Category: Armen Press

  • Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շու…

    Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են և շուտով կլինեն Երևանում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

    https://cdn4.telesco.pe/file/4b0d4710b0.mp4?token=WIfMEoW6Rkr_XrzfJOk4adQExJkPlEPMBzS0vDBbaHL86yyloOEglEEE1FlwxlDPsPUTH2WL42wQ6vIdi6gYXXAU5i8Q_gDld0L5R9p_LxLkHyXgIzTdrK8i7kbIFLE9WBxtUZKlHf4nrTu0oWUXpp6w8fIocz_zE8P5i5e1-bOJoRrKFD7mJykTVUbePaIYrBpFBYTWXS_98bYcmmyYo2tjFmLn66pO1yLpP13KaYgc3_Wq17-VrnD99PDOvcRaqesIwqDY3Jm90Rs2yr62KyRMFsTKd3m0TLpJmyz9M9QCYrIzqaoi4UFAqWAa1D3tqNJX3-kFjFPob4kf5W9_kA

  • 1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու և սպանության փորձի մեջ մեղադրվ…

    🔴1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու և սպանության փորձի մեջ մեղադրվող կինը 2 ամսով կալանավորվել է:
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերից սկսի պայքարն Ազգերի լիգայում: «Արմեն…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերից սկսի պայքարն Ազգերի լիգայում:

    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում
    հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք Ազգերի լիգայում հավաքականի մրցակիցներից, Եղիշե Մելիքյանի՝ սերնդափոխություն ապրող թիմից, առաջին անգամ թիմ հրավիրված Ֆինն Գերագոսյանից, հավաքականից հեռացած Տիգրան Բարսեղյանից:

    Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանին՝ Ազգերի լիգայի նոր ընտրական փուլում by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերից կսկսի պայքարն Ազգերի լիգայում:Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք Ազգերի լիգայում հավաքականի մրցակիցներից, Եղիշե Մելիքյանի՝ սերնդափոխություն…

  • ԱՄՆ պաշտոնյաներն անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնի ռազմաբազայի վեր…

    ❗️ԱՄՆ պաշտոնյաներն անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակից տեղյակ երեք աղբյուրի։
    Պարզ չէ, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը։
    Հրապարակման մեջ նշվում է, որ «Ֆորտ ՄքՆեյր» ռազմաբազայի վերևում ԱԹՍ-ների հայտնաբերումը պաշտոնյաներին ստիպել է քննարկել Ռուբիոյի և Հեգսեթի տեղափոխման հարցը։ Այնուամենայնիվ, նախարարները չեն տեղափոխվել, հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
    Թերթը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն ավելի ուշադիր են հետևում հնարավոր սպառնալիքներին, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է։ Նշվում է, որ Վաշինգտոնում մտավախություն կա, որ Իրանը կարող է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո։
    Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը հրաժարվել է Washington Post-ին մեկնաբանություն տալ ԱԹՍ-ների հետ կապված լուրերի վերաբերյալ։
    «Նախարարությունը չի կարող մեկնաբանել նախարարի (Հեգսեթի) տեղաշարժերն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և նման տեղաշարժերի մասին հաղորդելը խիստ անպատասխանատու է», — ասել է նա պարբերականին։
  • Չինաստանում անցկացվող կարևորագույն քաղաքական իրադարձության՝ «Երկու նստաշրջանների…

    Չինաստանում անցկացվող կարևորագույն քաղաքական իրադարձության՝ «Երկու նստաշրջանների» օրերին, միջազգային մեդիա ծրագրի շրջանակում հնարավորություն ընձեռվեց այցելել Ճեցզյան նահանգ։ Այցը կազմակերպվել էր Չինաստանի մամուլի հետ հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) կողմից և համախմբել էր շուրջ 60 լրագրողների՝ աշխարհի տարբեր երկրներից։Չինաստանի արևելյան ափին գտնվող Ճեծյանը համարվում է երկրի ամենազարգացած և ամենադինամիկ նահանգներից մեկը։
    Հանչժոու մայրաքաղաքով հայտնի այս տարածաշրջանը վաղուց արդեն միայն վարչական միավոր չէ․ այն Չինաստանի տնտեսական աճի, տեխնոլոգիական առաջընթացի, մասնավոր ձեռնարկատիրության և գլոբալ առևտրի կարևոր կենտրոններից է։Մի քանի օրերի ընթացքում՝ Հանչժոուից մինչև Ճուցզի և Իու, այցը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալու նահանգի զարգացման տարբեր ուղղություններին՝ ժամանակակից բժշկական հաստատություններից և տեխնոլոգիական ընկերություններից մինչև համալսարաններ, գյուղական զարգացման ծրագրեր և միջազգային առևտրի խոշոր հարթակներ։
    Ճեծյանը հաճախ ներկայացվում է որպես ժամանակակից Չինաստանի զարգացման յուրօրինակ մոդել, որտեղ համադրվում են նորարարությունը, թվային տնտեսությունը, արդյունաբերությունը, գիտությունը և կառավարման տարբեր մեխանիզմներ։ Այցը հնարավորություն տվեց այդ ամենը դիտարկել ոչ թե ընդհանուր գնահատականների, այլ անմիջական փորձի և դիտարկումների միջոցով։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Կատարը հայտարարել է, որ Իրանը հրթիռներով կրկին հարվածներ է հասցրել երկրի հեղուկա…

