Category: Armen Press

  • ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական հ…

    ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

    «Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ»,– գրել է նախարարը։

  • Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։Այս մասին հ…

    Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հայտնելով, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 21-ից։
    Մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, որոնք մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։
    Մրցաշարն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։
    Եզրափակիչ մենամարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։
  • FlyOne Armenia ավիաընկերությունն օգոստոսի 22-ից չվերթներ կիրականացնի դեպի Դուշան…

    FlyOne Armenia ավիաընկերությունն օգոստոսի 22-ից չվերթներ կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան — Դուշանբե — Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
  • 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպ…

    2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
    «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (1926-2025թթ.)՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի խորապատկերին:
  • Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 2-8-ը ուժային կառույցների միջև կանցկացվեն բանա…

    Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 2-8-ը ուժային կառույցների միջև կանցկացվեն բանակային խաղերը։ 
    Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

    «Օգոստոսի 2-8-ը՝ չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր։ Մրցակցային առողջ միջավայր, որը միավորում է, մրցակցություն, որը կոփում է և կամք, որը հաղթում է»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում։

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղ…

    «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
    «Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը։
    «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
    Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,- գրել է Մաթևոսյանը։

    https://cdn4.telesco.pe/file/28112a4daa.mp4?token=tcS51YZoHJ7OXnVD7wK0jbAQxG4bvqz_d3QyxoZbQmDgHZYP16eafrW7g22ov3rQcftZpcTuAXhzbHg1iJSGPMIfAwQDxXGUYNnSOBnUSSzS5lA_8Tyr7C2um4DJbH0b6pVyMdzrBSN_YqZKh4NU7BicG36WNLaws-WUjAFdSODdy0slutF3RW7qXyxjbmwxejwzHXTb7aFT5Hu-ur3TJcoo6g4PhynKBorqjBdNdzT76iVkjTTHm_I48mB6i2w8RTozR1WgXktpUyWj9Wz5xywq2utpcePo6Fqb5TpqW-PJYpm4FlawJndAsQELb3rjwCvnBRfDz2XUDI5stozDgw

  • թվականից։ Նա կինոյի լեզվով հետաքրքիր պատմություններ է պատմում ոչ միայն անհատի, ա…

    թվականից։ Նա կինոյի լեզվով հետաքրքիր պատմություններ է պատմում ոչ միայն անհատի, այլև ազգային փոքրամասնությունների, իր հայրենակիցների մասին, անդրադառնում է տարբեր մշակույթների, ենթամշակույթների՝ աշխարհին ցույց տալով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեղը զբաղեցնել այս երկնքի տակ։
    Օհանյանի ֆիլմերը, որոնք և՛ կատակերգություն, և՛ դրամա, և՛ թրիլեր են հիշեցնում, արժանացել են բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, սակայն ամենասպասված մրցանակներն էին «Ոսկե գլոբուս»-ը և «Օսկար»-ը՝ «Մեղսավորները» ֆիլմի համար։
    Օրերս Սև Օհանյանը հյուրընկալվել էր Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում արժանացավ «Վարպետ» մրցանակին՝ նշելով, որ այն իր համար շատ թանկ է։
    «Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել պրոդյուսերի հետ հանդիպելու և նրան մի քանի հարց ուղղելու հնարավորությունը։
  • Ամառը հանգստի, ճանապարհորդությունների և բացօթյա ակտիվ կյանքի շրջան է, սակայն հեն…

    Ամառը հանգստի, ճանապարհորդությունների և բացօթյա ակտիվ կյանքի շրջան է, սակայն հենց այս սեզոնին զգալիորեն աճում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը։ Վերջին շրջանում արձանագրված աղիքային վարակների և սննդային թունավորումների դեպքերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ նույնիսկ ամենապարզ անուշադրությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
    Ինչպե՞ս պաշտպանվել ամռանը տարածված վարակներից, ինչպե՞ս տարբերել սննդային թունավորումը աղիքային վարակից, ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի, որքանո՞վ են անվտանգ լողավազաններն ու ճանապարհորդությունները, ինչո՞ւ չի կարելի ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել և որո՞նք են այն ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կրկնում են ամառվա ընթացքում։
    Այս և բազմաթիվ այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Ասոյանի հետ։
  • «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին Ֆուտբոլի Չեմպիո…

    «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին
    Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին։
    Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու նախաձեռնությանը հիմնականում տիրում էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: «Շեմրոկ Ռովերս»-ը հիմնականում գործում էր հակագրոհների ժամանակ: Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:
    Երկրորդ կեսի մեկնարկին «Արարատ-Արմենիա»-ն օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Լիման: «Շեմրոկ Ռովերս»-ը բաց թողած գնդակից հետո սկսեց առավել ակտիվ գործել, սակայն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպանները հստակ էին գործում: Հանդիպման 80-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Զիդանը:
    «Արարատ-Արմենիա»-«Շեմրոկ Ռովերս»` 2:0:
    Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` Իռլանդիայում:
  • Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվ…

    Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
    «Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ գրել է նա։