Category: Armen Press

  • Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ …

    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Վադեֆուլը խոսել է լրագրողների հետ ՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս հարցում պետք է հստակություն մտցնեն։
    Նա նաև շեշտել է, որ Իրանի կառավարությունը զգալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար, և «այս վտանգն, անշուշտ, չպետք է շարունակվի»։
    Վադեֆուլն առանց մանրամասնելու նաև նշել է, որ կաջակցի Հորմուզի նեղուցը փակող պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներին։
    Նախարարի խոսքով՝ երբ ԱՄՆ-Իսրայելի նպատակների վերաբերյալ հստակություն լինի, կգա այն փուլը, երբ կսահմանվի «ամբողջ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը», որը կենթադրի Իրանի հետ բանակցություններ։
  • Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ…

    Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

    «Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

  • Ադրբեջանում տեղի է ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայ…

    Ադրբեջանում տեղի է ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության մեջ մեղադրվող Ազադ Մամեդլիի դեմ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից հարուցված քրեական գործով վերջին դատական ​​նիստը։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
    Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ կայացած դատական ​​նիստում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ ֆրանսիացի Մարտին Ռայանը դատապարտվել է 10 տարվա, իսկ Ազադ Մամեդլին՝ 12 տարվա ազատազրկման։
    Երկու անձինք էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
    Դատարանը նաև որոշել է, որ պատիժն ամբողջությամբ կրելուց հետո Մարտին Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։
  • Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա էմիրությունում արդյունաբերական նավթայի…

    Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա էմիրությունում արդյունաբերական նավթային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fujairah Media Office-ը։
    Քաղաքացիական պաշտպանության խմբերը փորձում են վերահսկել հրդեհը։
    Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
  • Մեծ Բրիտանիան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (6.6 միլիոն դոլար) է ուղարկում Լիբանանում …

    Մեծ Բրիտանիան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ (6.6 միլիոն դոլար) է ուղարկում Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններին։
  • Ղազախստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեին որպես միջազգայ…

    🔴 Ղազախստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեին որպես միջազգային փորձագետ մասնակցող բելգիացի Ալբերտո Տուրկստրան բարձր է գնահատում հանրաքվեի անցկացման մակարդակն ու կատարված կազմակերպչական աշխատանքները՝ ընդգծելով, որ նոր փաստաթուղթը երկրի ապագայի համար կարևոր նշանակություն կունենա:
    Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով տեղի ունեցած հանրաքվեի անցկացման գործընթացին ու հրապարակված արդյունքներին:
    Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ղազախստանում մարտի 15-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։
  • Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ …

    Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ բաց պահելու Հորմուզի նեղուցը։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
    «Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից», — ասել է նա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի ն…

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:
    Էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը հայտարարել է, որ կառավարությունը «ինտենսիվորեն ուսումնասիրում է» նեղուցի վերաբացման համար հնարավոր քայլերը, սակայն հրաժարվել է հստակ պարտավորություններ ստանձնել։
    Նախարարները քննարկում են ականներ որսացող անօդաչու թռչող սարքեր ուղարկելու հարցը, սակայն ներկայում պատրաստ չեն որևէ ռազմանավ ուղարկել նեղուց։
    The Daily Telegraph-ը գրում է, որ ռազմանավեր ուղարկելուց հրաժարումը կարող է էլ ավելի վատացնել հարաբերությունները Սթարմերի և Թրամփի միջև։ Սպիտակ տան ղեկավարն արդեն դժգոհություն է հայտնել, որ Լոնդոնը թույլ չի տվել օգտագործել իր ռազմակայաններն Իրանի դեմ առաջին հարվածները հասցնելու համար:
  • Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կող…

    Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
    Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ երկրի նոր Սահմանադրության հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների 73.12%-ը։
    Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել էր հանրաքվեի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և անդրադարձ կատարել քվեարկության դրված փաստաթղթի կարևորությանը:
    «Այս օրը, անկասկած, ընդմիշտ կմնա երկրի տարեգրքերում։ Այսուհետ մարտի 15-ը կնշվի որպես Սահմանադրության օր։ Ես կարդացել եմ բազմաթիվ երկրների սահմանադրություններ և վստահորեն կարող եմ ասել, որ մեր հիմնական օրենքը ամենաառաջադեմներից է», — ասել է Տոկաևը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Բահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային …

    Բահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքում, որը գործում է փետրվարի 28-ից: