Category: Armen Press

  • Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում  տոնական համերգն…

    Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում  տոնական համերգներ կկազմակերպվեն։
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների հետ. համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
    Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով. համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
    Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն խմբերը՝ «Նեմրա», «Ռեինկարնացիա» և այլք։ Սեպտեմբերի 20-ին Գյումրու թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ երկրի լավագույն մենակատարների հետ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
    Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
    Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:  Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն և Սևակ» խումբը և մի խումբ սիրված արտիստներ։
  • Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը…

    Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը
  • Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության…

    Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր առաջին հարցազրույցը տվել է «Ա…

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր առաջին հարցազրույցը տվել է «Արմենպրես»-ին։

    https://cdn4.telesco.pe/file/b1943dd7a7.mp4?token=udp39JDzmOT17r8xlwfTALkNXqHzTPHhYIF6Oh6XcTYNuzrSMBHFd28s7fprZ6S8_s8iaxrwRROQQrKzviLOwGhmOtaWIwpMNdWoqVkyJiMg9PNOtNWfmXyh6RT9YWhmnpEQVwiOd2VxzmqLv344JfyBQPUQye3rr9DT8DEYUjYKHR_MP-e5E6sIm4yNiv6PbZKZ67YTVLTiJpVeXE2xLz1LnDEN3xjAuXcUcuk7AO0Bd0ByBb6ZGB3GJy_c386EHRsJyIxY0HTPC—hKR2BGnAajpE8sL1OrQIFZ23ay2od9XYPd_CQoQjxjlV6n05eUKNNNtB-jsFXq4ektSZzhQ

  • Շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը…

    Շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հ…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
    Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է։
    Նա ընդգծեց, որ այդ հայտարարությունների քննության արդյունքում որևէ մեկը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, եթե պարզվի, որ հանցագործություն է կատարվել։
    «Կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ այսպիսի մշակույթ լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը։
  • Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ»…

    Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմեկնարկի 105-րդ թատերաշրջանը։
    Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմբերի 12, 13, 18-ին։
    Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ 105-րդ թատերաշրջանի ընթացքում նախատեսում են հիմնանորոգել «Պաննո» հարթակի բացօթյա հատվածն ու «Բլեք բոքս» հարթակի բաց տարածքը։ Թատրոնն արդեն «Բաց բեմ» ունի, որտեղ էլ իրականացվելու են «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերաները։
    Նախատեսվում է նաև մանկական կրթական մի շարք ծրագրեր իրականացնել։
    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների առաջ, որոնք խիզախում են համագործակցել թատրոնի հետ, ներկայացում բեմադրել։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

    Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային…

  • Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդի…

    Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին
    Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
    Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։
  • Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վար…

    Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գործող հաշտության հնարավորությունը, որով պետությանը պետք է փոխանցվի ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի առնվազն 75 տոկոսը։ 
    Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է համապատասխան կարգավորումը վերացնել՝ նախատեսելով ապօրինի ծագում ունեցող գույքի 100 տոկոսի վերադարձ։
    «Իմիջիայլոց, տեղյակ եք չէ՞, ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը վերադարձվում է պետությանը։ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25 տոկոս։ Առհասարակ»,-ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ պետությունը բավարար ժամանակ է տվել այդ հնարավորությունից օգտվելու համար։
    «Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100 տոկոսը պետք է վերադարձնեն»,-հայտարարեց վարչապետը։
    Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությամբ հաշտության այդ հնարավորությունն ամբողջությամբ կվերացվի։
    «Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,-ասաց վարչապետը։
  • «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական…

    «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական իրադարձություն է ոչ միայն հայկական սպորտի, այլև Հայաստանի միջազգային տեսանելիության զարգացման տեսանկյունից: Այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
    «Այդ որակի և այդ ստանդարտի մրցաշարի կազմակերպումը և հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր էր մեր սպորտի զարգացման և մեր երկրի տեսանելիության համար, որովհետև մրցաշարը հեռարձակվում է միջազգային բազմաթիվ հարթակներով, որոնք աշխարհի յուրաքանչյուր անկյունում տեսանելի են դարձնում Հայաստանում տեղի ունեցողը»,- ասել է նա։