Category: Armen Press

  • Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասինhttps:/…

    Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասին
    https://youtu.be/wUkJrGNL_0s?si=m8Z_2ILfoIVLyGY1

    Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասին

    Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասին
    #news #armenia #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք…

  • Գյումրիի համայնքապետարանը պատրաստել է շների կացարանի նոր նախագիծ։ Կացարանի կառու…

    Գյումրիի համայնքապետարանը պատրաստել է շների կացարանի նոր նախագիծ։ Կացարանի կառուցման համար համայնքային իշխանություններն արդեն տարածք են հատկացրել նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում։
    Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ համայնքը կփորձի հնարավորինս արագ իրականացնել կացարանի կառուցման աշխատանքները։
    «Կացարանի էսքիզային նախագիծն արդեն պատրաստ է, շուտով մրցույթ կհայտարարենք»,- ասել է Ավետիս Առաքելյանը՝ հավելելով, որ մոտ մեկ ամսից հայտնի կլինի շինարարությունն իրականացնող կազմակերպությունը։
    Նրա խոսքով՝ չի բացառվում, որ կացարանը կառուցվի նաև առանց մրցույթի՝ դոնոր կազմակերպության աջակցությամբ։
    Գյումրիում թափառող շների խնդիրը տարիներ շարունակ լուրջ անհանգստություն է պատճառում բնակիչներին։ Վերջին շրջանում իրավիճակն ավելի է սրվել, ավելացել են նաև բնակիչների ահազանգերն ու մտահոգությունները։
    Տարբեր տարիներին փորձեր են արվել խնդիրը լուծել ստերջացման ծրագրերի միջոցով, սակայն դրանք չեն ապահովել հարցի վերջնական լուծումը։
  • ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/live/anJsFja5yKs?si=9-hHC8YL…

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/anJsFja5yKs?si=9-hHC8YLgWyevr0S

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    #new #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև…

    Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հակասություններն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է նվազեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ նշված երկու տարածաշրջանային ազդեցիկ պետությունները պայքարում են այդ բացը լրացնելու համար։ 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը հանգամանորեն անդրադարձավ ԱՄՆ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունեցող սուր հարաբերություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե հաջողվու՞մ է արդյոք, Միացյալ Նահանգներին իր երկու դաշնակիցների հետ հարաբերվելիս ցուվաբերել հավասարակշռված մոտեցում։

    «Քանի որ վերոհիշյալ աշխարհաքաղաքական պայքարն այսպես, թե այնպես առնչվում է Միացյալ Նահանգներին, ապա այդ առումով ձևավորվել է յուրատեսակ եռանկյունի։ Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի նշված երկու ուժային կենտրոնների միջև հակամարտությունը վերացնել կամ գոնե մեղմացնել, ցույց կտա ժամանակը, թեև այս փուլում Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ մեծ ջանքեր չի գործադրում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռ չի հասել կրիտիկական կետին՝ չնայած այն հանգամանքին, որ նման հեռանկարը հետզհետե հասունանում է»,- ասաց Սաֆրաստյանը։

    Նա հիշատակեց նաև Թուրքիայի և Հունաստանի միջև անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտը, երբ Միացյալ Նահանգներին չհաջողվեց հարթել իր երկու դաշնակիցների միջև առկա սուր հակասությունները, և ուղղակիորեն տեղի ունեցան ռազմական բախումներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվո…

    Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանքhttps://youtu…

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք
    https://youtu.be/fRs1-s_D1BE?si=mmdDMoBeYatWrzpw

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք:
    #news #armenia #armenpress #yerevan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — …

  • Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է հ…

    Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։
    Այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։

    https://cdn4.telesco.pe/file/6015c09a55.mp4?token=tsnRTAP9lpye_b7INOYRjarqv6n2lcePA-rIw1qrm8OQNgbgf8Nr0e0XQ-9dLuL-L-KVEV74sJs9N-1Xq1LQqwZuX8sZs7uMzR_Z02ZNxDX4xMZgbgeYGUKRa4GMRrUCs9xB57zfXmNb3LUUn70GIOh5cDgyXqtdiHloQlhxmxn7XvfThq_cyVAdNSy4d99M_qb45FivkSB6h3yABNTN2gz0uMBCcc7OpACyZc9O4RFagixI5HPX861EMJ1NWiA_vJmayM83-E6pq7XnxKld5xSLuVusCOfpVtLVySAYWvTR8YqnBQLdbcA6A3lXCtDLfvrXY9DUlNlQ2wkZ39Ho_XmzMpyhSm0MVT68bMnqBaMaTvOC_vj9rhb45dlKIQXGk-crr1SzNkfL6Fvc4H8YQIndz_GrCzEqh6HdTwS36aIVxfhgWlmygYLhcdl86Tc01U5POp48iOgs71bN5FriZ-om-ybNfu0YFsCPkWpWugOPkd8QQCRjMO60LL_5mNiR7CvSCmnOkh0P8lljLpLcM5T3keCaeZYQfKFEfJp3-Sccn7zXlDowjR88CuGqTB4LZP-hkTdYziFGdEHaqCf48UbkIej2xnSgxkt7CFSs2xQJBUGRAkS_efUlS0wCz0OoZvC4d5TrLBkC31p-dGbb1qwoi1ba4fSN9inc9DKCggY

  • Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի…

    Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
  • Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ…

    Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիր։
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության…

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի  արդյունավետ ներդրումը։ 
    Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։
    Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը՝ ավագ խմբի  (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը, միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը,  կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր առաջին  խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը, վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։