Category: Armen Press

  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտ…

    «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։
    Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է․ 
    «Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։
    Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերն՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։
    Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել»։ 
    Հայտարարության տակ ստորագրել են նախաձեռնության անդամներ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը։
  • Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 12-13-ին ԶԼՄ ներկայացուցիչն…

    Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 12-13-ին ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր արտագնա սեմինար-քննարկում՝ նվիրված աշխատանքի և բարեկեցության ոլորտում իրականացվող վերջին բարեփոխումներին և առաջիկա նախաձեռնություններին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը բանախոսություններով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը, Լուսինե Քոչարյանը և Ռոզա Բաբայանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գործընկերները։
  • Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը»…

    Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը
  • Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարա…

    Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ
    https://youtu.be/eAhRPRdGDj4?si=tTN9hT4xhnpYyRKA

    Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

    Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ:
    #news #armenia #armenpress #yerevan #municipal
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարա…

    Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում են իրականացրել։

    «Լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից բարձր է եղել։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել և զգուշացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքներն ապահովելու նպատակով։ Մինչև ջրի որակի վերականգնումը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից՝ ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային նպատակներով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության  մեջ։

    Գերատեսչությունից հայտնում են, որ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ Միաժամանակ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մասնագետները բնակիչների շրջանում համայցեր կիրականացնեն։
    Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն՝ մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի աղտոտման պատճառը պարզելու ուղղությամբ։

  • Ազգային ժողովում մեկնարկած իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստում առաջին …

    Ազգային ժողովում մեկնարկած իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը։
    Կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
    Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջությամբ չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

    «Առաջարկվող նոր տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար ՀՀ պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը»,- ասաց Գալյանը։

     Նախարարը նշեց, որ առաջարկվում է երդման տեքստում կիրառել «հանուն ՀՀ հարատևության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը։

    ««Հարատևություն» հասկացությունը վերաբերում է ՀՀ շարունակական գոյությանն ու կայունությանը, «ինքնիշխանություն» հասկացությունը՝ պետության ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությանը, իսկ «զարգացում» հասկացությունը՝ պետության առաջընթացին և բարեկեցության ապահովմանը»,- մանրամասնեց Գալյանը։

    Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է պահպանել նաև «պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները» դրույթը, որն ընդգծում է կառավարության անդամի՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականությունը։

    ««Ծառայել հանրային շահին» ձևակերպմամբ սահմանվում է, որ կառավարության անդամի գործունեությունը պետք է ուղղված լինի հանրային շահի ապահովմանը և չպետք է պայմանավորված լինի մասնավոր կամ առանձին խմբերի շահերով։ «Պաշտպանել պետական շահը» ձևակերպումը կառավարության անդամի պարտականությունը կապում է ՀՀ պետական շահերի պաշտպանության հետ՝ իր լիազորությունների իրականացման շրջանակներում»,-հավելեց նախարարը։

     Գալյանի խոսքով՝ «նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը» դրույթը նախատեսում է կառավարության անդամի կողմից պետական ինստիտուտների և սահմանադրական կարգի ամրապնդմանն ուղղված գործունեություն։ «Գործել ի շահ ներկա և ապագա սերունդների» ձևակերպմամբ կառավարության անդամի գործունեության շրջանակում ընդգծվում է երկարաժամկետ հետևանքների հաշվառումը և այնպիսի որոշումների կայացումը, որոնք հաշվի են առնում նաև ապագա սերունդների շահերը։

    «Այս մոտեցումը միտված է ամրապնդելու միջսերնդային պատասխանատվության սկզբունքը պետական կառավարման մեջ»,- եզրափակեց նախարարը

  • Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտե…

    🔴 Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրման և տնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով զարգացնել երկկողմ համագործակցությունը առևտրի, ներդրումների, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
    «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկին նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի մերձեցման հիմքում երկու երկրների ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ձգտումը։
    Հարցազրույցն անցկացվել է սեպտեմբերի 10-ին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը միանգամայն հնարավոր է, Լեհաստանը պատրաստ է աջակցել. Մարչին Բոսացկի

    Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրման և տնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին՝ միաժամանակ…

  • Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազա…

    Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
    Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=klOgiN4tJ4gԱԺ նիստ. ՈՒՂԻՂARMENPRES…

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իրանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Օմանո…

    Իրանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Օմանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է՝ «համաձայնության հասնելու շահերից ելնելով»։ Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։
    «Համաձայնության հասնելու շահերից ելնելով՝ Սալալայում վաղը նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ երկխոսության զարգացմանը, որը կնպաստի մեր տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդմանը»,- գրել է նախարարը X-ում։
    Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Թեհրանի և Մասկատի համաձայնությամբ։ Իրանական կողմի տվյալներով՝ միջոցառման հետաձգումը խնդրել են «տարածաշրջանի որոշ երկրներ»։ Հանդիպման նոր ժամկետը չի նշվում։
    Հանդիպումը պետք է անցկացվեր Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր, որ հանդիպմանը կմասնակցի նաև իրանական կողմը։
    Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել նաև Իրանի և Օմանի բանակցությունների արդյունքները՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման շուրջ։