Category: Armen Press

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ մարտի 9-11-ը  Հայաստանի պատվիրակությունը Կ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ մարտի 9-11-ը  Հայաստանի պատվիրակությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին, որոնք նվիրված են COP17-ի նախագահության առաջնահերթությունների ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
  • Պորտուգալիայի Սոցիալիստական ​​կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Անտոնիու Ժո…

    Պորտուգալիայի Սոցիալիստական ​​կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Անտոնիու Ժոզե Սեգուրուն երդում է տվել որպես երկրի նոր նախագահ:
  • Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Լիբանանի Նաբաթիե քաղաքում գտնվող «Ռուսակա…

    Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Լիբանանի Նաբաթիե քաղաքում գտնվող «Ռուսական տան» վրա:
  • Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդր…

    Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ մարտի 9-ին մեկնարկել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը, որը թմրամիջոցների հարցերով միջազգային գլխավոր և ամենահեղինակավոր միջոցառումն է։
  • Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարան…

    Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է 2026 թ․ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
    Լիբանանի խորհրդարանի խոսնակի հայտարարության համաձայն՝ ընտրությունները հետաձգվել են Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև պատերազմի պատճառով։
    Լիբանանի Ազգային ​​լրատվական գործակալության (NNA) տեղեկացմամբ՝ մարտի 9-ին օրենսդիրներն ընտրությունների հետաձգման շուրջ քվեարկել են 76 կողմ, 41 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
    Խորհրդարանում «Հեզբոլլահ»-ի 13 անդամից բաղկացած դաշինքը քվեարկել է երկարաձգման օգտին։
  • Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մարտի 9-ի առավոտյան ընդունել է Նորվեգիայի, Շվեդիայի…

    Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մարտի 9-ի առավոտյան ընդունել է Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին՝ նրանց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանի, Լիբանանի հարավային շրջանների և Բեքաա հովտի վրա շարունակվող հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
    Նախագահը պնդել է, որ նման հարձակումները «չեն հասնի այն նպատակին, որին Իսրայելը ձգտում է հասնել»:
    Աունը վերահաստատել է Լիբանանի լիակատար և վերջնական հանձնառությունը 2024 թ. նոյեմբերին համաձայնեցված ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի դրույթներին՝ Իսրայելի կողմից Լիբանանի ողջ տարածքի վրա հարձակումները դադարեցնելու պարտավորության դիմաց։
    Նախագահը նաև հաստատել է Լիբանանի «լիակատար պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները և քննարկելու անհրաժեշտ անվտանգային կետերը՝ Իսրայելի կողմից վտանգավոր սրացումը կանխելու համար»։
  • Եվրամիությունը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և դրա հետևանքով էնե…

    Եվրամիությունը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և դրա հետևանքով էներգակիրների գների աճի ֆոնին պետք է «անմիջապես չեղարկի» Ռուսաստանից նավթի ու գազի ներմուծման արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղեձում նշված է.

    «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով:
    Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ:
    Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ անդամ երկր…

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների խորհրդաժողովում հայտարարել է, որ Իրանի իշխանությունները «բռնաճնշումների են ենթարկել սեփական ժողովրդին», հետևաբար, «իրանական ռեժիմի համար արցունքներ չպետք է թափվեն»

    «Այս ռեժիմն ավերածություն և անկայունություն է պատճառել ամբողջ տարածաշրջանում իր պրոքսիների միջոցով, որոնք զինված են հրթիռներով և անօդաչուներով», — նրա ելույթի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը։

    Նա նշել է, որ շատ իրանցիներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Եվրոպայում «հույս ունեն, որ այս պահը կարող է ճանապարհ բացել դեպի ազատ Իրան»։
    Ֆոն դեր Լայենը նաև ընդունել է, որ տարածաշրջանային հակամարտությունը տարածվել է և հետևանքներ թողել էներգետիկայի, ֆինանսների, առևտրի և փոխադրումների ոլորտներում, հանգեցրել է մարդկանց տեղահանման։
    Եվրահանձնաժողովի նախագահը նաև Եվրոպային կոչ է արել վճռականորեն ցուցադրել իր ուժը։

    «Մենք վճռականորեն պաշտպանել ենք մեր անդամ պետությունների շահերը, երբ նրանց մարտահրավեր են նետել, օրինակ՝ Դանիայի և Գրենլանդիայի դեպքում: Մենք ներդրումներ ենք կատարում մեր ժողովրդավարական կայունության ամրապնդման գործում՝ դիմակայելու դրսից տեղեկատվության մեքենայություներին: Եվ ամենակարևորը՝ մենք սկսել ենք նախագիծ՝ նախատեսված մի քանի սերնդի համար՝ եվրոպական անկախության նախագիծը…. Մենք պետք է այսուհետ էլ առաջ գնանք: Մենք պետք է պատրաստ լինենք ավելի վճռականորեն ցուցադրել մեր ուժը: Օրինակ՝ դիմադրել ագրեսիային և արտաքին միջամտությանը՝ օգտագործելով մեզ մոտ առկա բոլոր միջոցները՝ տնտեսական, դիվանագիտական, տեխնոլոգիական կամ ռազմական», — ասել է ֆոն դեր Լայենը:

  • ՀԷՑ-ը մանրամասներ է հայտնել նախկինում ստացված բողոքների ուսումնասիրության վերաբե…

    ՀԷՑ-ը մանրամասներ է հայտնել նախկինում ստացված բողոքների ուսումնասիրության վերաբերյալ