Category: Armen Press

  • Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության,…

    Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

    ««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Հետախուզության տվյալներով՝ այն շարժվում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով Խաղաղ օվկիանոսի արևելքում և ներգրավված էր թմրամաքսանենգության գործողություններում։ Գործողության ընթացքում սպանվել է վեց թմրաահաբեկիչ տղամարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել», — ասվում է SOUTHCOM-ի հաղորդագրության մեջ։

    2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 45 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում նավերի, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխվում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 157 մարդ։

  • ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և ա…

    ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և այլ պետական ​​ծառայողների մի մասին հրաման է տվել հեռանալ թագավորությունից։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության  կողմից տարածված ծանուցման մեջ։
    Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների պատճառով «Պետքարտուղարությունն ԱՄՆ պետական ծառայողներին, որոնք կատարում են ոչ արտակարգ խնդիրներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին հրաման է տվել հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով»։
  • Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մա…

    Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։
    Ֆորս մաժորի հայտարարումն ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ արտակարգ հանգամանքներով պայմանավորված։
    Նշվում է, որ նավթային ընկերության գործունեությունը խաթարվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և նավթավերամշակման համալիրին հասցված վերջին հարվածների հետևանքով։
    Ընկերությունը հայտնել է, որ տեղական պահանջարկը կբավարարվի։
    Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մաամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Ըստ The Associated Press-ի՝ պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
    Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
  • Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնակ…

    Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։
    «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ղեկավար Մհեր Ջավախյանի հետ զրուցել ենք միզարձակման խանգարումների, ախտանշանների կանխարգելիչ զննման և ժամանակին դիմելու կարևորության մասին:

    Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական…

  • 30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության հսկողությամբ քննվող…

    30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության հսկողությամբ քննվող տնտեսական հանցագործությունների քրեական վարույթներով
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրների ուղղությամբ, ինչպես նաև վերջ դնել Հորմուզի նեղուցի «դե ֆակտո արգելափակմանը»։
    Հեռախոսազրույցի մասին Մակրոնը գրել է X հարթակի իր էջում։
    Նա շեշտել է Ֆրանսիայի դիրքորոշումն այն մասին, որ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով։
    Մակրոնը նաև հայտնել է, որ խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև «տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող գործողությունների առնչությամբ, որոնք ներկայիս ճգնաժամի հիմնական գործոններն են»։
    Կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։
  • Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ…

    Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբ…

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
    Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։
    «Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։
    Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։
    Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա»,- գրել է Մակրոնը։
  • Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Լեռնային Ղարա…

    Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Միութենական պետության մաս լինի՝ այնպիսի մոդելով, ինչպիսին եղել է Խորհրդային Միությունը։

    «Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Ղարաբաղը բառի բուն իմաստով հանձնած և Երևան փախած, այժմ էլ ռուսաստանցի օլիգարխի (խմբ․ նկատի ունի «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին) ակտիվ աջակից Վիտալի Բալասանյանն այսօր գնացել է եկեղեցու բակ, իր աջակցությունն է հայտնել Կտրիճ Ներսիսյանին և ոչ ավել, ոչ պակաս ասել, որ Հայաստանը պիտի լինի նոր նոր Խորհրդային Միության մաս, ինչպես 100 տարի առաջ։ Վիտալի Բալասանյանը, իհարկե, գլուխը պատին է տվել, և հարցը դա չէ․ նա և նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց Հայաստանի անկախության կորուստ նորից չեն տեսնի, մենք դա թույլ չենք տա։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ մարդիկ եք դուք ընդհանրապես։ Դուք արյուն ուրացողներ եք, դուք ո՞վ եք ընդհանրապես, որ ազգային արժեքներից խոսեք։ Ուրեմն այսքան մարդ այսքան տարիների ընթացքում արյուն է թափել, զոհվել է, մահացել է, իր կյանքն է զոհել Հայաստանի անկախության համար, որ դուք գաք այդքան հեշտ ասեք՝ Հայաստանը իր անկախությունից պիտի հրաժարվի՞։ Կամ ռուսաստանցի օլիգարխը, որ եկել ասում էր, որ Հայաստանում ռուսերենն ու անգլերենը պետք է պետական լեզու հայտարարել․ այսինքն՝ մեր 5000-ամյա լեզուն հեչ, պետք է օտար ժողովուրդների լեզուները մեր պետական լեզուն հայտարարենք։ Ո՞վ եք դուք ընդհանրապես։ Հունիսի 7-ին Հայաստանի անկախության դեմ գործող բոլոր ուժերին պետք է ուղարկենք գրողի ծոցը կամ ցանկացած այլ ծոց՝ իրենց նախընտրությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Ռուբինյանը։

    Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, թե աշխարհաքաղաքական քարտեզը փոխվելու է, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Իրանի հետ և լինի Միութենական պետության կազմում․ «Չգիտեմ անունը ինչ կդնեն, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միությունը»,- ասել էր Բալասանյանը։

    Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Միութենական պետության մաս լինի

    Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը,…