Category: Armen Press

  • Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվ…

    Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
    «Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ գրել է նա։
  • ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քա…

    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
    ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնում են, որ նախարարը նշել է՝ կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է։
  • Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում …

    Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում
    Ամերիկաբնակ դերասան Կարեն Կարգուլյանը, որի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025-ին «Օսկար»-ի արժանացավ որպես տարվա լավագույն կինոնկար, Դենիել Ռոհերի «Պոզիտանո» ֆիլմի դերասանական կազմում է։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Նեթֆլիքս»-ը։
    «Պոզիտանո»-ն պատմում է երկու մրցակից գողերի մասին, որոնք ներքաշվում են վտանգներով լի խաղի մեջ։
    Գլխավոր դերերում են «Օսկար»-ի դափնեկիրներ Մեթյու Մակքոնահին և Զոյի Սալդանան։
    Ֆիլմում կնկարահանվեն նաև Թոնի Քոլեթը, Սալվատորե Էսպոզիտոն, Միկելե Սավոյան և Լորենցո դե Մուրը և այլք։
    «Պոզիտանո»-ի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Ն…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 13։00-ն։
  • Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություն է ներկ…

    Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություն է ներկայացրել՝ համաձայնություն տալ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
    Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

    «Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի»,- ասել է Հովակիմյանը։

    Նա պարզաբանել է, որ Կարապետյանը գրանցվել է որպես ընտրված պատգամավոր, սակայն պատգամավորական լիազորությունները կստանձնի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահից։ Մինչ այդ, ըստ Հովակիմյանի, դատախազության միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի իրավասության շրջանակում է։
    Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։
    Համապատասխան որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
    «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը նախատեսում քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ, սակայն Դատախազությունից նշեցին, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում։

  • Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշն…

    ⚡️ Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը:
    Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից։
    Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ նախարարության ենթակայությամբ գործող Հավատարմագրման ազգային մարմնի կողմից դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ից է դադարեցվել «ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը:

    ««ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իր գործունեության ընթացքում խախտել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման և սերտիֆիկացման ընթացակարգերը)։
    ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով համապատասխանության գնահատման գործընթացների օրինականության ապահովումը, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառել է վերոնշյալ սերտիֆիկացման մարմնի նկատմամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները։ Ինչ վերաբերում է գրությամբ նշված «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, ապա տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա 2024 թվականի հունվարի 18-ից դադարեցվել է նշված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ըն…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել և մանդատ տրամադրել 29 թեկնածուի։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հ…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր են գրանցվել և մանդատ ստացել 64 թեկնածու։
  • Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձև…

    Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
    Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

    «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով, համաձայն որի՝ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտի օրը, ժամը 10։00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հայտարարում եմ.
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի 2-ի ժամը 10։00-ն»,- ասված է ԿԸՀ նախագահի հայտարարության մեջ։

    Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրություններ է ստորագրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին մանդատների տրամադրման մասին։
    Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

  • ԿԸՀ նիստhttps://www.youtube.com/live/uuC0KwV0ytU?si=SAKsA9GQuK4pPP6KԿԸՀ նիստ․ ՈՒ…

    ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/