    Կատարը հայտարարել է, որ Իրանը հրթիռներով կրկին հարվածներ է հասցրել երկրի հեղուկացված բնական գազի օբյեկտներին, որոնցում խոշոր հրդեհներ են բռնկվել, և մեծ վնաս է արձանագրվել։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
    Վնասների մասին հայտարարել է երկրի պետական նավթագազային ընկերությունը՝ Qatar Energy-ն՝ նշելով, որ հրշեջներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։ Տուժածներ չկան։
    Կատարը էներգակիրների համաշխարհային շուկայում բնական գազի առանցքային մատակարարներից մեկն է։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով երկիրն արդեն դադարեցրել է բնական գազի արտադրությունը, սակայն, ինչպես նշում է The Associated Press-ը, լուրջ վնասները կարող են հետաձգել գազի մատակարարումները շուկա նույնիսկ պատերազմի ավարտից հետո։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իր…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Իրանի «Հարավային Պարս» գազի խոշոր հանքավայրին, բայց եթե Իրանը կրկին գրոհի Կատարի վրա, ապա ԱՄՆ-ն կարձագանքի և հարքավայրն ամբողջությամբ կպայթեցնի։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
    Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածել էր «Հարավային Պարս»-ին «զայրույթից դրդված», և ԱՄՆ-ն այդ հարվածի մասին տեղյակ չէր։
    ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Կատարը որևէ կերպ ներգրավված չէր այդ հարձակման մեջ և անարդարացիորեն է հարվածի ենթարկվել Իրանի կողմից։

    «Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե Իրանն անխոհեմաբար չորոշի հարձակվել տվյալ դեպքում շատ անմեղ Կատարի վրա։ Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Պարս» գազի հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», — գրել է Սպիտակ տան ղեկավարը։

    Նա հավելել է, որ չի ցանկանում լիազորել նման մակարդակի ավերածություններ, քանի որ դա երկարաժամկետ հետևանքներ կունենա Իրանի համար։
    Թրամփի գրառումից առաջ Իրանը հրթիռներով թիրախավորել էր Կատարի հեղուկացված բնական գազի կարևոր օբյեկտները՝ մեծ վնաս պատճառելով։
    Կատարն Իրանի դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին արտաքսել է երկրից։ Այս հարվածների ֆոնին էներգակիրների շուկայում գները կրկին աճել են։
    Մարտի 19-ին թիրախավորվել է Իրանի «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրը։ Հարվածներն այս հանքավայրին, որն Իրանը Պարսից ծոցում կիսում է Կատարի հետ, կարող են խաթարել Իսլամական Հանրապետության էլեկտրամատակարարումը։
    Ըստ Էլեկտրաէներգիայի միջազգային գործակալության՝ Իրանի էլեկտրաէներգիայի շուրջ 80%-ն արտադրվում է բնական գազից։

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ը…

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպման չեղարկման մասին:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեդերացիան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:

    «Հարգելի՛ երկրպագուներ,
    Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:
    Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
    Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը:
    Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»,- նշված է հայտարարության մեջ:

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին հա…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին հանդիպել է Օմանի ներդրումային մարմնի նախագահ Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդիի հետ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Օմանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության զարգացման պատրաստակամությունը, ինչն իր ազդեցությունը կունենա նաև ներդրումների խթանման ուղղությամբ նպաստավոր փոխգործակցության ձևավորման վրա։
    Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների՝ ներդրումների խրախուսման ուղղությամբ աշխատող կառույցների, ՀՀ կողմից՝ «Էնթերփրայզ Արմենիայի», առևտրի պալատների, գործարար շրջանակների միջև ուղիղ կապի հաստատման կարևորությունը, ինչպես նաև Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության դերը՝ կոնկրետ հնարավորությունների ուսումնասիրման գործում։
    Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
    Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել մարդկանց միջև շփումների, Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
  • ՀՀ իրավասու գերատեսչությունների ղեկավարների և Ղարաբաղից տեղահանվածների ներկայացո…

    ՀՀ իրավասու գերատեսչությունների ղեկավարների և Ղարաբաղից տեղահանվածների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովի քննարկումները ցույց տվեցին, որ բազմաթիվ խնդիրներ արդեն լուծված են, սակայն քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ դեռ աշխատանքներ պետք է տարվեն։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը այս մասին նշեց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ամփոփիչ խոսքում՝ հավելելով, որ քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ որոշակի լավարկումներ պետք է իրականացվեն, որպեսզի որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան:

    «Ընդհանուր առմամբ, թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք, հոգատարությունն է՝ հոգատարությունը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, բայց նաև այդ հոգատարությունն ունի կոմպոնենտներ՝ մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, ովքեր այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք: Այս հոգատարության կարևոր կոմպոնենտ է որոշումների հավասարակշռվածությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված որոշումներ կայացնել, որպեսզի դրանց շուրջ նեգատիվ չձևավորվի ո՛չ Ղարաբաղից տեղահանված, ո՛չ նախկինում արդեն ՀՀ քաղաքացիություն ունեցող և Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։