Category: Armen Press

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իրանը մոտ էր միջուկային, …

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իրանը մոտ էր միջուկային, հրթիռային կարողություններ ձեռք բերելուն, ինչը կարող էր սպառնալիք լիներ տարբեր երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։

    «Մենք գիտենք, որ Իրանը մոտ էր միջուկային ու հրթիռային կարողություններ ձեռք բերելուն, ինչը սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի և, իհարկե, Իսրայելի համար, այլ նաև հնարավոր է՝ Եվրոպայի համար», — նշել է նա։

    Նա շեշտել է եվրոպական երկրների կարևոր դերն Իրանի դեմ գործողություններ սկսելու համար։

    «Մենք տեսնում ենք այն, որ ՆԱՏՕ-ն, այդ իմաստով, նաև Միացյալ Նահանգների համար ուժի ցուցադրման հարթակ է, քանի որ առանց եվրոպական դաշնակիցների ԱՄՆ-ի համար շատ դժվար կլիներ սկսել այս արշավն Իրանի դեմ», — ընդգծել է Ռյուտեն։
    «Ամերիկացի բարձրաստիճան ռազմական և քաղաքական առաջնորդների հետ իմ զրույցներից ես լիովին զգում եմ, որ նրանք գիտեն, թե ինչ են անում», — հավելել է Ռյուտեն։

    Նա նաև շեշտել է, որ չնայած Իրանում ստեղծված իրավիճակին՝ ՆԱՏՕ-ի

  • Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի …

    Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքերի հաջող որսալուց հետո երկու վայրում բեկորներ են ընկնել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

    «Միջադեպի հետևանքով Պակիստանի և Նեպալի վեց քաղաքացի ստացել է թեթև և միջին ծանրության վնասվածքներ», — նշված է հաղորդագրության մեջ։

    Գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի ICAD II արդյունաբերական գոտում։ Այն գտնվում է ալ-Դաֆրա ավիաբազայի մոտ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

  • Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությ…

    Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարվածին։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳ փոխնախարարն այդ մասին ասել է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
    «Իրանը չի հարվածում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն»,-ասել է դիվանագետը։
    Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը ընտրովի բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ հարվածների նպատակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք իրենց տարածքն են տրամադրում Իրանի հակառակորդների ռազմական հենակետերի տեղակայման համար։
  • Իրանը ոչնչացրել է Իրաքյան Քրդստանում գտնվող ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական բազաները, …

    Իրանը ոչնչացրել է Իրաքյան Քրդստանում գտնվող ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական բազաները, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդահոսեյն Մալեքին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին
    «Իրանն (իր) ուժով ոչնչացրել է Քրդստանում գտնվող ԱՄՆ-ի և սիոնիստների ​​բազաները», — նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
  • Հայաստանը երբեք իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստ…

    Հայաստանը երբեք իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու կամ Ռուսաստանի շահերին վնասելու խնդիր չի դրել ու չի դնելու, Հայաստանի մոտեցումը միշտ հետևյալն է՝ առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ–ն միանալու ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան հանելու հարցը։ Լրագրողն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք։

    «Ես չեմ հիշում, որ երբևէ հայտարարած լինեմ, որ մենք գնում ենք արևմուտք։ Սովորաբար, ես ասում եմ, որ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում․․․
    Այո, Հայաստանն ընդունել է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, և ես այդ հարցին նաև ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել․ մենք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք»,– ընդգծեց վարչապետը։

  • Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակո…

    Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանի կողմից երկրի վրա հարձակումների մեկնարկից ի վեր ոչնչացվել են 75 հրթիռ և 123 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բահրեյնի Al Ayam օրաթերթը։
    Բահրեյնի պաշտպանության ուժերը տեղեկացնում են, որ շարունակում են դիմակայել իրանական հարձակումների հաջորդական ալիքներին՝ կոչ անելով հանրությանը մնալ տանը և դուրս գալ միայն անհրաժեշտ կարիքների համար՝ ցուցաբերելով ծայրահեղ զգուշություն։
    «Քաղաքացիական ենթակառուցվածքների և մասնավոր սեփականության դեմ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,- նշվել է հաղորդագրության մեջ։
  • Հայաստանի և Իրանի սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում այս պահին 18…

    🔴 Հայաստանի և Իրանի սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում այս պահին 180-200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

    ՊԵԿ-ի պատասխանը, հարց ու պատասխանի ձևաչափով, ներկայացնում ենք ստորև․
    — Ճի՞շտ են տարածվող այն տեղեկությունները, որ Հայաստան-Իրան սահմանի անցակետը իրանական կողմից փակ է քաղաքացիների, սակայն բաց է բեռնատարների տեղաշարժի համար։ Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։
    — Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ իրանական կողմում պարբերաբար լինում են կապի խափանումներ, ինչի պատճառով էլ պարբերաբար կարող են առաջանալ հերթեր։ Սակայն, կապի բացակայության պարագայում աշխատում են նաև թղթային տարբերակով, որն ավելի ժամանակատար է։ Կուտակումներ չառաջացնելու համար քաղաքացիների համար կարող են լինել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար։
    Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում, հերթեր կան. այս պահի դրությամբ հերթում սպասում է 180-200 բեռնատար։
    — Խնդրում եմ մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Այս օրերին նկատվո՞ւմ է բեռնափոխադրման ծավալների կրճատում։
    — Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բեռնափոխադրողները չեն ցանկանում ԻԻՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։ Ուստի, ենթադրելի ու բնական է, որ բեռնափոխադրումների ծավալը Իրանի տարածքով պետք է նվազի։ Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտե…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը, վարչապետի բնորոշմամբ, լավ է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Կարծես թե, տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որպեսզի սպասարկեն տնտեսական օրակարգը։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլ նաև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»,- ասել է ՀՀ վարչապետը։

    Փաշինյանը դժվարացել է ժամկետներ նշել, թե երբ կարող է ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կողմերն արդեն իսկ նախաստորագրել են 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։

    «Գիտեք, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցնեիք, թե երբ է Ադրբեջանի հետ նախաստորագրվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել, թե ինչքան կտևի»,- նշել է Փաշինյանը։

  • Տեղի բնակիչները Trend-ին հայտնել են, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Սեկերաբադ բնակավա…

    Տեղի բնակիչները Trend-ին հայտնել են, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Սեկերաբադ բնակավայրի դպրոցի մոտ։
    Իրանն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին. APA
  • Իրանը հետախուզության նախարարությունը հայտարարել է «անջատողական խմբերի» թիրախավոր…

    Իրանը հետախուզության նախարարությունը հայտարարել է «անջատողական խմբերի» թիրախավորելու մասին, որոնք մտադիր էին երկրի տարածք մտնել արևմտյան սահմաններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։
    Իրանական կողմի տվյալներով՝ խմբերը ծանր կորուստներ են կրել, ոչնչացվել են նրանց զենքերն ու բազաները։
    France 24-ը հիշեցնում է, որ թեմային քաջատեղյակ երեք աղբյուրներ հաղորդել են, որ Իրանի քուրդ զինյալները վերջին օրերին խորհրդակցել են ԱՄՆ-ի հետ, թե արդյոք անհրաժեշտ է և ինչպես է պետք հարձակումներ իրականացնել Իրանի անվտանգության ուժերի վրա երկրի արևմտյան շրջաններում։
    Իրանական հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ուժերը համագործակցում են «ազնիվ քրդերի» հետ՝ խափանելու Իրանի հողի վրա հարձակվելու «իսրայելա-ամերիկյան» ծրագիրը։