Category: Armen Press

  • Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDB…

    Պլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
    Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ձկնամթերքի շուկայում, «Ջերմուկ»-ի արտադրությունում որևէ խախտում չի հայտնաբերվել․…

    Ձկնամթերքի շուկայում, «Ջերմուկ»-ի արտադրությունում որևէ խախտում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ ղեկավար
    https://youtu.be/L1YkrVqnZ3U?si=lf3W9H_8rKCx_RtY

    Ձկնամթերքի շուկայում, «Ջերմուկ»-ի արտադրությունում որևէ խախտում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ ղեկավար

    Ձկնամթերքի շուկայում, «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունում որևէ խախտում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ ղեկավար
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Աշխատանքները կատարված են…

    ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։ Աշխատանքները կատարված են, կան համապատասխան կարգավորումներ․ մնում է՝ Եվրամիության շուկա ապրանք արտահանել ցանկացող ընկերությունները դիմեն լիազոր գերատեսչությանը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, գործընթացը սկսելու համար։
    «Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշեց, որ այս գործընթացը նոր չէ, այն երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Այսօր պետությունն ու տնտեսվարողները հասել են մի հանգրվանի, որ արդեն գործնականում կարող են կազմակերպել հայկական արտադրության ձկնամթերքի արտահանումը։

    «ՍԱՏՄ-ին արդեն պաշտոնապես դիմել է մեկ ընկերություն՝ ԵՄ շուկա հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու համար։ Սակայն հետաքրքրվածները շատ են։ Կարող եմ ասել, որ հանրապետությունում ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

    ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկությունը կհրապարակվի  Snund.am  կայքում։

    «Որևէ բարդ գործընթաց չկա, առանձնահատուկ փաստաթղթեր չեն պահանջվում։ Դրանք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողներն արդեն իսկ ունեն։ Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո տնտեսվարողների մոտ անցկացվում է աուդիտ։ Եթե բոլոր պահանջներին համապատասխանում են, ապա տվյալ կազմակերպությանը գրանցում ենք TRACES համակարգում, որտեղ ինքնաշխատ ձևով ձևավորվում է կոդ, ինչն էլ փոխանցվում է տնտեսվարողին։ Դա ենթադրում է, որ արդեն տնտեսվարողը կարող է իր արտադրանքն արտահանել ԵՄ ցանկացած երկիր»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

    Համակարգի կողմից տրված կոդն անժամկետ է, սակայն տեսչական մարմինն, տարին առնվազն մեկ անգամ, այդ տնտեսվարողների մոտ իրականացնելու է ստուգում։
     Հուլիսի 20-ին ՍԱՏՄ-ն հյուրընկալելու է ԵՄ-ից 4 փորձագետի։ Կքննարկվեն առաջին խմբաքանակն արտահանելու առնչությամբ մանրամասները:

    Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանել https://youtu.be/wKrhDa9Jxos?si=7gnsqrdHOAEV0zc-
  • Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրա…

    Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանել
    https://youtu.be/wKrhDa9Jxos?si=7gnsqrdHOAEV0zc-

    Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանել

    Ձկնամթերքի արտադրության ոլորտի 97 տոկոս ընկերություններ պատրաստ են ԵՄ շուկա ապրանք արտահանել:
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկությու…

    ❗️Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։
    Նա նշեց, որ նախնական եզրահանգումը տվել են Բյուրեղավանի պոլիկլինիկայից, սակայն այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները տեղում են՝ Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում նմուշառումներ կատարելու համար։

    «Այս պահին 12 տուժած կա Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։ Հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան»,- ասաց նա։

    Մերի Կարապետյանը հայտնեց, որ նախորդ անգամ աղիքային վարակի դեպքերի պատճառը կրկին ջուրն էր, չնայած որ «Վիոլա ջուր» ընկերությունը հերքել էր տեղեկատվությունը։
    Ի դեպ, այս անգամ «Վիոլա ջուր» ընկերությունից հայտնեցին, որ ստացել են ահազանգը և իրենց մասնագետներն այս պահին ջրից նմուշառումներ են իրականացնում։
    «Այս պահին դեռ տեղեկատվություն չկա, կհաղորդենք, երբ լինեն հետազոտության արդյունքները»,- տեղեկացրին ընկերությունից։
    Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում Բյուրեղավան համայնքից ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով։
    Հիմնական ախտանիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։
    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրություններ և հակահամաճարակային միջոցառումներ։
    Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։
    Հատկանշական է, որ ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։
    Հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։
    Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել էին շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ։
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնել էին, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։
    Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։
    Բացի այդ, զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։
  • Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով ն…

    Հայաստանում առաջարկվում է ընդունել «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը և օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։
    Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով, և իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։
    Նախագծի հիմնական սկզբունքներից է սպառողի՝ էլեկտրաէներգիայի մատակարարին ազատ ընտրելու իրավունքը։ Օրենքով կհստակեցվեն նաև մատակարարին փոխելու կարգը, սպառողների իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի նվազագույն պահանջները և վեճերի լուծման հնարավորությունները։
  • ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացըhttps://www.you…

    ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը
    https://www.youtube.com/live/6T_kBuDl1Bc?si=TOWpnheqRNmLY0mu

    ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի ասուլիսը։
    #news #armenia #armenpress #pressconference
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերակա…

    Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։
    Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։
    Աննա Վարդապետյանն, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։
  • Բացահայտել են վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ «…

    Բացահայտել են վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից

    «Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում  տեղեկություններ առկա չեն։

    Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է  ինը ընկերություն: Այս ընկերությունների  անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ  հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի  դուրսգրման։

    Այս ինը կազմակերպությունից երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից  ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով  առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։