Category: Armen Press

  • Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս…

    Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս տարի անցկացված միջազգային լայն հնչեղություն ունեցող միջոցառումները, ինչպես նաև աշխարհահռչակ դեմքերի այցերը դրական ազդեցություն կունենան հաջորդող տարիների զբոսաշրջային ցուցանիշների վրա։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեխակ Ապրեսյանը նախ զգալի աճ համարեց տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, որը պաշտոնական տվյալներով կազմել է 453.138՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18,2 տոկոսով։
  • Մունդիալ-2026 Ֆրանսիայի հավաքականը դարձավ I խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած առաջ…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🇫🇷 Ֆրանսիայի հավաքականը դարձավ I խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած առաջին թիմը՝ 3:0 հաշվով հաղթելով 🇮🇶 Իրաքին։ «Կապույտների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ խփեց Ուսման Դեմբելեն։
    🇳🇴 Նորվեգիան ևս ապահովեց իր տեղը հաջորդ փուլում՝ 3:2 հաշվով առավելության հասնելով 🇸🇳 Սենեգալի նկատմամբ։ Նորվեգացիների կազմում գոլերով աչքի ընկան Մարկուս Պեդերսենը և դուբլ ձևակերպած Էրլինգ Հալանդը, իսկ Սենեգալի երկու գոլերի հեղինակը Իսմաիլ Սարրն էր։
    🇩🇿 Ալժիրը տոնեց իր առաջին հաղթանակը մրցաշարում՝ 2:1 հաշվով հաղթելով 🇯🇴 Հորդանանին։ Նիզար Ալրաշդանի գոլին ալժիրցիները պատասխանեցին Նադհիր Բենբուալիի և Ամին Գուիրիի դիպուկ հարվածներով։ Հորդանանը կորցրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը, իսկ Ալժիրը պահպանեց պայքարը շարունակելու շանսերը։
    📊 Երկրորդ տուրից հետո․
    🔹 I խումբ՝ 🇫🇷 Ֆրանսիա — 6 միավոր, 🇳🇴 Նորվեգիա — 6, 🇸🇳 Սենեգալ — 0, 🇮🇶 Իրաք — 0։
    🔹 J խումբ՝ 🇦🇷 Արգենտինա — 6 միավոր, 🇩🇿 Ալժիր — 3, 🇦🇹 Ավստրիա — 3, 🇯🇴 Հորդանան — 0։
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտ…

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
    Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
    Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
    Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների ու հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքներին։
    Քննարկվել են նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։
    Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել Այցի …

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
    Այցի շրջանակում Եվրոպական խորհրդում նախատեսված են Տոկաևի երկկողմ բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
    Նախատեսվում է նաև մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։
  • Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներ…

    Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։
    Նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որոնց գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։
    Հիմնավորման մեջ նշվում է, որ նման դեպքերում պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն միջամտելու, եթե առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։
    Որոշման նախագծի ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։
    Նախագծի հանրային քննարկման ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը։
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տե…

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
    Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։
    Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։
    Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
  • Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութա…

    Հայաստանի պատվիրակությունը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթներով։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ  ՍՊԸ-…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել ՕՆԻՐԱ ՔԼԱԲ  ՍՊԸ-ի («Շանգրի լա» խաղատուն) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին։
    Այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Նախարարի հրամանում նշվում  է, որ ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ։
    Հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարանում՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
    Հիշեցնենք, որ «Շանգրի լա» խաղատունը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
  • Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կեն…

    Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաջարանի համայնքապետարանը հայտնում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։ 
    Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է…

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն անցկացվելու է հունիսի 25-29-ը։ Ավանդույթի համաձայն՝ այն Երևանից բացի, ընդգրկում է նաև հանրապետության քաղաքներից որևէ մեկը՝ նպատակ ունենալով մարզերում մշակութային կյանքը ևս ակտիվացնել։  Այս անգամ ծրագրում ընդգրկվել է Գյումրին։
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է «Մշուշը վերացել է»՝ ներկայացված Իրանից, ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի:
    «Երևանի Կինոյի տանը հունիսի 26-ին, 27-ին կշարունակվի փառատոնային ծրագիրը։  Փառատոնի միջոցառումները հունիսի 28-ին և 29-ին կշարունակվեն Գյումրիում, Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Պետք է նշեմ՝ փառատոնը դեպի մարզեր ուղղորդելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մշակութային կյանքն ակտիվացնելու տեսանկյունից։ Դրանից բացի, մեր մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայաստանյան կինոլոկացիաներին։ Հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենալու դիտել միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը»,-ասաց Գուժ Թադևոսյանը։

    Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն…