Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ Չինաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների վրա։
    Այս մասին հաղորդում է CNN-ը։
    Իր 25-րոպեանոց հեռուստաուղերձում Թրամփը նշել է, որ 2018 թվականին Չինաստանը փորձել է ազդել միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։
    Նրա պնդմամբ՝ Չինաստանն անօրինական կերպով ստացել է 220 միլիոն ամերիկացի քվեարկողների տվյալները, այդ թվում՝ անունները, կոնտակտային տվյալները և կուսակցական նախընտրությունը։
    Թրամփի խոսքով՝ Պեկինն այդպիսով փորձում էր այնպես անել, որ ինքը պարտվի 2020 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակ Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։
    Չինաստանը բազմիցս հերքել է ընտրություններին միջամտելու հետ կապված բոլոր մեղադրանքները։ CNN-ը նաև հիշեցնում է, որ 2021 թվականին ԱՄՆ հետախուզական ծառայությունները գաղտնազերծել էին զեկույց, որի համաձայն՝ Չինաստանը նախընտրել է չփորձել ազդել ընտրությունների արդյունքների վրա, որպեսզի չվնասի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Ընդ որում, ըստ հրապարակման, այս եզրակացությունը կրկնվում է նաև Թրամփի ուղերձից առաջ գաղտնազերծված փաստաթղթերում։
    Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ իր ուղերձում Թրամփը նշել է, որ ամերիկյան ընտրական համակարգում կան հնարավոր խոցելի կողմեր։
  • Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով Ընթացիկ տարվա առաջին կի…

    Հայաստանում զբոսաշրջությունն աճում է ռեկորդային տեմպերով
    Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 1 մլն 42 հազար զբոսաշրջային այցելություն։ Դա, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, տվյալ ժամանակահատվածում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է մեր երկրում։ Մինչդեռ տարեվերջին ակնկալվում է նոր ռեկորդ՝ արդեն տարվա կտրվածքով։
    ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ տարին նախատեսվում է ամփոփել 2․2 մլն այցելություն թիրախային ցուցանիշով։
    Առայժմ նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 14,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն
  • Տասնհինգ տարի առաջ Երևանում ընդամենը մեկ  մասնաճյուղով իր գործունեությունը մեկնա…

    Տասնհինգ տարի առաջ Երևանում ընդամենը մեկ  մասնաճյուղով իր գործունեությունը մեկնարկած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այսօր արդեն դարձել է միջազգային կրթական ցանց՝ ներկայանալով աշխարհի տարբեր երկրներում և շարունակելով ընդլայնվել:
    25 կենտրոն 15 երկրում. «Թումո»-ի հիմնադիրները համոզված են՝ ամենամեծ ձեռքբերումը ոչ թե կենտրոնների, ծրագրերի կամ ուսանողների թվի աճն է, այլ այն միջավայրը, որը երիտասարդներին սովորեցնում է ինքնուրույն մտածել, կրթվել և ստեղծել։
    «Արմենպրես»-ը «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ զրույցում  ամփոփել է անցած ճանապարհը, խոսել արհեստական բանականության դարաշրջանում կրթության նոր մարտահրավերների, «Թումո»-ի առաջիկա ծրագրերի և հաջորդ 15 տարիների տեսլականի մասին։
  • Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալ…

    🔴 Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում
    Ինչպես հայտնում է Deadline-ը, նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող  USATV հայկական հեռուստաընկերությունը։ Սերիալի շոուռաները «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կառլ Գայդյուսեկն է։
    Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր և առավել իրատեսական մեկնաբանություն։ Նրանց խոսքով՝ սերիալը կպատկերի Բրոնզի դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով և գոյատևման համար պայքարով, ինչպես նաև կանդրադառնա այն պատմական գործընթացներին, որոնք հանգեցրել են Բրոնզի դարի փլուզմանը։
    Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
    Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
    Գործադիր պրոդյուսերների թվում են USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, ինչպես նաև Կառլ Գայդյուսեկը, Շոն Ֆինեգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոյա Լենգը, Բլեյք Հոսը, Ռոել Ռեինեն և Tanweer Productions-ի ներկայացուցիչ Դիոնիսիս Սամիոտիսը։

    «Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրական և պատմական իրողություններին մոտ ձևով։ Հոմերոսի ստեղծագործությունում Ոդիսևսի ճանապարհորդությունը խորհրդանշական իմաստ ունի, սակայն դրա հիմքում նաև իրական մարդկային ճակատագրեր, ընտրություններ, կորուստներ և հաղթահարումներ են»,– նշել է Գայդյուսեկը։

    Իր հերթին Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։
    Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

  • ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբո…

    ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելուց հետո խաղադաշտում ցուցադրել են «Մալվիններն Արգենտինայինն են» («Las Malvinas son argentinas») գրությամբ պաստառը։
    Այդ մասին հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը։
    ՖԻՖԱ-ի կարգապահական կանոններն արգելում են քաղաքական բնույթի ուղերձների ցուցադրումը մրցումների ընթացքում կամ դրանց ավարտից հետո, ուստի գործը կքննի կազմակերպության կարգապահական կոմիտեն, որն էլ պետք է որոշի հնարավոր պատժամիջոցը։
    Միաժամանակ նշվում է, որ կարգապահական որոշումը կընդունվի միայն աշխարհի առաջնության ավարտից հետո, ինչի շնորհիվ միջադեպին առնչվող ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հուլիսի 19-ին կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որտեղ Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։
    Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Անգլիա-Արգենտինա խաղից հետո, որում Արգենտինայի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։
    Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած պաստառը վերաբերում է Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների շուրջ Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև երկարամյա տարածքային վեճին, որը զգայուն թեմա է երկու երկրների հարաբերություններում։
  • Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը…

    Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։
    Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո-Բասոյին փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին (COP17)։
    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
  • Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքներըԵրևանի Դավ…

    Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքները
    Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքները։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիներին հորդորելով հուլիսի 17-ին, ժամը 21։00-ից փողոցում ավտոմեքենաներ չկայանել։  

    «Հարգելի քաղաքացիներ, Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստ…

    Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է  ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։
  • ՀՀ — ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմաններ…

    ՀՀ — ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն։
    «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ»,– հայտնում են կառույցից՝ ընդգծելով, որ սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:    
    Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:
    Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
    Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ:
  • Օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պավել Պավլիկովսկին համարվում է ժամա…

    Օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պավել Պավլիկովսկին համարվում է ժամանակակից եվրոպական կինոյի ամենակայացած հեղինակներից մեկը։ Այս տարի նա հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի երևանյան պրեմիերան։
    «Հայրենիք» կինոնկարի համար ամիսներ առաջ Պավլիկովսկին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