Category: Armen Press

  • Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտե…

    🔴 Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրման և տնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով զարգացնել երկկողմ համագործակցությունը առևտրի, ներդրումների, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
    «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկին նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի մերձեցման հիմքում երկու երկրների ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ձգտումը։
    Հարցազրույցն անցկացվել է սեպտեմբերի 10-ին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը միանգամայն հնարավոր է, Լեհաստանը պատրաստ է աջակցել. Մարչին Բոսացկի

    Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրման և տնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին՝ միաժամանակ…

  • Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազա…

    Ռուսաստանի Դաշնության տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
    Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/watch?v=klOgiN4tJ4gԱԺ նիստ. ՈՒՂԻՂARMENPRES…

    ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իրանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Օմանո…

    Իրանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Օմանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է՝ «համաձայնության հասնելու շահերից ելնելով»։ Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։
    «Համաձայնության հասնելու շահերից ելնելով՝ Սալալայում վաղը նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ երկխոսության զարգացմանը, որը կնպաստի մեր տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդմանը»,- գրել է նախարարը X-ում։
    Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Թեհրանի և Մասկատի համաձայնությամբ։ Իրանական կողմի տվյալներով՝ միջոցառման հետաձգումը խնդրել են «տարածաշրջանի որոշ երկրներ»։ Հանդիպման նոր ժամկետը չի նշվում։
    Հանդիպումը պետք է անցկացվեր Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր, որ հանդիպմանը կմասնակցի նաև իրանական կողմը։
    Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել նաև Իրանի և Օմանի բանակցությունների արդյունքները՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման շուրջ։
  • Հայաստանի Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։Հիդրոօդեր…

    Հայաստանի Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
  • Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն։ Վրաստան…

    Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Գեորգի Բարամիձեն։
    Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտնել է, որ Բարամիձեին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության համար։
    Գործը հարուցվել է Բարամիձեի այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնչել են «Վրաստանի ծնունդը» հեռուստահաղորդման ընթացքում։ Ըստ Գլխավոր դատախազության տվյալների՝ հարցազրույցի ընթացքում 58-ամյա քաղաքական գործիչը նշել է, որ Աբխազիայում 1992–1993 թվականների պատերազմի սկզբում վրացի զինվորները գերիներ չեն վերցրել, այլ տեղում գնդակահարել են նրանց, ինչի հետևանքով, ի տարբերություն աբխազական կողմի, վրացական կողմը փոխանակման համար նախատեսված գերիներ չի ունեցել։
  • Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում  տոնական համերգն…

    Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում  տոնական համերգներ կկազմակերպվեն։
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների հետ. համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
    Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով. համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
    Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն խմբերը՝ «Նեմրա», «Ռեինկարնացիա» և այլք։ Սեպտեմբերի 20-ին Գյումրու թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ երկրի լավագույն մենակատարների հետ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
    Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
    Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:  Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն և Սևակ» խումբը և մի խումբ սիրված արտիստներ։
  • Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը…

    Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը
  • Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության…

    Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից
  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր առաջին հարցազրույցը տվել է «Ա…

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր առաջին հարցազրույցը տվել է «Արմենպրես»-ին։

    https://cdn4.telesco.pe/file/b1943dd7a7.mp4?token=udp39JDzmOT17r8xlwfTALkNXqHzTPHhYIF6Oh6XcTYNuzrSMBHFd28s7fprZ6S8_s8iaxrwRROQQrKzviLOwGhmOtaWIwpMNdWoqVkyJiMg9PNOtNWfmXyh6RT9YWhmnpEQVwiOd2VxzmqLv344JfyBQPUQye3rr9DT8DEYUjYKHR_MP-e5E6sIm4yNiv6PbZKZ67YTVLTiJpVeXE2xLz1LnDEN3xjAuXcUcuk7AO0Bd0ByBb6ZGB3GJy_c386EHRsJyIxY0HTPC—hKR2BGnAajpE8sL1OrQIFZ23ay2od9XYPd_CQoQjxjlV6n05eUKNNNtB-jsFXq4ektSZzhQ