Category: Armen Press

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հ…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր են գրանցվել և մանդատ ստացել 64 թեկնածու։
  • Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձև…

    Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
    Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

    «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով, համաձայն որի՝ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտի օրը, ժամը 10։00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հայտարարում եմ.
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի 2-ի ժամը 10։00-ն»,- ասված է ԿԸՀ նախագահի հայտարարության մեջ։

    Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրություններ է ստորագրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին մանդատների տրամադրման մասին։
    Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

  • ԿԸՀ նիստhttps://www.youtube.com/live/uuC0KwV0ytU?si=SAKsA9GQuK4pPP6KԿԸՀ նիստ․ ՈՒ…

    ԿԸՀ նիստ․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավա…

    Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում  հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում։
    Ինչպես հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելին, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնը և կառավարման խորհրդի անդամները։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։
    Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
  • Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգայի…

    Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

    Չինաստանի Շանհայ քաղաքում երկու տեսական փուլով անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
    Օլիմպիադային մասնակցել է 120 երկրների 666 աշակերտ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 6 մասնակից։
    Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալի, ինչպես նաև 1 գովասանագրի։
    Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը։
    Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը և 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Մակարյանը։
    Գովասանագրի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։
    Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։
    Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ» ընկերություն) և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ» ընկերություն)։
    Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ավստրալիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 3 գովասանագրի։
  • Բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարը մերժ…

    Բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը։
  • Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հուլիսի 20-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սա…

    Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հուլիսի 20-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։
    Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել Արփինե Սարգսյանին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։
  • Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airline…

    Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող China Southern Airlines ընկերությունը հուլիսի 21-ից ավելացնում է չվերթների հաճախականությունը՝ նախկին երեքի փոխարեն շաբաթական թռիչքների քանակը հասցնելով վեցի
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ընկերության երևանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Սեն Ջիամինը՝ շեշտելով, որ ընկերությունն այս կերպ նպատակ ունի առավել ամրապնդել Հայաստանի ու Չինաստանի միջև օդային կապը։
    Վերջինիս խոսքով՝ բացի չվերթների քանակի ավելացումը, ընդլայնված չվացուցակն ուղևորների համար կապահովի ճանապարհորդության համար ավելի հարմար տարբերակներ և ավելի լավ կապ Ուրումչիի միջոցով դեպի Պեկին, Գուանչժոու և Չինաստանի այլ խոշոր քաղաքներ։
    «Սա կարևոր հանգրվան է China Southern Airlines-ի համար հայկական շուկայում։ Ուրումչի-Երևան երթուղու ավելացումը կխորացնի երկու երկրների միջև կապը և կնպաստի բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների աճին»,-նշել է Սեն Ջիամինը։
    Նա նաև վստահեցրել է, որ ընկերությունը մտադիր է շարունակել բարելավել թռիչքային ծառայությունները և նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև օդային կապի ամրապնդմանը։
    China Southern Airlines ընկերությունը Երևան-Ուրումչի և հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացնում 2024 թվականից։
  • Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հունիսի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո…

    Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հունիսի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է կառավարության կազմը
    BBC-ն հաղորդում է, որ Ջոն Հիլին, որը հունիսին հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ ի նշան բողոքի բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ, նշանակվել է ֆինանսների նախարար։
    Էդվարդ Միլիբենդը, որը 2010-2015 թթ. եղել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար։
    Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից։
    Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար։
    Առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմին։
    Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
    «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին՝ Միացյալ Թագավորության վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար»,-գրել է ՀՀ վարչապետը։