Category: Armen Press

  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովhttps://youtu.be/rPTeN6fvrBkՀանրային …

    Հանրային ոլորտի նորարարության III համաժողով
    https://youtu.be/rPTeN6fvrBk

    Հանրային ոլորտի նորարարության III համաժողով․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբեր…

    ❗️Պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:

    «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները:
    Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնում Քննչական կոմիտեից։

    Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։
    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

  • Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությա…

    Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

    «Նախորդ տարի մի կարևոր աշխատանք էինք ձեռնարկել բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ, ինչի շնորհիվ թվային հարթակով ենք օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացրել: Սա բերել է նրան, որ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով, իսկ 2021-ի նկատմամբ՝ օտարերկրյա դիմորդների թվաքանակն ավելացել է 67 տոկոսով: Սա նշանակում է՝ եթե գործիքակազմերը համապատասխան են և հարմար են, ապա մեծացնում է գրավչությունը»,-ասաց նախարարը:

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը…

    ⚡️⚡️ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։
    Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
    Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։
  • Եվրամիությունը չի նախատեսում ընդլայնել և Հորմուզի նեղուցում տարածել Կարմիր ծովու…

    Եվրամիությունը չի նախատեսում ընդլայնել և Հորմուզի նեղուցում տարածել Կարմիր ծովում գործող «Վահաններ» (Aspides) առաքելությունը, որը ստեղծվել է 2024 թվականին միջազգային նավագնացությունը Եմենի հութիների հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում հակամարտությանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
    Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը շատ կարևոր առաջնահերթություն է, և գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու հարցը, այնուամենայնիվ, ԵՄ-ն չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ։

    «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Եվրոպայի պատերազմը չէ։ Ինչպես ասացի, մենք ունենք «Վահաններ» գործողությունը Կարմիր ծովում։ Քննարկումն այն մասին էր, որ այն պետք է ուժեղացվի, քանի որ այն շատ ռազմածովային միջոցներ չունի և պետք է ավելի շատ ունենա։ Սակայն քննարկումն այն մասին՝ արդյոք մենք այս մանդատը տարածում ենք նաև Հորմուզի նեղուցի վրա՝ Մասկատի գծից հյուսիս, անդամ պետությունների կողմից դա անելու ցանկություն չկար։ Ինչպես ասացի, ոչ ոք չի ցանկանում ակտիվորեն մասնակցել այս պատերազմին։ Եվ, իհարկե, բոլորը մտահոգված են, թե ինչպիսին կլինի արդյունքը», — Կալասի խոսքերն է մեջբերում ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։

    ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ աշխատանք է տարվում դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ։

  • ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստhttps://youtu.be/HKGfjMnYq3MՀՀ ԱԺ …

    ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
    https://youtu.be/HKGfjMnYq3M

    ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #sports #parliament #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — http…

  • Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդ…

    Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան՝ օգնելու հակազդել սպառնալիքներին, որոնք ակնկալվում են երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
    Ինչպես հաղորդում է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

    «Հետևելով Հայաստանի խնդրանքին՝ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում՝ օգնելու հակազդել սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ակնկալվող սպառնալիքներին։ Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- ասել է Կալասը։

    Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ ընտրություններին ընդառաջ սպասվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։

  • Եվրոպական խորհրդարանում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Նաչո Սանչեսը բարձր է գն…

    🔴 Եվրոպական խորհրդարանում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Նաչո Սանչեսը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Եվրամիությանն ավելի մոտենալու հարցում, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի հասարակության մոտեցումը։
    Նաչո Սանչեսն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։
    Հարցազրույցի ընթացքում Սանչեսն անդրադարձել է նաև Եվրոպական խորհդարանում վերջերս ձևավորված Ժողովրդավարության աջակցության խմբի՝ DEG-ի գործունեությանը և դրա շրջանակներում Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ԵՄ-ի կողմից արվող քայլերի և այլ հարցերի։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ընթացքում։
    «Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը։
    ԱՄՆ նախագահը հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կնշի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Վաշինգտոնին։
  • «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ ն…

    «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։