Category: Armen Press

  • Երևանի Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան…

    Երևանի Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
    Ցուցահանդես տոնավաճառը կանցկացվի հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն։
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականա…

    Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը: Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է:
  • Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կաշխատի որպես ԱՄՆ պետքա…

    ❗️Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կաշխատի որպես ԱՄՆ պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի՝ Tripp+-ի նախագահ, որը պետք է վերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրումները՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում։
    Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ռուսաստանում ծնված Սոկոլովի նշանակումը։
    Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է, իր անունը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծից։
    Ըստ The Guardian-ի՝ Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է բաժնետիրական ներդրումներ կատարել, վարկեր և դրամաշնորհներ տրամադրել՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
    Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հիմնադրամը կհետևի գործող օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ կներկայացնի տարեկան հաշվետվություն և կիրականացնի անկախ աուդիտներ՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար, ինչպես նաև կհետևի կիրառելի դրամաշնորհային դրույթներին, ներառյալ շահերի բախման պահանջները։
    The Guardian-ը հիշեցնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ Tripp+ հիմնադրամը բնութագրել է որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
    Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է և պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան միացնող մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխների նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։
    Նա նաև IJS Investments-ի՝ Չիկագոյում գործող մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։
    Նա նաև հիմնադրել է Gotthard Investment AG-ն՝ Ցյուրիխում գործող մասնավոր ներդրումային ընկերությունը, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի ոլորտների վրա։
    The Guardian-ը շեշտում է, որ Սպիտակ տան միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Թրամփի վարչակազմն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ կապերը խորացնելու ուղղությամբ՝ 9 միլիարդ դոլար հատկացնելով երկրի միջուկային էներգետիկայի զարգացմանը և Հայաստանի կառավարությանը վաճառելով 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչը դարձել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռազմական տեխնոլոգիաների առաջին վաճառքը։
  • Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպա…

    Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։
    Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

    «Հարգելի բարեկամ Կեստուտիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։

    Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.

    «Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ու…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։
    Վահագն Խաչատուրյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։
    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։
    Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։
    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։
  • Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությ…

    Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները
    https://www.youtube.com/live/2HjgLf5gCFY?si=t9bYEgIypYRY1Zjs

    Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի ասուլիսը։
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջ…

    Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։
    Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։
    Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։
    Խորհրդի անդամները ընդգծել են նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
    Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ի հայտ եկող վարչարարության դյուրացման անհրաժեշտությանը, որի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
  • Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հար…

    Հայաստանի կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։
    Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
    Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելացվեն 65 միլիոն 222,3 հազար դրամով։
    Ամբողջ գումարը կուղղվի «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին։
    2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի»-ին վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։
    Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխությամբ։
    Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։
    2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանված է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։
    Նախագծի հիմնավորման համաձայն՝ բյուջեից լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանա, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։
    2025 թվականի համար կոնցեսիոն վճարը նույնպես կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որը ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։
    Նախագծի ընդունմամբ Կառավարությունը կապահովի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։
  • Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն…

    Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին։
    Փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում։
    «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով», — գրել է Սեմ Չատտոն։
    Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։
    Էլեանոր Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։
    Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։
    Էլեանորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։
    Էլեանորի մայրը Սյուզան Մուրն է, որը Financial Times-ի արվեստի քննադատն է։
  • Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ըhttps://youtu.be/lH6p…

    Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը
    https://youtu.be/lH6p6rY_q1I?si=v-adL8epP4FhtQng

    Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը

    Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը
    #new #armenpress #armenia #gyumri
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/