Category: Armen Press

  • 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվ…

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
    «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
    Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։
    Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի եվրոպական օրակարգն այսօր ձևավորվում է ոչ միայն քաղաքական հայտարարությո…

    Հայաստանի եվրոպական օրակարգն այսօր ձևավորվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև կոնկրետ նախաձեռնություններով՝ նոր տնտեսական փաթեթներով, առևտրային արտոնություններով և բարձր մակարդակի փոխայցելություններով։ Քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական համագործակցություն, ենթակառուցվածքային ծրագրերից մինչև անվտանգության ոլորտ․ երկկողմ օրակարգն արագորեն շարունակում է ընդլայնվել ու խորանալ։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է արտահայտել Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան՝ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների այսօրվա օրակարգային հարցերին, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տարածաշրջանային այցի նշանակությանը, ԵՄ-ի տնտեսական նախաձեռնություններին և Հարավային Կովկասում ձևավորվող նոր իրողություններին։
    Այսուհանդերձ, ըստ բելգիացի փորձագետի՝ Հայաստանի եվրոպական ուղղության ակտիվացումը պետք է դիտարկել ոչ թե որպես Երևանի աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձ, այլ որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տրամաբանական շարունակություն։
  • Մունդիալ-2026 | Կիսաեզրափակիչ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2:1 հաշվով հաղթ…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Կիսաեզրափակիչ
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2:1 հաշվով հաղթեց 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիային և դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։
    Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ցուցադրեցին զգուշավոր և մարտավարական ֆուտբոլ՝ հիմնականում պայքարելով խաղադաշտի կենտրոնում։ 55-րդ րոպեին Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո Էնթոնի Գորդոնը բացեց հաշիվը՝ առաջ մղելով Անգլիային։
    Բաց թողած գոլից հետո Արգենտինան ուժեղացրեց ճնշումը և 85-րդ րոպեին Էնսո Ֆերնանդեսը, ավարտելով Լիոնել Մեսսիի նախաձեռնած գրոհը, հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը գլխի հարվածով խփեց հաղթական գոլը՝ ապահովելով Արգենտինայի կամային հաղթանակը։
    🏆 Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան կմրցի 🇪🇸 Իսպանիայի հետ։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի …

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսն անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության թեմային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք USTDA-ն բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (SMR) մատակարարման շուրջ։
    Կարլ Կրեսը թեմային անդրադարձել է ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
    Լրագրողը նշել է, որ Հայաստանի միջուկային ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Ռոսատոմ»-ի հետ, ապա հարցրել՝ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փոխե՞լ է այդ իրավիճակը, արդյոք ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ փոքր մոդուլային ռեակտորների մատակարարման շուրջ։
    Կարլ Կրեսը պատասխանել է.

    «Մենք արդեն որոշ ժամանակ է՝ աշխատում ենք Հայաստանի հետ՝ երկրում մի շարք նախագծային գաղափարների մշակման ուղղությամբ։ Այդ աշխատանքները շարունակվում են նաև ընտրություններից հետո՝ նույն կերպ, ինչպես մինչ այդ էին ընթանում։ Այս պահին մենք՝ USTDA-ում, որևէ փոփոխություն չենք տեսնում այդ ուղղությամբ կամ մոտեցումներում։ Ինչպես արդեն նշեցի, մենք որոշ ժամանակ է համագործակցում ենք Հայաստանի հետ մի շարք նախագծերի մշակման շուրջ և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ առնչությամբ հնարավոր կլինի հայտարարել որոշ նորությունների մասին»։

  • Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մա…

    Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Գործարկվել է Հայաստանում անցկացվելիք COP17-ի պաշտոնական կայքը։…

    Գործարկվել է Հայաստանում անցկացվելիք COP17-ի պաշտոնական կայքը։
  • Երևանի Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան…

    Երևանի Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
    Ցուցահանդես տոնավաճառը կանցկացվի հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն։
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականա…

    Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը: Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է:
  • Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կաշխատի որպես ԱՄՆ պետքա…

    ❗️Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կաշխատի որպես ԱՄՆ պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի՝ Tripp+-ի նախագահ, որը պետք է վերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։
    Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ռուսաստանում ծնված Սոկոլովի նշանակումը։
    Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է, իր անունը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծից։
    Ըստ The Guardian-ի՝ Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է բաժնետիրական ներդրումներ կատարել, վարկեր և դրամաշնորհներ տրամադրել՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
    Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հիմնադրամը կհետևի գործող օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ կներկայացնի տարեկան հաշվետվություն և կիրականացնի անկախ աուդիտներ՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար, ինչպես նաև կհետևի կիրառելի դրամաշնորհային դրույթներին, ներառյալ շահերի բախման պահանջները։
    The Guardian-ը հիշեցնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ Tripp+ հիմնադրամը բնութագրել է որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
    Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է և պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխների նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։
    Նա նաև IJS Investments-ի՝ Չիկագոյում գործող մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։
    Նա նաև հիմնադրել է Gotthard Investment AG-ն՝ Ցյուրիխում գործող մասնավոր ներդրումային ընկերությունը, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի ոլորտների վրա։
    The Guardian-ը շեշտում է, որ Սպիտակ տան միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Թրամփի վարչակազմն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ կապերը խորացնելու ուղղությամբ՝ 9 միլիարդ դոլար հատկացնելով երկրի միջուկային էներգետիկայի զարգացմանը և Հայաստանի կառավարությանը վաճառելով 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչը դարձել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական տեխնոլոգիաների առաջին վաճառքը։
  • Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպա…

    Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։
    Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    «Հարգելի բարեկամ Կեստուտիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։

    Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.

    «Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։