Category: Armen Press

  • Հայաստանում 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է իրական…

    Հայաստանում 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է իրականացրել 10 հազար 778 ընկերություն:
    Այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

    «Ըստ ՊԵԿ-ի գործընկերների տրամադրած տվյալների՝ 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրել է 10 հազար 778 ընկերություն՝ 2024-ի դեկտեմբերին գրանցված 8 հազար 72 ընկերության համեմատ: 2025-ին ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 մլն դրամ, մինչդեռ 2024-ին այն շուրջ 942 մլրդ ՀՀ դրամ էր կազմում»,-ասաց Հայրապետյանը:

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաս…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

    Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին: Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն:

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը իսրայելական …

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ գիշերը իսրայելական կողմի հարձակման հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։
  • Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանո…

    Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։
    «Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», — հայտարարել է Կրեմլի խոսնակը։
  • Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի …

    Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ։

    «Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Սա քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:

    Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ 2023 թվականից ի վեր անձամբ ևս մշտական կապի մեջ է եղել Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել պատասխաններ:

    «2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար»,- նշեց Փաշինյանը:

    Հայաստանի վարչապետը հավելեց՝ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում:

  • Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով. մանրամա…

    Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով. մանրամասնում է նախարարը
  • «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով․ ՈՒՂԻՂhttps:…

    «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/D8u5isnMXQw

    «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Լիբանանում Իսրայելի հարձակումներով արդեն երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմա…

    Լիբանանում Իսրայելի հարձակումներով արդեն երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում օրական վիրավորվում կամ սպանվում է մեկ դասարանի չափ երեխա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը։
  • Էկոնոմիկայի նախարարը դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող գործարարներին հրավիրու…

    Էկոնոմիկայի նախարարը դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող գործարարներին հրավիրում է հանդիպման
  • Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 18-ին հրթիռներով և դրոններով հարձակման է ենթարկ…

    Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 18-ին հրթիռներով և դրոններով հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնել են Reuters և AFP գործակալությունները՝ հղում անելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։
    Լրատվական գործակալությունների լրագրողները նաև պայթյուններ են լսել դեսպանատան մերձակայքում։
    Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը պատերազմի սկզբից ի վեր բազմիցս արդեն ենթարկվել է Իրաքում իրանամետ խմբավորումների հարձակումներին։ Մարտի 14-ին դեսպանատունը ԱՄՆ-ի քաղաքացիներին է դիմել Իրաքն անհապաղ լքելու և երկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ​​հաստատություններին չմոտենալու հանձնարարականով:
    Reuters-ի աղբյուրները մարտի 17-ին հայտնել էին, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են նաև Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ​​​​հաստատությունը՝ ակտիվացնելով C-RAM հակաօդային պաշտպանության համակարգերը։