մեծ մասով ռելևանտ չի, և մենք աշխատում ենք նոր ռազմավարության վրա»,-ասաց վարչապետը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը ոչ միայն քաղաքական,…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է:
    Այս մասին վարչապետը նշեց Կառավարության մարտի 26-ի նիստում:

    «Ցանկանում եմ արձանագրել և դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է: Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, մենք առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն: Խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը: Բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուրից ավելի տարի է այդ սպասումով ենք ապրում: Սա կայսերական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, շուտով կվերադառնաք կամ կվերադարձնենք, Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկա: Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ. առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, երկրորդը՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա»,- ասաց վարչապետը:

    Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ-հոգեբանությունը պանդուխտի է, այդ պետությունը չի կարող կայանալ:

    «Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խնամքի մասին, նշանակում է, որ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք, հակառակ դեպքում՝ չենք գտնի խաղաղությունը, կկորցնենք, որովհետև, երբ մենք այդ խոսույթները շարունակում ենք, մենք մտնում ենք կոնֆլիկտի մեջ բոլորի հետ մեր շուրջ: Հետո հասկանում ենք, որ մեր ռեսուրսները բավարար չեն, սկսում ենք երաշխավոր փնտրել մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին»,- նշեց Փաշինյանը:

    Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե երկիրը խաղաղություն է ունեցել մինչև 2020 թվականը:

    «Մենք խաղաղություն չենք ունեցել, մենք ունեցել ենք սառեցված պատերազմ, մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում մեր ինքնիշխանության, անկախության, պետականության, բարեկեցության, ազատության և զարգացման հաշվին: 2016 թվականի դրությամբ արդեն պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Վարչապետը եզրափակեց՝ եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտվի, տարածաշրջանից «մեծ կտորը ականջն է մնալու»:

  • Հայաստանի կառավարությունը 11 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորի Արագածոտնի, Արա…

    Հայաստանի կառավարությունը 11 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի 11 համայնքում
    Գործադիրի մարտի 26-ի նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամով:

    «Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապարտեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների»,- ասաց Փաշինյանը:

    Վարչապետը հավելեց, որ միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի բարեկարգման համար:

    «Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին խնդիր է, և պետք է այս հարցը լուծել»,- նշեց վարչապետը:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-15-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ծին…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-15-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տունը։
  • Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվան…

    Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր մի…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հետ տարբեր միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանի դիրքորոշումն է շարունակել պայքարը։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
    Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով դիվանագիտական շփումներ տեղի են ունեցել, բայց Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է։

    «Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը: Ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը և ի պատասխան՝ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներն անելը բանակցություններ չեն: Տարածաշրջանի շատ արտգործնախարարներ են կապվել Թեհրանի հետ, բայց Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային և հաստատուն», — ասել է դիվանագետը։

    Նա նաև նշել է, որ միջազգային երաշխիքները հուսալի չեն, իսկ առանց երաշխիքների հրադադարը «արատավոր շրջան է, որը միայն պատերազմի կրկնության է հանգեցնում»։

    «Թշնամին պետք է դաս քաղի, որպեսզի այլևս երբեք նույնիսկ չմտածի ևս մեկ հարձակում սկսել, իսկ իրանցի ժողովրդի տառապանքների համար պետք է փոխհատուցում տրամադրվի», — ասել է դիվանագետը։

    Աբբաս Արաղչին նաև հայտնել է, որ հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակներից մի քանիսին, այդ թվում՝ պառակտել երկիրը, ապահովել արագ հաղթանակ և խաթարել ներքին համախմբվածությունը։

    «Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Մի՞թե նրանք չէին խոսում «անվերապահ կապիտուլյացիայի» մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին՝ բանակցություններ վարելու համար», — ասել է նա։

    Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցով նավագնացությանը, Արաղչին նշել է, որ իրենք թույլ են տվել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի և Պակիստանի նավերի անցումը և պատճառ չունեն թույլ տալու, որ նեղուցով անցնի թշնամին։
    Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իրանի հետ արդյունավետ բանակցություններ են ընթանում։

  • Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավ…

    Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 1750 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
  • Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային…

    Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանն, որի հետ խոսել ենք Երևանում կայացած մրցաշարի միջազգային արձագանքներից, հայ մարզիկների մրցունակությունից, Մկրտչյանի 4-րդ չեմպիոնությունից, շարժվող թիրախ մրցաձևում հայ մարզիկների ներուժից:
    «Երևանում կայացած մրցաշարը պատմական իրողություն է արդեն, որը մինչ այս մեզ համար երազանքի պես էր: Շատ գեղեցիկ, շատ տպավորիչ Եվրոպայի առաջնություն ենք ունեցել և այդ մասին ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր մրցակից ընկերներն արտասահմանից»,-ասաց նա:
    Մանրամասները` Podcast-ում

    Podcast-Sport. Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի պատմական առաջնությունը

    Հայաստանը 2026 թվականի մարտին պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:«Արմենպրես»-ի…