Category: Armen Press

  • Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վար…

    Հայաստանում նախատեսվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով գործող հաշտության հնարավորությունը, որով պետությանը պետք է փոխանցվի ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի առնվազն 75 տոկոսը։ 
    Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է համապատասխան կարգավորումը վերացնել՝ նախատեսելով ապօրինի ծագում ունեցող գույքի 100 տոկոսի վերադարձ։
    «Իմիջիայլոց, տեղյակ եք չէ՞, ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը վերադարձվում է պետությանը։ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա այլևս 25 տոկոս։ Առհասարակ»,-ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ պետությունը բավարար ժամանակ է տվել այդ հնարավորությունից օգտվելու համար։
    «Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի։ 100 տոկոսը պետք է վերադարձնեն»,-հայտարարեց վարչապետը։
    Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությամբ հաշտության այդ հնարավորությունն ամբողջությամբ կվերացվի։
    «Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,-ասաց վարչապետը։
  • «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական…

    «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական իրադարձություն է ոչ միայն հայկական սպորտի, այլև Հայաստանի միջազգային տեսանելիության զարգացման տեսանկյունից: Այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
    «Այդ որակի և այդ ստանդարտի մրցաշարի կազմակերպումը և հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր էր մեր սպորտի զարգացման և մեր երկրի տեսանելիության համար, որովհետև մրցաշարը հեռարձակվում է միջազգային բազմաթիվ հարթակներով, որոնք աշխարհի յուրաքանչյուր անկյունում տեսանելի են դարձնում Հայաստանում տեղի ունեցողը»,- ասել է նա։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր մոդել…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր մոդելը տեսնում է ոչ թե փոխադարձ մենթորության կամ օգնության, այլ Հայաստանի զարգացման օրակարգի շուրջ գործընկերության մեջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը որպես այդպիսի համագործակցության օրինակներ առանձնացրել է Firebird AI-ի, TUMO-ի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ COAF-ի ծրագրերը։
    Անդրադառնալով «Ուժեղ սփյուռքը նշանակում է ուժեղ Հայաստան» բանաձևի շուրջ վերջին քննարկումներին՝ վարչապետը նախ հարց բարձրացրեց, թե ինչ է ենթադրվում «ուժեղ սփյուռք» ասելով։

    «Ուժեղ սփյուռք ասելով, նախ՝ ի՞նչ նկատի ունենք։ Մենք նկատի ունենք՝ սփյուռքահայության թիվը պետք է մեծանա՞։ Սփյուռքահայության մեծացման պարագայում դժվար է պատկերացնել՝ ոնց կարող է Հայաստանը ուժեղանալ, որովհետև սփյուռքահայերի թիվը կարող է ավելանալ միայն Հայաստանից արտագաղթի հետևանքով։ Բայց մեր քաղաքականությունը ներգաղթն է»,- ասաց Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ ներգաղթի քաղաքականությունն արդեն արդյունքներ է տալիս, և հավանականություն կա, որ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ արտագաղթի փոխարեն ներգաղթային միտում կարձանագրի։
    Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերություններում նախկինում եղած խնդիրների մի մասը կապեց նաև պետության և միջազգային հարաբերությունների բնույթի ոչ լիարժեք ընկալման հետ։

  • Նման պայմանավորվածություն, որ ես պետք է Բաքու այցելեմ, չկա. Ալեն Սիմոնյանhttps:/…

    Նման պայմանավորվածություն, որ ես պետք է Բաքու այցելեմ, չկա. Ալեն Սիմոնյան
    https://youtu.be/gkCT2rEu41Q?si=KJR2PI10HIGYjTfT

    Նման պայմանավորվածություն, որ ես պետք է Բաքու այցելեմ, չկա. Ալեն Սիմոնյան

    Նման պայմանավորվածություն, որ ես պետք է Բաքու այցելեմ, չկա. Ալեն Սիմոնյան
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — htt…

  • Հայաստանում գազը էժան չէ. վարչապետhttps://youtu.be/f1wY-gtV3Nw?si=hkNCsxSs_ALqis…

    Հայաստանում գազը էժան չէ. վարչապետ
    https://youtu.be/f1wY-gtV3Nw?si=hkNCsxSs_ALqisnR

    Հայաստանում գազը էժան չէ․ վարչապետ

    Հայաստանում գազը էժան չէ․ վարչապետ
    #news #armenpress #armenia #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/a_9tZ618ZZ0?si=n0z86dBnP…

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/a_9tZ618ZZ0?si=n0z86dBnP2NwosIu

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կան ինքնություններ, որոնք մարդը ստանում է որպես ժառանգություն։ Եվ կան այնպիսիք, …

    Կան ինքնություններ, որոնք մարդը ստանում է որպես ժառանգություն։ Եվ կան այնպիսիք, որոնց իմաստը տարիներ շարունակ փորձում է հասկանալ, հարցականի տակ դնել, երբեմն նույնիսկ մերժել՝ մինչև դրանք նորից գտնելը։ Անելգա Արսլանյանի համար հայկական ինքնությունը միաժամանակ այս երկու ճանապարհների պատմությունն է։
    Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքից սերած դուստր, 1957 թվականին Անտվերպենում ծնված և Բելգիայի հայկական սփյուռքում խորապես արմատավորված Անելգա Արսլանյանը, այնուամենայնիվ, պատմում է, որ երկար տարիներ իր հայկական ինքնությունն ընկալել է որպես «կաղապար»։ Միայն շատ ավելի ուշ՝ իր ընտանեկան պատմության, ամուսնու հետ հանդիպման, տոհմածառի ուսումնասիրությունների և Հայաստան կատարած առաջին այցելությունների միջոցով նա սկսեց այլ կերպ նայել իր հայկականությանը։
    Այսօր բժիշկ, հինգ երեխաների մայր և տատիկ, տասնամյակներ շարունակ մարդասիրական գործունեությամբ զբաղվող և, մասնավորապես, Արսլանյան հիմնադրամի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված կին՝ նա հայ լինելն ընկալում է ոչ թե  որպես պարտավորություն, այլ՝ աշխարհում լինելու մի ձև։
  • Ամեն ինչ հիանալի անցավ. «Tour of Armenia» հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվե…

    Ամեն ինչ հիանալի անցավ. «Tour of Armenia» հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միր…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:
    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
    Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։ 
    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
    Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստան…

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
    Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքին և դրանց զարգացման հեռանկարներին։
    Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։