Category: Armen Press

  • Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հա…

    Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ նիստը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
    Հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգային հարցերի թվում էին ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։
  • «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հա…

    «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի մատակարարում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որն ազգային անվտանգությանն առնչվող որևէ ռիսկ չի առաջացնում։
    Փարատելով գործարքի վերաբերյալ Հայաստանի հանրության մտահոգությունները՝ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր է…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որն առաջիկայում դրվելու է քվեարկության։
  • Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտար…

    Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև նախկինում օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և կողմերը համագործակցությունն աստիճանաբար խորացնում են։
    Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda Platform) հարթակի բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում Ուրալօղլուն նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ վերջին շրջանում մի քանի հանդիպում է ունեցել։
    Նրա խոսքով՝ հանդիպումներ են կայացել Թուրքիայում, Վրաստանում և վերջին անգամ՝ Բրյուսելում։

    «Մենք ունենք նախկինում ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային անցումներ։ Դրանք հնարավորինս արագ վերագործարկելու ուղղությամբ օրեցօր ընդլայնում ենք համագործակցությունը։ Երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների մասով անհրաժեշտ էին որոշակի վերանորոգման և սպասարկման աշխատանքներ։ Մեր կողմից մենք արդեն սկսել ենք այդ աշխատանքները։ Հայկական կողմն էլ հայտնել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական գործընթացներ են իրականացվում, անցկացվել են մրցույթներ, և աշխատանքները գտնվում են մեկնարկի փուլում»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։

    Ուրալօղլուն անդրադարձել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման նախագծին՝ հիշեցնելով, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի՝ նախորդ ամիս Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր համապատասխան համաձայնություն։

    «Այդ հարցի շուրջ արդեն անցկացվել են նախնական քննարկումներ։ Մենք ցանկանում ենք անցկացնել երկրորդ հանդիպումը և անմիջապես անցնել մրցութային գործընթացին։ Իրականում խոսքը մի նախագծի մասին է, որը խորհրդանշում է երկու երկրների պատմական կապերը»,- նշել է նա։

  • Գերմանիայի Բոնն քաղաքում հունիսի 23-ին մեկնարկել է Deutsche Welle-ի (DW) կազմակե…

    Գերմանիայի Բոնն քաղաքում հունիսի 23-ին մեկնարկել է Deutsche Welle-ի (DW) կազմակերպած երկօրյա Գլոբալ մեդիա ֆորումը՝ համախմբելով լրագրողների, մեդիա կազմակերպությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ աշխարհի ավելի քան 110 երկրներից։
    Բոննից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս տարի ֆորումը կրում է «Journalism Out Loud» («Լրագրությունը՝ բարձրաձայն») խորագիրը: Միջոցառման շրջանակում մասնակիցները քննարկելու են ժամանակակից լրագրության առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ ապատեղեկատվության տարածումը, արհեստական բանականության ազդեցությունը մեդիայի վրա, խոսքի և մամուլի ազատության պաշտպանությունը, լրագրողների անվտանգությունը և անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունների պահպանման և ամրապնդման գործում։
    Ֆորումի բացմանը ելույթով է հանդես եկել DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը՝ ընդգծելով, որ «Journalism Out Loud» խորագիրն ընտրվել է ոչ թե այն պատճառով, որ լրագրությունը պետք է ավելի բարձրաձայն դառնա, այլ որովհետև այն պետք է շարունակի լսելի մնալ մի աշխարհում, որը գնալով ավելի աղմկոտ է դառնում, իսկ բոլորին հայտնի աշխարհակարգն արմատական փոփոխություններ է կրում։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ…

    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբա…

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով այցի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրի։
    Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվում է հուլիսի 1-ին, սակայն Politico-ն նշում է, որ ծրագրերը դեռ վերջնականացված չեն։
    Պարբերականը գրում է, որ այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
    Politico-ի գնահատմամբ՝ այցը տեղի է ունենում այն փուլում, երբ Փաշինյանի կառավարությունը ձգտում է ամրապնդել Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը Մոսկվայից դեպի Արևմուտք և խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։
    Պարբերականի հետ զրուցած ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «ինտենսիվ և հետևողական ճնշման» ներքո, իսկ նման այցը կարող է աջակցության ուժեղ ուղերձ լինել Երևանին։
  • Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ…

    🇦🇲 🇧🇬 Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից, որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

    «Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը։ Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն։
    Շուտով առիթ կունենանք միասին նշելու այս կարևոր իրադարձությունը։ Պաշտոնական բացման մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են դեսպանությունից։

  • Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղա…

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

    «Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

    Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ն՝ ընդգծելով, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է։

    Երևանի ավագանու՝ հունիսի 23-ի նիստի ընթացքում ծեծկռտուք էր սկսվել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև։

    Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում https://youtu.be/fxOJ6XLIwoQ?si=yJak7uwdTR5pWjSs
  • Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել …

    ❗️Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
    «Արմենպրես»-ի թղթակցին Պաշտպանության նախարարությունից տեղեկացրին, որ զինծառայողը վիրահատվել է:

    «Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրին նախարարությունից` այլ մանրամասներ չհայտնելով։